Google+ vs. Facebook

Հեղինակ՝ Artur  ·  30-06-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժինը՝ Նորություններ

գուգլն ընդդեմ ֆեյսբուքի

Գուգլը լրջորեն սկսել է զբաղվել ֆեյսբուքով: Ավելի ճիշտ՝ ֆեյսբուքյան ճնշող ներկայությունը զսպելով:

Մարդիկ սկսել էին հոգնել «ֆեյսբուքյան սփամոտ աղմուկից» եւ օրեցօր իրենց գրավչությունը կորցնող «լայքերից», եւ այս նպաստավոր ֆոնի վրա գուգլը «ներխուժում է» իր The Google Plus նախագծով`գուգլի սոցիալական ցանցով:

Դեռեւս փորձարկման փուլում գտնվող The Google Plus սոցիալական ցանցը բերելու է տարբեր այլընտրանքներ: Այսօր դեռեւս մեր ականջներին խորթ հնչող Circles, Sparks, Stream, Hangouts եւ այլ արտահայտությունները վաղը կդառնան առօրյա տերմիններ: Այնպիսին, ինչպիսին այսօր like-ն է, retweet-ը եւ share-ը:

Google PlusՄի խոսքով, ֆեյսբուքի «բանը բուրդ է»: Ֆեյսբուքը ստիպված է լինելու հաղթահարել գուգլի հերթական հարվածը:

Իսկ գուգլը «կհարձակվի» իր ողջ արսենալով: YouTube, Picasa, G-Talk, Google Earth/Maps, Google+ Button եւ այլ ծրագրերով հագեցած ցանցը կստիպի բոլորին իրենով հետաքրքրվել եւ օր առաջ գրանցվել: Գուգլն ամեն ինչ կանի, որ կայքատերերի համար իր նոր ցանցը դառնա սիրելի վայր եւ կայքը քարոզելու հիանալի հարթակ (չհաշված AdSense-ը): Գուգլը գիտի, թե ինչը ոնց անի:

Փաստորեն, մի գուշակող կար, որ կանխատեսել էր մոտ ժամանակներս 3-րդ համաշխարհայինի սկիզբը: Ճիշտ էր գուշակել, ուղղակի տեղի հարցում էր սխալվել: Կլինի պատերազմ, բայց՝ վիրտուալ, եւ գուգլի ու ֆեյսբուքի միջեւ:

Գուգլ+ սոց.ցանցի դեմո-տարբերակի ինտերակտիվ ներկայացումը կարող եք դիտել այստեղ:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


Աշխարհի ամենաարտասովոր վզնոցները
Գուգլը Յահուի դեմ
Գուգլ քրոմ-8
Թոփ կայքեր, սոց. ցանցեր եւ որոնող համակարգեր
Մայքրոսոֆտը նախաձեռնում է Յահուի ինտեգրումը

{ 9 մեկնաբանություն… կարդա դրանք ներքեւում կամ ավելացրու քոնը }

Արմենակ Հունիս 30, 2011, 1:40 AM-ին

Այս տարվա ավարտին պարզ կլինի, թե ով ում…

Պատասխանել

Armine Հունիս 30, 2011, 2:56 AM-ին

Հազիվ ես մեկին սովորում, մյուսն է ծլում: Օդնոյից անցել էի ֆեյսին, ու հիմա էլ սա:

Պատասխանել

Արթուր Հունիս 30, 2011, 9:37 AM-ին

Ու գրեթե համոզված եմ, որ դուք կթողնեք բարդ Ֆեյսբուքը եւ կշտապեք դեպի խիստ պարզ եւ խիստ ինտերակտիվ գուգլ+: Եվ շատերը նաեւ գուգլում կստեղծեն իրենց հաշիվը եւ կանցնեն իրենց gmail փոստին՝ մոռանալով yahoo, mail.ru եւ մնացած հաշիվները:

Իհարկե, սա նաեւ շատ-շատ մեծ հարված կլինի տեղային սոց. ցանցերին, քանի որ գուգլ+ ցանցը շուտով կստանա նաեւ իր գուգլան կոտրված հայերեն թարգմանությունը:

Պատասխանել

Suren Manukyan Հունիս 30, 2011, 10:38 AM-ին

Որ խնդրեմ, գուգլի սոց. ցանցում գրանցվելու լինկը չէիք տա?

Պատասխանել

AMzone Հունիս 30, 2011, 1:24 PM-ին

Եթե չեմ սխալվում գրանցվելը հրավերքովա:

Պատասխանել

Վահան Հունիս 30, 2011, 5:49 PM-ին

Ես լավատես չեմ Գուգլի հարցում: Նա լավ ծառայություններ է մատուցում, բայց շփվել չգիտի, սառն է, այդտեղ էլ նա կպարտվի: Ինչպես բլոգերներն են իրեն լքում, այնպես էլ` սոցցանցերում շփվողները:
Վերստին հաստատվեց իմ ասածը. ինչպես միշտ Գուգլը ցանկանում է ամեն ինչ ինքը անել, և դա իր մեծ թերությունն է:

Իսկ որտե՞ղ եք տեսնում Ֆեյսբուքի սփամը:

Պատասխանել

Արթուր Հունիս 30, 2011, 6:20 PM-ին

Վահան ջան, իսկ ինձ թվում է, որ եթե ֆեյսբուքն ինչ-որ էքստրավագանտ մի բան չձեռնարկի, ապա աստիճանաբար կվերածվի մայսփեյսի:

Գուգլի ցանցը, որքան հասկացա, ունի շատ մեծ առավելություն. ի տարբերություն ֆեյսբուքի, այն չափազանց պարզեցված է, եւ հենց այդ պարզությունն էլ (+ գուգլի մյուս ծրագրերի հետ ինտեգրացիան) Google+ վեր կբարձրացնի:

Ինչ վերաբերվում է Ֆեյսբուքի սփամին: Հրեա չեմ, բայց հակադարձեմ իմ հարցով՝ իսկ որտե՞ղ չեք տեսնում սփամ: Եվ այդ սփամը էլ ավելի կշատանա, քանի դեռ ֆեյսբուքը Like-ն ամբողջապես չի փոխարինել Send-ով:

Տես, իմ օրինակում, ես ունեմ 140-ից ավելի ընկերներ: Եվ եթե մի տեղ մի նյութ դուրս եկավ, ու ես լայքեցի, ես միայն ընկերներիցս մի 5-6-ին հետաքրքրող նյութ փակցրեցի, իսկ մյուսներին պարզապես սփամեցի: Նույն կերպ, այն, ինչ ընկերներս լայքում են, երեւի 1-2%-ն է, որ կարող է ինձ հետաքրքրել: Բայց, ուզած-չուզած, այս բոլոր լայքերը տեսնելը ինձնից ժամանակ է խլում:

Իսկ եթե միայն Send-ը լինի, ես կոնկրետ կիմանամ, թե ում ուղարկել: Կուղարկեմ 3-4 հոգու եւ ոչ թե բոլորին:

Խոսքս առաջին հերթին այստեսակ “աղբի” մասին է:

Պատասխանել

Վահան Հունիս 30, 2011, 7:27 PM-ին

Իմիջիայլոց, Մայսփեյսի վիճակը պետք չէ այդքան տխուր ներկայացնել, ի վերջո այն ավելի լավ ցուցանիշներ ունի, քան Օդնոկլասնիկին: Եթե հայերը չեն օգտվում, չի նշանակում, որ Մայսփեյսի վիճակը շատ վատ է:
Ֆեյսբուքի «Լայքի» հետ կապված համաձայն եմ, սակայն մարդիկ սիրում են այն, «Send»-ը այդպես չի սիրվի, ուստի այլ լուծում է պետք:
Ամեն դեպքում, Գուգլը մոնսթրի նման ամեն ինչ կլանում է: Իսկ դա շատ մասնագետների համար հաճելի չէ:
Նա մինչև օրս չի ներել adsense-ում սխալված և ոչ մի մասնակցի, իսկ դա մի հսկա բանակ է:
Ինչևէ, կապրենք, կտեսնենք:

Պատասխանել

Արթուր Հուլիս 1, 2011, 1:44 AM-ին

Մայսփեյսի վիճակն էնքանով է տխուր, որ մի ժամանակ թիվ 1-ն էր, իսկ հիմա ամսե-ամիս իր շուկայական գինը գլորվում է ներքեւ: Ավելի շատ դա նկատի ունեի:

Adsense-ի պահով էլ, ախր ոնց ների, եթե ինքը նախապես ասում է՝ սենց-սենց-սենց: Ու եթե էսքանից հետո ցանկանում են խաբել, նշանակում է, եթե անցավ, կանցնեն ավելի մեծ խաբեության: Իսկ եթե չեն կարդում պայմաններ/պահանջները… դե կներես, նույն ձեւով էլ կարող ենք ասել՝ բանկերն են խաբում: Ուղղակի բոլորս էլ չենք սիրում մինչեւ մի բանի տակ ստորագրելը կարդալ :)

Իսկ որ մոնսթր է դարձել… դա նրանից է, որ մայքրոսոֆտը բինգին լավ չի աճեցնում: Այն, որ մոնսթր է, լավ չէ, իհարկե, բայց որ իր գործը նորմալ է անում, դա գովելի է:

Պատասխանել

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.