
Ինչպես եւ ակնկալվում էր, երկու օր առաջ գուգլի սոցիալական ցանցում ավելացվեց գուգլ պլյուս էջերի հնարավորությոունը: Սրանով ֆեյսբուքյան էջերը ստացան լուրջ մրցակից:
Այժմ ես կստեղծեմ իմ բլոգի գուգլ+ էջը եւ միասին կտեսնենք, թե ինչ հնարավորություններով է օժտված գուգլի այս նոր ծառայությունը: Շարունակեք ընթերցել, ու դուք կծանոթանաք նաեւ Ձեր առաջին գուգլ+ էջը բացելու քայլերին:
Դե, սկսե՞նք:
Ստեղծում եմ իմ բլոգի Գուգլ+ էջը
Նախ, ես բացում եմ Google+ Page-ի գլխավոր էջը (չմոռանամ ասել, որ մինչեւ իմ քայլերին հետեւելը, դուք պետք է ունենաք Ձեր գուգլ-հաշիվը եւ ակտիվացնեք Ձեր գուգլ-պլյուսը):
Այնուհետեւ ձախ մենյուից ընտրում եմ Product or Band, եւ լրացնում հետեւյալ դաշտերը`
- Pagename. սա գուգլ+ էջի անվանումն է, եւ ես ընտրել եմ «e-Armenians.com»:
- Website (optional). այս դաշտում մուտքագրել եմ բլոգի URL հասցեն (http://www.e-armenians.com)
- Select a category. բաժինների ցանկից ընտրել եմ Website
- 4-րդ դաշտում ընտրել եմ Any Google+ user (այլ կերպ՝ իմ էջը մատչելի է դառնալու բոլոր գուգլ+ օգտատերերին՝ առանց տարիքային եւ այլ սահմանափակումների)
- Վերջին երկու վանդակները նշելով, ես ցանկություն եմ հայտնել ստանալու նորություններ եւ համաձայնվել եմ գուգլ-էջերից օգտվելու պայմաններին (վերջինը պարտադիր է):

Վերջում սեղմում եմ Create կոճակը, եւ բացված նոր էջում ավելացնում եմ՝
- Tagline. սա Ձեր էջի կարգախոսն է (իմ դեպքում՝ «Վեբ կայքի կատարելագործման բլոգ»)
- Profile photo. այստեղ ավելացրել եմ իմ ապագա էջի այցեքարտային նկարը
Վերջ, էջը պատրաստ է (ես բաց թողեցի իմ գուգլյան-օղակներին այս մասին տեղեկացնելը. սա, եւ, ընդհանուր առմամբ, էջի բոլոր դրույթները կարող եմ խմբագրել ցանկացած ժամանակ):
Կարգավորում եմ իմ գուգլ+ էջի դրույթները
Բացելով իմ նորաստեղծ էջը, անմիջապես պրոֆիլի նկարից ներքեւ առկա է Get Started հղումը, որը սեղմելով, հայտնվում են հետեւյալ հնարավորությունները:
- Start the conversation. սա վերաուղղում է նոր նշումներ ու գրառումներ կատարելու էջը
- Connect your website. այստեղ կարելի է ստանալ Ձեր գուգլյան էջի բեջը (badge) եւ այն ավելացնել Ձեր վեբ կայքում (իմ բեջը ներկայացված է ներքեւում, չմոռանաք սեղմել եւ հետեւել իմ էջին !!!)
- Tell the world. սա էջի մասին գուգլ-ընկերներին եւ հետեւորդներին տեղեկացնելու ծառայությունն է
- And more…. սա ներառում է՝ Google+ Direct Connect, Hangouts եւ +1 Button
Գուգլ+ էջից իմ առաջին տպավորությունը
Գուգլ+ էջն արտաքնապես նման է նույն գուգլ+ ցանցին, ինչպես որ ակնկալվում էր:
Ձախ կողմի մենյուի ներքո (Stream) կան հղումներ դեպի իմ հետեւորդները (Followers), հաճախորդները (Customers), VIP անձինք, թիմի (երեւի՝ էջի) անդամներ (Team Members), մուտքային նամակներ (Incoming) եւ հաղորդագրություններ (Notifications): Եվ, քանի դեռ իմ այս տողերը դատարկ են, ապա որեւէ կարծիք հայտնել չեմ կարող:
Թեեւ՝ ի՞նչ եմ երկար-բարակ գրում: Սեղմեք ներքեւի իմ բեջը եւ զննեք ինքներդ: ![]()
![]()
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Անկեղծ ասած, ինձ ընդհանրապես դուր չի գալիս Գոււգլի սոց.ցանցը, մի տեսակ ոնցվոր շփվելու տեղ չլինի, սա 2 անգամ էր, որ ես մտա, ու 10 վարկյան հետո դուրս եկա:
Տիգրան ջան, կարծում եմ, որ նախասիրության հարց է: Նաեւ, երեւի թե 3 գործոն էլ կա՝
- Գուգլ+ էջը դեռ զինված չէ այն բոլոր հնարավորություններով, ինչ ունի ֆեյսբուքյան էջը: Երեւի թե RSS-հոսքերով ավտոմատ թարմացում այդպես էլ չդնեն, ստիպելով մեզ, որպեսզի ավտոմատացումից անցնենք կենդանի շփման
- Գուգլ+ում շատ մարդ դեռ չկա, եւ դու չունես այն ընկերներին, ինչ ֆեյսբուքում
- Մենք երեւի թե արդեն ընտելացել ենք ֆեյսբուքյան սփամին ու աղմուկին, ու երբ խաղաղ միջավայր ենք մտնում, սկսում ենք մի տեսակ նեղվել
Տիգրանի հետ համաձայն եմ, գուգլէջը ինչ որ տխուրոտ է…