
Ս.թ մայիսի 10-11-ին Google I/O 2011 համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ գուգլի քրոմբուքի 2 տարատեսակների պաշտոնական շնորհանդեսը: Այն, որ գուգլը նախաձեռնել է իր սեփական նեթբուքի արտադրությունը, հայտնի էր դարձել դեռեւս ամիսներ առաջ:
Հետաքրքիր է, որ ի տարբերություն այլ ընկերությունների, որոնք իրենց նոր արտադրանքը ներկայացնելիս սովորաբար թվարկում են բոլոր նոր հնարավորությունները, գուգլը հպարտորեն հայտարարում է, թե մարդիկ ինչ չեն կարող գտնել իրենց «գուգլ նեթբուքում»:
Օրինակ, քրոմբուքը զերծ է դեսկթոփային ծրագրերից եւ այս կամ այն փաստաթուղթը համակարգչում պահպանելու հնարավորությունից: Քրոմբուքն օժտված է միայն «Քրոմ» (Chrome) ինտերնետային դիտարկիչով (բրաուզերով), որը թույլ կտա բոլոր աշխատանքները կատարել միայն օնլայն ռեժիմով:
Այսինքն, ինչպես հպարտորեն հայտարարվեց համաժողովի ընթացքում, քրոմբուքը «համակարգչին նմանվող մի բան է», որը թույլ կտա «ինտերնետում անել ամեն ինչ»:
Այն, որ գուգլի նեթբուքում չեն լինի դեսկթոփային ծրագրեր, առավելագույն աստիճանի կհասցնի սարքի արագագործությունը, եւ սա հասկանալի է: Դրա փոխարեն, ֆայլերը հնարավոր կլինի պահպանել «վեբում» (օրինակ՝ գուգլ փաստաթղթերում): Ինչպես գուգլն է պատկերավոր ներկայացնում, սա թույլ կտա «գետը նետել Ձեր քրոմբուքը եւ չկորցնել ոչ մի բան». չէ՞ որ Ձեր բոլոր փաստաթղթերը եւ ֆայլերը պահպանված կլինեն գուգլի Google’s Cloud օնլայն շտեմարանում:
Գուգլքրոմն իր այս նոր մոտեցումը ներկայացնում է որպես հզոր առավելություն, իսկ տարակուսողները՝ մեծ թերություն: Եկեք չմոռանանք, որ մեզնից ոչ բոլորն են պատրաստ իրենց արժեքավոր եւ գաղտնի ֆայլերը «վստահել» գուգլին եւ դառնալ վերջինիցս (եւ՝ ինտերնետ կապի առկայությունից) 100%-ոց կախյալ:
Ինքս կարծում եմ, որ մոտ ապագայում քրոմբուքը լիարժեք չի փոխարինի մարդկանց համակարգիչներին (այդ թվում՝ լափթոփներին եւ «ստանդարտ» նեթբուքներին), այլ կհանդիսանա որպես լրացուցիչ միջոց՝ ճանապարհորդելիս կամ տեղաշարժվելիս, այն էլ՝ այն դեպքում, երբ տվյալ վայրում հասանելի կլինի ինտերնետ կապը:
Սակայն, ելնելով վեբ ոլորտի անկասելի զարգացման տեմպերից, ամեն ինչ էլ հնարավոր է:
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 4 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Մոռացա նշել, որ չունենալով դեսկթոփային ծրագրեր, քրոմբուքը ի սկզբանե «ապահովվագրվում է» ծրագրային եւ ծրագրերի միջեւ հնարավոր կոնֆլիկտներից, դրանց անընդհատ թարմացման անհրաժեշտությունից, եւ որը քիչ կարեւոր չէ՝ վիրուսներից:
Մեկ է, iPad-ին չի հասնի:
Հայաստանի տարածքում՝ համաձայն եմ:
Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է գուգլ-ֆեյբուք պատերազմի արդյունքներից:
Դե չէ, սա նույնիսկ այֆոնին չի հասնի, ուր մնաց այփադի հետ համեմատենք