Ձեր հարցերը՝ մեր ֆորումում

Հեղինակ՝ Artur  ·  14-11-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Նորություններ

քննարկման ֆորում

Ձեզանից ոմանք (հատկապես՝ բլոգի հետ վաղուց «ընկերություն անողները») հիշում են երեւի, որ շուրջ մեկ տարի առաջ բլոգին զուգահեռ բացեցի ֆորում: Այն ընդամենը մեկ ամսվա կյանք ունեցավ. ոնց բացեցի, այդպես էլ հիասթափվեցի ու փակեցի:

Սա իմ երկրորդ փորձն է: Եվ եթե այն ժամանակ «ինձնից մեծ» նպատակներ էի դրել (ու, ըստ էության. հիասթափությանս հիմնական պատճառը դա էր), այժմ իմ ակնկալիքները բավականին համեստ են: Նորաբաց ֆորումի բաժինը պարզապես լրացնելու է կայքի բովանդակությունը եւ այն ավելի շուտ ծառայելու է ձեզ հետ եւ ձեր միջեւ շփումն ավելի արդյունավետ եւ բոլորիս համար օգտակար դարձնելուն:

Եթե կուզեք, բացեմ փակագծերը:

ֆորում քննարկումԵս համոզված եմ, որ բլոգի ընթերցողներից շատերի մոտ ծագում են հարցեր, որոնք որեւէ կերպ չեն համապատասխանում բլոգի հոդվածներին (կամ այն հոդվածներին, որոնց նրանք հասցրել են ծանթանալ): Դուք համեստորեն լռում եք, կամ էլ ինձ դիմում նամակով: Ես պատասխանում եմ, ոչ հազվադեպ ծավալվում է նամակագրական քննարկում: Հաճախ՝ շատ հետաքրքիր եւ երկուստիք օգտակար երկխոսություն:

Սակայն, չի բացառվում, որ մեր նամակագրության թեման եւ հարցի լուծումը հետաքրքրի ոչ միայն ինձ եւ ինձ հարց ուղղող անձին: Կան հարցեր եւ պատասխաններ, որոնց մասին կցանկանայի կիսվել բոլորիդ հետ: Եվ, ինչու ոչ, Ձեզ մոտ կարող են ծագել հարցեր, որոնք ավելի լայն քննարկումների կարիք ունենան:

Ֆորումն ավելի քիչ պաշտոնական է, քան բլոգը: Ֆորումում մարդիկ ավելի ազատ եւ անկաշկանդ են շփվում: Եվ այն թույլ է տալիս մեր ազատ շփումը դարձնել բոլորին տեսանելի:

Մեր ֆորումի հղումն է՝ http://www.e-armenians.com/forum/: Հիշեք այս հղումը եւ տեղեկացրեք մյուսներին:

Մի քանի կարեւոր միտք եւս:

  • Մեր ֆորումը հիմնված է վորդպրեսային Simple Press (4.4.5) պլագինի վրա: Սա, իհարկե, զիջում է հանրահայտ vBulletin-ին, սակայն բավարար հզոր եւ ճկուն է՝ ակտիվ քննարկումներ վարելու համար:
  • Ես սկսեցի թարգմանել այս ֆորումը հայերեն, սակայն, տեղեկանալով, որ մինչեւ տարեվերջ պատրաստ է լինելու պլագինի լեզվային լրիվ նոր ֆայլերով համալրվաած 5-րդ տարբերակը, երեւի թե սկսածս գործը թողնեմ անավարտ՝ նույն բանը 2 անգամ չանելու համար: Իհարկե, ընթացքում կուղղվեն բոլոր թերությունները, իսկ 5-րդ տարբերակի մատչելի դառնալու դեպքում թարգմանությունը կդառնա լիարժեք:
  • Որպես վորդպրեսի պլագին, Simple Press պլագինը 100%-ով ներդաշնակեցված է վորդպրեսի հետ: Բլոգի անդամները նաեւ ֆորումի անդամներ են, եւ հակառակը: Սա նշանակում է, որ մեր բլոգում գրանցված անձինք կարող են որպես ֆորումի անդամներ բացել նոր թեմաներ եւ կատարել գրառումներ: Մյուսներին կխնդրեի պարզապես գրանցվել ֆորումում կամ բլոգում:
  • Ես չեմ պատրատվում հայալեզու այլ ֆորումներին մրցակից դառնալ: Մեր ֆորումը պարզապես լրացնելու է բլոգի սահմաններում բաց մնացած հարցերը կամ ավելի է խորացնելու դրանց քննարկումները: Այլ կերպ ասած, ֆորումն ունի բլոգն օժանդակող եւ մեր շփումն առավել բազմակողմանի դարձնող նշանակություն:
  • Վերջում, խնդրում եմ Ձեզ ֆորումում լինել հնարավորինս ազատ, անկաշկանդ եւ, իհարկե, ակտիվ:

Աղբյուրը՝ www.e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 6 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Samvel Նոյեմբեր 14, 2011, 2:52 AM-ին

Շնորհավոր Արթուր ջան: Լավ նախաձեռնություն է, հաջողություն եմ մաղթում:

Պատասխանել

Արթուր Նոյեմբեր 14, 2011, 3:07 AM-ին

Սամվել ջան, շնորհակալ եմ: Ուրախ կլինեմ վերազգալ քո ակտիվությունը բլոգում, ինչպես նաեւ ֆորումային նախաձեռնությունները:

Պատասխանել

Samvel Նոյեմբեր 14, 2011, 3:14 AM-ին

Ես էլ եմ կարոտել գրելուն, բայց ժամանակ չի լինում: Ձմեռային արձակուրդների ժամանակ երևի կգտնեմ ազատ ժամանակ ու կվերադառնամ իմ սիրելի թեմային:

Պատասխանել

Aram Նոյեմբեր 15, 2011, 12:12 AM-ին

Շնորհավոր, ես էլ եմ հուսով, որ ֆորումը երկար կյանք կունենա, քանի որ այս բլոգի ոլորտն այնպիսին է, որ կարծում եմ բոլորին էլ կհետաքրքրի դրա հետ կապված ամեն մի մանրուք ուսումնասիրել:

Պատասխանել

Tigran Նոյեմբեր 15, 2011, 7:09 PM-ին

Բարև Ձեզ Արթուր, ես գրանցվեցի ֆորումում, սխալմամբ նշելով սխալ էլ-փոստ, եթե հնարավոր է, փոփոխեք այն, ճիշտ էլ-փոստը նշել եմ այս մեկնաբանության մեջ
username: TigranAzatyan

Պատասխանել

Արթուր Նոյեմբեր 15, 2011, 8:19 PM-ին

Կատարված է:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.