Մոզիլան ներկայացնում է Firefox 4.0

Հեղինակ՝ Artur  ·  23-03-2011 (Թարմացվել է՝ 28-04-11)

Բաժինը՝ Նորություններ

ֆայրֆոքս

Մոզիլան կատարեց իր խոստումը, եւ, ինչպես հայտարարել էր, այսօր ինտերնետ հանրությանը ներկայացրեց FireFox բրաուզերի 4-րդ տարբերակը։ Ֆայրֆոքս-4-ը, ինչպես հավաստիացնում է Մոզիլան, նախորդ տարբերակներից առանձնանալու է իր արագագործությամբ, կայունությամբ եւ նոր հնարավորություններով։

Արժի նշել, որ վերջնական ֆայրֆոքս-4.0-ի թողարկումը ձգձգվում էր դեռեւս նախորդ տարվանից. հիշեցնենք միայն, որ բետա տարբերակը ներկայացվել էր դեռեւս 2010-ի հուլիսին։ Այսպիսի ուշացման պատճառը նոր՝ 4-րդ տարբերակը թերություններից հնարավորինս «մաքրելն» էր (մինչ օրս հայտնաբերվել եւ ուղղվել են ավելի քան 8000 «բագ»-եր)։

Ներկայիս ֆայրֆոքսը, ինչպես նշում են արտադրողները, իր արագագործությամբ նախկին տարբերակին կգերազանցի շուրջ 3-5 անգամ։

Նոր ֆայրֆոքսը թույլ է տալիս նաեւ հեշտությամբ կառավարել tab-երը (այս նոր հնարավորությունը ստացել է «Panorama Tab-Organizer» անվանումը) եւ ինտերնետում աշխատանքը դարձնել ավելի դյուրին եւ ավելի հաճելի։

Firefox Sync-ը թույլ կտա այս բրաուզերից օգտվողներին հեշտությամբ ստեղծել, պահպանել եւ սինխրոնիզացնել իրենց էջերը (bookmarks), հղումները, գաղտնաբառերը, վեբ-պատմությունը եւ վեբ-սեսիաները։

Ֆայրֆոքս-4.0-ի այլ նորամուծություններից է կատարելագործված պլագին (plug-in) կառուցվածքը, որը ներկայանանալու է որպես JetPack։

Վերջում նշենք, որ նոր ֆայրֆոքսը համապատասխանելու է HTML5 չափանիշներին։

Մայքրոսոֆտի ինտերնետ-էքսփլորերի եւ գուգլի քրոմի համար, կարծում եմ, Ֆայրֆոքս-4-ը կդառնա հետագա կատարելագործման լուրջ խթան։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


Գուգլ նկարները՝ նոր ֆորմատով
ArmNet Awards համաժողով. սեփական դիտարկումներ
WordPress 3.2 Gershvin – թարմացրեք Ձեր բլոգը
Յութուբն ամփոփում է տարին
.рф զոնան՝ այլեւս իրականություն

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.