Ես մեկնում եմ… ֆեյսբուքյան արձակուրդի

Հեղինակ՝ Artur  ·  03-08-2011 (Թարմացվել է՝ 28-08-11)

Բաժին՝ Նորություններ

ամառային արձակուրդ

Ողջույն հարգելիներս,

Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, ես ցանկանում եմ արձակուրդ վերցնել:

Սակայն, ինչպես բոլոր աննորմալ մարդիկ, ես կշարունակեմ բլոգը թարմ պահել եւ պահել կապն ու շփումը Ձեզ հետ:

Ավելին, օգոստոս ամսվա ընթացքում կփորձեմ ավելի շատ շփվել Ձեզ հետ:

Նկատի ունեմ, որ ամեն օր (բացի շաբաթ եւ կիրակի օրերից) ես ֆեյսբուքում օնլայն կլինեմ ժամը 22:00-ից մինչեւ կեսգիշեր: Իհարկե, ես ֆեյսբուքում մատչելի կլինեմ նաեւ օրվա այլ ժամերին, բայց նշածս 2 ժամվա ընթացքում, չնչին բառացությունով, կլինեմ 100%-ոց հասանելի:

Ձեզ կմնա միայն բացել բլոգի ֆեյսբուքյան էջը եւ շփվել:

Կուզեք՝ կարող ենք շփվել հանրորեն (գրառում-մեկնաբանություն), հակառակ դեպքում՝ մասնավոր chat-ը կա ու կա:

Հարցեր, կարծիքներ, մտահոգություններ, առաջարկություններ… ցանկացած թեմայի շուրջ կարող ենք ազատորեն շփվել: Իհարկե, նախընտրելի կլինի զրուցել կայքերի եւ վեբ-ոլորտի շուրջ:

ոտնահետք

Ոտնահետք (Image: vongvanvi / FreeDigitalPhotos.net)

Այս ընթացքում, ինչպես արդեն նշեցի, կգործի եւ ամեն օր կթարմացվի նաեւ մեր բլոգը:

Էլ ի՞նչ արձակուրդի մասին է խոսքը:

Ես պարզապես նկատի ունեմ, որ օգոստոս ամսվա ընթացքում ՀԻՄՆԱԿԱՆՈւՄ հանդես կգամ կարճ գրառումներով (օրական 1 նոր հրապարակում): Մոտավորապես այնպիսի չափսի, ինչպիսին հրապարակել էի երեկ, ներքին հղումների մասին:

Շնորհակալություն եւ ակնկալում եմ թեժ քննարկումներ ինչպես ֆեյսբուքյան էջում, այնպես էլ մեր բլոգի գրառումների ներքո:

Հ.Գ. Չի բացառվում, որ օգոստոսի ընթացքում ես ֆեյսբուք մտնեմ նաեւ իմ Նոկիայով, այնպես որ նախապես կներեք նման դեպքերում տրանսլիտով գրելու համար:

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 7 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Simon Օգոստոս 5, 2011, 1:56 PM-ին

Այսօր 22:30-ի կողմերը ֆեյսբուքում կհանդիպեմ անպայման:

Պատասխանել

Արթուր Օգոստոս 5, 2011, 7:22 PM-ին

Ես նույնպես, ու կսպասեմ ձայնիդ :)

Պատասխանել

Առլեն Շահվերդյան Օգոստոս 15, 2011, 8:43 PM-ին

Մաղթում եմ օգոստոսյան հանգիստ:) Արթուր ջան, ուրախ եմ տեսնել քո կայքը Circle.am-ի «Մարդիկ, բլոգներ և անձնական» բաժնի լավագույն 20 կայքերի շարքում: Ողջունում եմ!!! Հարգանքով` Առլեն

Պատասխանել

Արթուր Օգոստոս 16, 2011, 2:33 AM-ին

Առլեն ջան, անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերիդ համար: Ինչ վերաբերվում է առաջատար 20-յակին կամ 200-յակին, եթե անկեղծ, ապա այդ տեղերը կամ դիրքերն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում:

Իմ թիվ մեկ ցուցանիշն այսօր այն է, որ ինքս տեսնում ու համոզվում եմ, թե այս բլոգի ընթերցողների մոտեցումներն իրենց կայքերի հանդեպ ինչպես է աստիճանաբար փոխվում: Դրանից ուժեղ ցուցանիշ դեռ չեմ պատկերացնում:

Պատասխանել

Առլեն Շահվերդյան Օգոստոս 16, 2011, 9:08 AM-ին

Լիովին համաձայն եմ, քանի որ ամենամեծ գնահատականը դա քո աշխատանքի արժեվորումն է ու արդյունքը: Իսկ այդ արդյունքը ակնհայտ է, ես ինքս աշխատանքդ շատ օգտակար եմ համարում, այն ուղղորդում է ճիշտ ու արդյունավետ վարելու սեփական կայքը: Մեկ անգամ էլ շնորհակալություն քո արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ խոսքերիս կմիանան բոլորը: Ի վերջո, աշխատանքիդ օգտակար արգասիքը ակնհայտ է: Ողջունում եմ:

Պատասխանել

Տիգրան Լեյլոյան Օգոստոս 27, 2011, 2:51 PM-ին

Ես արդեն եկել եմ Քոբուլեթյան արձակուրդից….
Շատ Շատտտտ լավ էր::::

Պատասխանել

Արթուր Օգոստոս 27, 2011, 3:56 PM-ին

Բարով ես եկել, ուրախ եմ որ շատ լավ է անցել:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.