
Հարգելիներս, Ձեզ եմ ներկայացնում իմ նոր էլեկտրոնային գիրքը, որը, հուսով եմ, որ օգտակար կլինի ոչ միայն սկսնակ բլոգերներին:
Այն ստեղծել եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Ահագին չարչարվել եմ՝ ունենալով ժամանակային լուրջ խնդիրներ: Բայց եւ այնպես, կարծում եմ, որ դուք կհավանեք այն եւ կտարածեք այս գիրքը Ձեր ծանոթների շրջանակներում:
Չմոռանամ ասել, որ այս (ինչպես եւ իմ մյուս) էլ. գիրքը կարող եք ստանալ ԱՆՎՃԱՐ՝ այցելելով էլ. գրքեր էջը:
Հ.Գ. Էլ. գրքերին բաժանորդագրված անձինք ինձանից կստանան այս նոր էլ. գրքի հղումով նամակ:
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 22 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Արթուր ջան ես շուտվանից գրանցվել էի գրքեր ստանալու համար, հիմա լինկը եկել է, բայց չի բացում
Այո, սխալմունք է եղել, որի համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:
Էլ. գրքերի հղումներում /ebooks/ -ը փոխարինեք /ebook/ -ով:
Կսպասեմ կարծիքներիդ:
Արթուր ջան, գիրքն ամբողջությամբ ընթերցեցի ու ասեմ, որ շատ հաջողված գիրք է: Մանրամասնորեն ներկայացված են բոլոր կարևոր քայլերը՝ իրենց լավ ու վատ կողմերով: Կարծում եմ գիրքը օգտակար կլինի նաև ոչ սկսնակ բլոգերների համար: Մաղթում եմ հաջողություն, քեզ էլ շատ շնորհակալություն, որ մեզ ճիշտ ուղի ես ցույց տալիս (համենայն դեպս ես այդպես եմ կարծում):
Արամ ջան, շնորհակալ եմ դրական գնահատականիդ համար:
Մյուսներին (Հեղինե, Կարեն…) ուղղակի տեղեկացնեմ, որ հղումները չբացվելու եւ 404 էջի խնդիրը լուծված է:
Արթուր ջան, եթե հիշում ես, մի անգամ արդել խոսել էինք ucoz-ից wordperss-ի անցնելու մասին: Ես մի փոքր հետաքրքրվեցի ու մի սկրիպտ գտա, որը պետք է որ անցումը կատարի, որ խնդրեմ մի հատ կնայես-տեսնես ինչ է ու կարող ես (եթե հարմար է ասել, թե ինչ անեմ): Նախապես շնորհակալություն (Գրքի մասին դրական կարծիքը այս մեկնաբանության ենթատեքստը չէր
)
http://ndmitry.ru/skript-perenosa-bloga-s-ucoz-na-wordpress/
Արամ ջան, ինչպես ասել եմ, ես տեղյակ չեմ, թե ինչ գազանիկ է էդ ուկոզը: Ուստի եւ չեմ կարող ասել, թե քո նշած սկրիպտն ինչ որակով տվյալներդ կտեղափոխի դեպի վորդպրես:
Բայց, տրամաբանորեն, ես քո տեղը լինեի, կփորձեի: Քո կայքում մի հատ ֆոլդեր բացիր, ասենք՝ /test/ , ու էդ ֆոլդերում վորդպրես ներբեռնիր ու ինստալյացիա արա: Հետո սկրիպտդ փորձիր ու տես, թե /test/-իդ վորդպրեսն ինչքանով ընդունեց ուկոզիդ բլոգը: Լավ նայիր-համեմատիր, սկսած ֆոնտերից (էդ թվում՝ բազայում), վերջացրած մեդիա-ֆայլերով, ամսաթվերով ու հղումներով: Առանձնակի ուշադրություն դարձրու գրառումներիդ հղումներին:
Եթե ամեն ինչ նորմալ է, քեզ կմնա մի քիչ էլ հատկացնես նրան, որ /test/-դ տեղափոխես root:
Փորձիր ու ինձ տեղեկացրու (email-ով):
Նոր տեսա այս տողերը
Ինչպես դու էիր ասում, ես նույնպես չեմ իմանում, թե ինչ գազանիկ է wordpress-ը: Որտեղի՞ց բեռնեմ ու ինչպե՞ս ինստալյացիա անեմ
Բա ասում ես՝ կարդացել ես գիրքը
Այնտեղ լինկը կար…http://wordpress.org/latest.zip կամ http://wordpress.org/latest.tar.gz
Հա տեսել էի, դու ասացիր, որ կարելի է ռեդիռեքտ անել, իսկ մեկնաբանություննեը լինում է անել?
Արամ ջան, քանի որ սա թեմայի հետ չկապված երկխոսություն է, փլիզ գրիր ինձ նամակով
Գիրքը ամբողջությամբ կարդացել եմ, ուղղակի չգիտեի ինչպես ինստալյացիա անել , ետ էլ հետը գրեցի
Շնորհավոր Արթուր ջան, միշտ նման օգտակար նյութեր ստեղծես:
մեղսի բոքու
Շատ պարզ ու հանրամատչելի շարադրված է, շատ օգտակար կլինի նրանց համար, ովքեր նոր սկսում են բլոգինգում քայլեր անեն, թերևս սա օգտագործեմ մեր նյութերում, հետադարձ հղումը անպայման կլինի:
Աննա ջան, շնորհակալ եմ, ես միայն ուրախ կլինեմ:
Կարդացի մի քիչ ու մտքովս անցավ, որ ես էլ բլոգ բացեմ: Կօգնեք, չէ՞:
Խնդրում եմ ասեք, թե ինչպես թարմացնեմ այցեքարտս՝ թվիտեր, ֆեյսբուք եւ urlweb, այ, դրանք ինչպես լրացնեմ:
Հարգելի Միհրան, խնդրում եմ ավելի կոնկրետ հարց տաք: Ի՞նչ եք օգտագործում, լավ կլիներ նաեւ URL հասցեն նշեիք…
Եթե խոսքը ստանդարտ stand-alone վորդպրեսի մասին է, ապա Ձեզ պետք կգան որոշ պլագիններ: Օրինակ, թվիտերը Ձեր եւ Ձեր օգտատերերի այցեքարտում ավելացնելու համար կարող եք բեռնել եւ տեղադրել Twitter Profile Field ու տենց…
Երկրորդ տարբերակն այս դաշտերը “ձեռքով” ավելացնելն է, որի համար պետք է որոշ ֆայլերում (օրինակ՝ functions.php-ում) որոշ կոդեր ավելացնեք (օրինակ՝ տե՛ս այս հղումը):
Վերջապես, կան որոշ թեմաներ, որոնք լռելյայն կարգով այցեքարտում որոշ լրացուցիչ դաշտեր են պարունակում, ինչպես, օրինակ, իմը, որը պարունակում է ֆեյսբուք եւ թվիտեր դաշտերը:
Արթուր ջան նամակ եմ գրում չես պատասխանում
Արդեն պատասխանել եմ
Հ.Գ. հիմիկվա սերունդն ինչ անհամբեր է
Մջայլոց, Հ.Գ. ինչ է նշանակում
Լավ գործ ես արել: Ինձ ավելի շատ դուր եկավ գրքի առաջին մասը, իսկ ինստալյացիան չդժվար թե մեկնումեկի համար դժվարություն ներկայացնի: