Մայքրոսոֆտը նախաձեռնում է Յահուի ինտեգրումը

Հեղինակ՝ Artur  ·  26-07-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժինը՝ Նորություններ

բինգ-յահու

Գուգլին «հասնելու» ձգտումով տոգորված հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը որոշել է Յահուն ինտեգրել իր արտադրանքը համարվող Բինգ որոնող համակարգին։ Ներկայումս Մայքրոսոֆտը բինգի տեխնոլոգին փորձարկում է յահու-կայքերում եւ պատրաստվում է այս ամառվա վերջին ԱՄՆ եւ Կանադայի գովազդատուներին տեղափոխել Յահուից դեպի Բինգ։

Մայքրոսոֆտը նախկինում ապարդյուն փորձ էր կատարել ամբողջությամբ ձեռք բերելու վեբ-պիոներ համարվող Յահու ընկերությունը։ Փաստորեն, տապալված բանակցություններից հետո, այնուամենայնիվ, որոշակի համաձայնություն է ձեռք բերվել երկու գեր-ընկերությունների միջեւ՝ միաձուլելու Բինգը եւ Յահուն եւ Մայքրոսոֆտին հանձնելու միացյալ որոնող եւ գովազդային համակարգի տեխնիկական կառավարումը։

Եթե այս երկու համակարգերի միաձուլման փորձարկմամբ որեւէ լուրջ խնդիր չհայտնաբերվի, ապա արդեն այս ամառվա ավարտին Յուհուից օգտվող ամերիկյան եւ կանադական գովազդատուները Յահուից (NASDAQ: YHOO) կտեղափոխվեն Մայքրոսոֆտի adCenter (NADSAQ: MSFT)։

Այս մասին տեղեկացրել է Մայքրոսոֆտի խոսնակ Քերոլայն Միլլերը adCenter բլոգի իր հուլիսի 22-ի գրառման մեջ։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 536 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 218 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.