
Այսօր տեղեկացա ArmNet Awards 2011-ի մասին, որի շրջանակներում կկազմակերպեն վեբկայքերի մրցույթ (մրցանակաբաշխությունը՝ դեկտեմբերի 3-ին), կոնֆերանս (նույն օրը) եւ Startup Weekend (դեկտեմբերի 2-4): Մանրամասների համար առաջարկում եմ այցելել միջոցառման պաշտոնական կայքէջը:
Ես պատրաստվում եմ իմ այս բլոգը (ու եւս մի քանի այլ կայքեր) գրանցել ArmNet Awards 2011-ի մրցանակաբաշխությանը: Հաստատ կմասնակցեմ կոնֆերանսին ու երեւի թե մի պահ «շեղվեմ» դեպի Startup Weekend:
Ինչպես նախորդ տարի էր, այս անգամ եւս վեբ կաքերի մրցույթին բլոգը գրանցելու հիմնական նպատակս զուտ «փրոմոշընալ է»: Ինքս մասնակցել եմ նաեւ Արմնետ 2010-ին եւ արտահայտել որոշ դիտարկումներ (եւ լավ, եւ վատ, երեւի ձեզ հետաքրքեն նաեւ որոշ մեկնաբանողների կարծիքները):
Ուրախ եմ, որ այս անգամ կայքերի մրցույթի անիմաստ 1-ին փուլ (քվեարկություն) չի նախատեսվում:
Կրկնակի ուրախ կլինեմ, եթե ժյուրին նախապես սահմանի գնահատման հստակ չափորոշիչներ եւ, որը պակաս կարեւոր չէ, հետեւի ու 100%-ով պահպանի իր իսկ սահմանած կետերը:
Ամեն դեպքում, ինքս մեծ հույսեր ունեմ, որ ArmNet Awards 2011-ի կազմակերպիչները (SPMS, Orange Armenia, ISOC AM) եւ ժյուրին հաշվի կառնեն անցյալի հաջողությունները եւ թերությունները, իսկ այս տարվա միջոցառումն իր որակով զգալիորեն կգերազանցի նախորդին:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 6 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Արթուր ջան քեզ հաջողություն, քո կայքը լրիվ արժանի ա լավագույն բովանդակություն կատեգորիայում հաղթելու:
Բացառվում է, Հրաչ ջան, քանի որ նոր ստուգեցի ու տեսա, որ success.am-ն էլ է գրանցվել (լուրջ եմ ասում, եւ ոչ թե ռեւերանսներ անում):
Ողջույն Բոլորին, վաղուց մտքերս չեմ կիսել ձեզ հետ.
Նախ ասեմ, մաղթում եմ բոլոր ինձ հարազատ մասնակիցներին հաղթանակ:
2. չեմ հավատում, որ բարձր մակարդակի վրա լինի, քանզի առաջին հայացքից իրենց կայքը հույս չի ներշնչում, թե ֆունկցիոնալ և թե դիզայնի հարցում: Իսկ անցած տարվա փորձը ցույց տվեց, որ իրենց կազմակերպած մրցույթը ցածրից, ավելի ցածր մակարդակի վրա էր, չհաշվենք հովանավորներին:
Տիգրան ջան, բայց ինչո՞ւ ես այս աստիճան պեսիմիստ:
Եվ ինչո՞ւ չես կարծում, որ կազմակերպիչները տարեց-տարի կկատարելագործվեն եւ հաշվի կառնեն նախկին թերությունները:
Դե, այս տարվա իրենց կայքը մի քիչ բզբզել եմ ու նկատել եմ թվարկված բազմաթիվ կայքերի նկարագրություններում առաջին երկու բառերի անկապ ջաստիֆայդ վիճակը
Ու մեկ էլ առանձին կայքերի էջերի խղճուկ վիճակն է մի քիչ “վիրավորական”, օրինակ՝ սա – http://www.armnetawards.am/index.php?al=sites&id=129, կարելի էր գոնե 1 դաշտ էլ ավելացնել (ասենք՝ ավելի երկար նկարագրություն, թեգեր), կամ էլ կայքի սքրինշոթ/Thumbshots ցուցադրել…
Մի խոսքով… եթե կարծում էի, որ մարդիկ պիտի կարդան բլոգիս նկարագրությունը եւ գուցե ցանկություն առաջանա այցելել մեր էջը, ապա մի քանի բառանի կարճ նկարագրությունն էլ “վարի գնաց”
Ամեն դեպքում, արժի գրել եւ ներկայացնել թերությունները, բայց՝ ոչ մերժողական, հանդուրժողական տոնով:
Անցյալ տարի իրոք, ինքս բազմաթիվ թերություններ նկատեցի: Եվ տրամաբանությունը հուշում ԷՐ, որ այս տարի պետք է դրանք ուղղված լինեն: Ամեն դեպքում, պետք է հուսալ, որ ամեն ինչ այդքան էլ վատ չի
Ավելացված. ես արդեն իսկ տեղեկացրեցի այս մասին – https://www.facebook.com/permalink.php?story_fbid=241811102548843&id=115792835150671
Արթուր ջան, չգիտեմ անցած տարվա մրցույթի ժամանակ ակումբում մի 2 էջանոց գրառում էի արել, ու նկարագրել իրենց կայքի բոլոր բացերն ու թերությոններըը, որի ժամանակ ինչ կարելի է անել, անգամ ոնց կարելի էր իրենց կայքը միքանի րոպեի ընթացքում վերացնել, այդ գրառումս ընդամենը 1 օր մնաց ֆորումում, Ակումբի Արտակը ջնջեց, ինձ էլ տեղեկացրեց, որ նման տեղեկություն սխալ կլիներ թողնել բոլորին հասանելի:
Ինչևէ ասածս էն է, որ չեմ կարծում, թե 1 տարվա մեջ շատ բաեփոխումների ենթարկված լինեին, և, երբ նոր կայքը իրենց տեսա, արդեն չեմ էլ կասկածում:
Բարևներ բոլորին…..Ճիշտն ասած ես իմ Գունավորիկին էլ եմ գրանցել ArmNet-ում… Ի՞նչ եք կարծում ինչ-որ հույսեր կա՞ն: Ես Գունավորիկիս գրանցեցի զուտ հետաքրքրության համար և նախօրոք ասել եմ նրան, որ եթե ոչինչ չստացվի, ինքը հանկարծ չտխրի ու չնեղվի:)))