Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, Մայքրոսոֆտ ընկերության համահիմնադիրներից Պոլ Ալենը հայց է ներկայացրել ներկայիս ինտերնետային ոլորտի շուրջ 10 գիգանտների դեմ, պնդելով, որ վերջիններս օգտագործում են որոշ տեխնոլոգիաներ, որոնց հեղինակն ինքն է, եւ պահանջելով հեղինակային իրավունքների խախտման փոխհատուցում։
Պատասխանող կողմում հայտնվել են բոլորիս հայտնի այնպիսի ընկերություններ ինչպիսիք են՝ Google, Yahoo, Facebook, AOL, eBay, YouTube, NetFlix, Office Depot, OfficeMax եւ Staples։
Խոսքը գնում է փոփ-ափ մեջբերումների, տվյալ հոդվածին առնչվող հարակից նյութերն ընթերցելու առաջարկության եւ հարակից տեսահոլովակների մասին, որոնք, ինչպես պնդում է Ալենը, բացարձակապես իր հեղինակած գաղափարներն են, որոնք նախաձեռնվել են Interval Research Corp.-ի կողմից՝ տեխնոլոգիական մի լաբորատորիա, որի սեփականատերն էլ հանդիսացել է հենց հայցվորը 1992-2000-ին։
Ինչպես եւ սպասվում էր, պատասխանող կողմերը կտրուկ արձանգանք են տվել Ալենի նման հայցին։
Մասնավորապես, Գուգլի ներկայացուցիչը նշել է, որ նման գործերը արտացոլումն են այնպիսի իրավիճակի, երբ մարդիկ, շուկայի փոխարեն փորձում են հաջողության հասնել դատարաններում։ Իսկ Ֆեյսբուքի խոսնակը ասել է, որ իրենք այս եւ նման գործերի դեմ ունեն կոշտ հակափաստարկներ։
Վերջում ավելացնենք, որ տվյալ հայցադիմումը չի պարունակում վնասի կամ փոխհատուցման որեւէ նախնական գնահատում։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 536 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 218 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








