Մաս 5. Որոնողական օպտիմալացում բջջայինների համար

Տեղեկացրեք գուգլին Ձեր «բջջային» կայքերի մասին

«Բջջային» կայքերը կոնֆիգուրացրեք այնպես, որ դրանք ճիշտ և լիարժեք ինդեքսավորվեն

Աշխարհը շարժվում է դեպի բջջայինների ոլորտ, և օր-օրի ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են սկսում օգտվել իրենց բջջային հեռախոսներից և գուգլի մոբայլ որոնման էջից։ Սակայն, վեբվարպետների համար «մոբայլ կայքեր» աշխատացնելը և այդ կայքերը «մոբայլ-որոնումներում» ներկայացնելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Խոսքը միայն «բջջային» և «նորմալ դեսկթոփային» կայքերի միջև էջի ֆորմատի տարբերության մասին չէ, այլ՝ անհրաժեշտ փորձառության և կառավարման նրբությունների։ Եվ շատերն իրապես դժվարանում են «բջջային» կայքը բջջային հեռախոսով դիտելու համար հարմար դիզայն ընտրելուց բացի հաջողության հասնել նույն այդ կայքի՝ «բջջային» որոնման արդյունքներում առաջընթացի մեջ։

մոբայլ որոնում

Ահա որոշ հմտություններ, որոնք կօգնեն համոզվելու, որ Ձեր «բջջային» կայքը ճիշտ և լիարժեք է ինդեքսավորվում։

Համոզվեք, որ Ձեր «բջջային» կայքն ինդեքսավորվում է գուգլի կողմից

Եթե Ձեր վեբ կայքը չի ցուցադրվում գուգլի մոբայլ որոնման արդյունքներում նույնիսկ site:operator հրահանգի պայմաններում, ապա սա նշանակում է, որ առկա են հետևյալ երկու պատճառներից մեկումեկը կամ երկուսն էլ միաժամանակ։

1. Գուգլբոտը չի կարողանում գտնել Ձեր կայքը

Գուգլբոտը նախ պետք է «սքենավորի» Ձեր կայքը, որից հետո միայն վերջինս կհայտնվի որոնման ինդեքսում։ Եթե դուք նոր եք ստեղծել Ձեր կայքը, հնարավոր է, որ տեղյակ չլինեք այս մասին։ Նման դեպքում դուք կարող եք ստեղծել Ձեր «բջջային կայքի քարտեզը» (Mobile Sitemap) և գրանցել այն գուգլում, որպեսզի վերջինիս տեղեկացնեք Ձեր կայքի գոյության մասին։ «Բջջային կայքի քարտեզը» կարելի է գրանցել Google Webmaster Tools-ի միջոցով այնպես, ինչպես կկատարեիք դա ստանդարտ կայքի քարտեզի դեպքում։

2. Գուգլբոտը չի կարողանում մուտք գործել Ձեր կայք

Որոշ «բջջային» կայքեր մատչելի են միայն բջջային հեռախոսների համար և «մերժում են» որևէ այլ «երրորդ ծրագրի» մուտքն «իրենց տարածք»։ Սա նշանակում է, որ նման դեպքերում գուգլբոտը չի կարողանա մուտք գործել Ձեր կայք, հետևաբար, Ձեր կայքի բջջային տարբերակը կդառնա որոնման համար անհասանելի։ «Բջջային» կայքերը գուգլի կողմից «սքենավորվում են» գուգլբոտ-մոբայի միջոցով (Googlebot-Mobile)։ Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր «մոբայլ» կայքերն ինդեքսավորվեն, ապա խնդրում ենք բացել Googlebot-Mobile-ը պարունակող user-agent-ների մուտքը դեպի Ձեր կայք (2)։ Նկատի ունեցեք, որ գուգլը կարող է ցանկացած ժամանակ առանց զգուշացնելու փոփոխել իր useragent-ի անվանումը, ուստի չարժի ստուգել, թե արդյոք Ձեր կայքի user-agent-ը ճշգրտորեն համընկնում է ներկայիս «Googlebot-Mobile»-ի հետ։ Դրա փոխարեն, խորհուրդ ենք տալիս պարզապես համոզվել, որ որ useragent-ի header-ը պարունակում է «Googlebot-Mobile» արտահայտությունը։ Դուք կարող եք օգտվել նաև DNS Lookups-ից՝ ստուգելու Googlebot-ը։

գուգլբոտ մոբայլ

Համոզվեք, որ գուգլը «հասկանում է» Ձեր «բջջային» կայքի URL-ները

Երբ արդեն համոզվել եք, որ Googlebot-Mobile-ը սկսել է «սքենավորել» Ձեր բջջային կայքի URL-ները, հաջորդ քայլը պետք է լինի ճշտելը, թե արդյոք Ձեր «բջջային» կայքի URL-ները ընկալվում են բջջային սարքերի կողմից։ Եթե դուք հայտնաբերում եք էջեր, որոնց URL-ները տեսանելի չեն բջջայինների կողմից, ապա այդ էջերը չեն կարող ընդգրկվել Ձեր «բջջային կայքի» ինդեքսում (թեև դրանք կարող են հայտնվել սովորական «դեսկթոփային» վեբ-որոնման արդյունքներում)։ Սա պայմանավորված է տարբեր գործոններով, որոնցից մեկն էլ DTD-ն է (Doc Type Definition)։ Ստուգեք, թե արդյոք Ձեր «բջջային» կայքի էջերում DTD տողը համապատասխանում է բջջայինների համար նախատեսված ֆորմատին, ինչպիսիք են XHTML Mobile-ը կամ Compact HTML-ը (3)։ Դրանց ճիշտ ֆորմատի պարագայում միայն «բջջային» էջերը մատչելի կդառնան «մոբայլ որոնման» ինդեքսավորմանը։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք Mobile Webmaster Guidelines։

Doc Type Definition

Բառարան

  • Բջջային կայքի քարտեզ (Mobile Sitemap) – XML քարտեզ է, որը պարունակում է բջջային կայքի էջերի URL-ները։ Գուգլում այսպիսի քարտեզի գրանցումը տեղեկացնում է այն էջերի մասին, որոնք մատչելի են սքենավորման և ինդեքսավորման համար։
  • User-agent – ծրագրային ապահովում է (software կամ hardware) որն օգտագործվում է օգտատերի կողմից, երբ վերջինս այցելում է որևէ վեբ կայք։
  • XHTML Mobile – XHTML լեզու է, որը HTML-ն ադապտացում է XML-ին՝ բջջային հեռախոսների կողմից օգտագործելը մատչելի դարձնելու համար։
  • Compact HTML – HTML-ին նմանվող լեզու է, որն օգտագործվում է բջջային հեռախոսներով, PHS-ով կամ PDA-ով դիտելուն հարմարեցված կայքէջեր ստեղծելու համար։

Հղումներ

մոբայլ կայք

Ճիշտ վերաուղղեք «բջջային» կայքից օգտվող անձանց

Ճիշտ աշխատացրեք Ձեր կայքի «դեսկթոփային» և «բջջային» տարբերակները

Միաժամանակ «դեսկթոփային» և «բջջային» տարբերակներից կազմված վեբ կայքերն աշխատացնելիս վեբ վերպետներին հաճախ մտահոգում է այնպիսի անցանկալի իրավիճակները, երբ դեսկթոփային համակարգչից օգտվող անձանց դիմաց բացվում է կայքի բջջային տարբերակը կամ էլ բջջայինից բացվում է կայքի ամբողջական՝ «դեսկթոփային» էջը։ Այսպիսի դեպքերը բացառելու համար կան խնդիրը լուծելու երկու տարբեր ուղիներ։

«Բջջային օգտատերերին» ուղղորդեք դեպի Ձեր կայքի ճիշտ տարբերակը

Երբ բջջայինից օգտվող անձինք կամ բոտերը (օրինակ՝ Googlebot-Mobile-ը) հասնում են Ձեր «դեսկթոփային» կայքի URL-ին, դուք կարող եք նրանց վերաուղղել դեպի նույն էջի համապատասխան՝ «բջջային» տարբերակը։ Գուգլը կարող է տարբերակում անցկացնել այս երկու URL-ների միջև և էջի ստանդարտ տարբերակը ներկայացնել դեսկթոփից օգտվողներին, իսկ «մոբայլ» տարբերակը՝ բջջայինով որոնում կատարողներին։

Այցելուներին վերաուղղելիս, խնդրում ենք համոզվել, որ նրանց ներկայացնում եք «դեսկթոփային» URL-ին ամենահամապատասխանող «բջջային» URL-ը (1)։ Օրինակ, եթե Ձեր կայքն իրենից ներկայացնում է ինտերնետային խանութ, և ինչ-որ մեկը փորձում է իր բջջայինով դիտել որևէ ապրանք և սեղմում է կայքի «դեսկթոփային» URL-ներից որևէ մեկը, ապա լավագույն տարբերակն այն է, երբ այդ անձը վերաուղղվի Ձեր «բջջային» կայքի նույն ապրանքի և ոչ թե գլխավոր էջը։ Մենք հազվադեպ ենք հանդիպում նման մոտեցմամբ աշխատող կայքեր, սակայն պետք է նշենք, որ այցելուների գոհունակության մակարդակը բարձրացնելու և որոնումներում բարձր վարկանիշ ստանալու համար արժե ամեն գնով և մեկընդմիշտ լուծել այս հարցը։

վերաուղղում դեպի բջջային կայք

Մյուս կողմից, եթե «բջջային» տարբերակի URL-ը մատչելի է դեսկթոփային բրաուզերին կամ այլ վեբ-սքաներին (օրինակ՝ գուգլբոտ), ապա որևէ անհրաժեշտություն չկա նրանց վերաուղղել դեպի կայքի «դեսկթոփային» տարբերակ։ Օրինակ, գուգլը երբեք ավտոմատ կերպով «դեսկթոփային» այցելուներին չի վերաուղղի «մոբայլ» կայքից դեպի «դեսկթոփային» տարբերակ, դրա փոխարեն, «մոբայլ» կայքում կնշվի «դեսկթոփային» էջի URL-ը։ Այսպիսի հղումները հատկապես օգտակար են այն դեպքերում, երբ «մոբայլ» կայքը չի կարողանում ապահովել «դեսկթոփային» տարբերակի լիարժեք գործարկումը, և մարդիկ կարողանում են հեշտությամբ տեղափոխվել դեպի «դեսկթոփային» կայք։

Կայքի ճիշտ տարբերակի ընտրությունը user-agent-ի միջոցով

Որոշ կայքեր իրենց երկու՝ «դեսկթոփային» և «բջջային» տարբերակների համար ունեն նույն URL-ը։ Նման դեպքերում կայքի ֆորմատը փոխվում է՝ կախված user-agent-ից։ Այլ կերպ ասած, և «բջջային» և «դեսկթոփային» այցելուները կայքի այս կամ այն էջը բացելու համար օգտվում են այդ էջի նույն URL-ից, սակայն, user-agent-ով պայմանավորված, նրանց ներկայացվում է կայքի բովանդակության և ֆորմատի առաջին դեպքում «բջջային», իսկ երկրորդ դեպքում՝ «դեսկթոփային» տարբերակները։ Այս դեպքում, և «բջջային», և «դեսկթոփային» որոնման արդյունքներում ներկայացվում է նույն URL-ը, սակայն եթե առաջին դեպքում այդ URL-ը «տանում է» դեպի տվյալ էջի բջջային տարբերակը, ապա երկրորդ դեպքում՝ դեպի ստանդարտ լիարժեք էջը (2)։

գուգլբոտ և գուգլբոտ-մոբայլ

Այնուամենայնիվ, հիշեք, որ եթե Ձեր կայքը ճիշտ կոնֆիգուրացված չէ և «բջջային» ու «դեսկթոփային» տարբերակների միջև վերոնշյալ «ավտոմատ փոխակերպումը» ձախողված է, ապա նման իրավիճակը կարող է գուգլի կողմից դիտվել որպես «դիմակավորման» (cloaking) փորձ, և արդյունքում Ձեր կայքը կարող է անհետանալ որոնման արդյունքներից։ «Cloaking» պիտակավորում են ստանում այն փորձերը, երբ որոնման արդյունքներում կայքի վարկանիշը բարձրացնելու ձգտմամբ փորձ է կատարվում մարդկանց և Googlebot-ին ներկայացնել տարբեր բովանդակություն։ Նման հնարքի արդյունքում գուգլի որոնման արդյունքներում կարող էին հայտնվել էջեր, որոնք որևէ կապ չունեն կատարված հարցման հետ, ուստի և խնդրում ենք լրջորեն մոտենալ այս խնդրին և բացառել cloaking-ի ցանկացած, այդ թվում՝ պատահական դրսևորում։

Այսպիսով, ի՞նչ է նշանակում «այցելուներին երևացող էջն» այն դեպքում, երբ դուք նույն URL-ի միջոցով ներկայացնում եք Ձեր կայքի երկու՝ ստանդարտ և բջջային տարբերակները։ Ինչպես ներկայացվել էր նախորդ ենթավերնագրում, գուգլն օգտվում է Googlebot-ից՝ ստանդարտ վեբ որոնում և Googlebot-Mobile-ից՝ բջջային որոնում իրականացնելիս։ Գուգլի ուղեցույցից չշեղվելու համար, դուք պետք է Googlebot-ին ներկայացնեք նույն այն բովանդակությունը, որը կտրամադրվեր ստանդարտ «դեսկթոփային» էջը բացվելիս, իսկ Googlebot-Mobile-ին ներկայացնեք նույն այն բովանդակությունը, որը կտեսնեին «բջջային էջը» բացած այցելուները։ Googlebot-ին և Googlebot-Mobile-ին ներկայացված բովանդակությունների միջև առկա տարբերությունները մտահոգվելու առիթ չեն կարող հանդիսանալ։

Բառարան

  • Վերաուղղում (Redirect) – դիտարկիչով (բրաուզեր) դիտելիս ավտոմատ տեղափոխում մեկ էջից դեպի մեկ այլ էջ։

Հղումներ

ճիշտ մոբայլ վերաուղղում

Թարգմանությունը՝ @e-armenians.com։ Աղբյուրը՝ Google SEO Starter Guide։