
Եկավ հերթական ծանր երկուշաբթին, և ես կփորձեմ ծանր գործ վերցնել իմ վրա: Այսօր ցանկանում եմ դիտարկել ու գնահատել WordPress բլոգ-հարթակը: Այս միտքն իմ գլխում մշտապես «սավառնում» էր, բայց վերջին գրառման մեկ-երկու մեկնաբանությունները «ստիպեցին» ինձ անդրադառնալ վորդպրեսի թեմային հենց այսօր:
Ինքս այս բլոգը կառուցել եմ վորդպրեսի հիմքի վրա, և ինձ շատ դժվար կլինի մնալ 100%-ոց անաչառ: Ուստի կխնդրեմ վորդպրես չսիրողներին կամ ատողներին՝ մի՛ թողեք, որպեսզի ինքս վերածվեմ վորդպրեսի «կույր» գովաբանողի (հատկապես, որ WP-ն այս առումով իմ կարիքն ընդհանրապես չունի): Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ վորդպրեսի համակիրներն ինձ մենակ կթողնեն:
Ամեն դեպքում, երկու կողմերին էլ կխնդրեմ՝ ներկայացնել հնարավորինս հիմնավորված դրույթներ ու զերծ մնալ դեկլարատիվ բնույթի հայտարարություններից (սա հարցում չէ, այլ՝ քննարկում ակնկալող հոդված):
Դե ինչ, երևի սկսեմ ներկայացնել ողջ ճշմարտությունը վորդպրեսի մասին:
Ինչո՞ւ WP-ն դարձավ այսչափ հանրահայտ
Թերևս ոչ ոք չի ժխտի, որ վորդպրեսն ամենագործածական բլոգ-ծրագիրն է: WP-ի ամենասկզբնական տարբերակը ներկայացվել է 2003-ի մայիսին (պատկերազարդ պատմությանը տե՛ս այս հոդվածում): Ինը տարի անց հարյուր միլիոնավոր կայքեր շարունակում են կայուն կերպով օգտվել WP-ից:
Իմ խորին համոզմամբ, վորդպրեսի այսպիսի աննկարագրելի հանրահայտ լինելը պայմանավորված է ոչ այլ ինչով, քան այս ծրագրի առավելություններով:
Ես կբավարարվեմ միայն վորդպրեսի ամենաակնհայտ առավելությունները թվարկելով:
- Անվճար է:
- Հեշտ կառավարելի է: Ինտուիցիան շատ դեպքերում բավարար է՝ մինչև կըմբռնես բոլոր նրբությունները կամ տեխնիկական հնարքները:
- Օգտագործման համար խիստ պարզեցված է և շատ հաճախ չի պահանջում (բայց՝ ցանկալի է) PHP իմացություն:
- Նոր նյութեր ավելացնելը (տեքստ, մեդիա-բովանդակություն) հնարավորինս պարզեցված է: Գրեթե բացակայում են ավելորդությունները:
- Հնարավորություններով լի է (տասնյակ հազարավոր պլագիններ, թեմաներ, վիջեթներ, թարգմանություններ), որոնցից օգտվելը, դարձյալ, չի պահանջում տեխնիկական խորը գիտելիքներ:
- Խիստ ճկուն է: Ինչ-որ մի բան ավելացնելը կամ պակասեցնելը վայրկյանների հարց է, իսկ WP-ի հիման վրա գործնականում հնարավոր է պատրաստել ցանկացած բնույթի կայք:
- Գուգլահաճո է և կարող է բավարարել որոնողական օպտիմալացման նույնիսկ ամենախիստ պահանջները:
- Կայուն է ու բավականին անվտանգ (երբ ինքներս չենք դարձնում այն խոցելի):
- Ունի օժանդակության և օգնության անսպառ աղբյուրներ: Բավական է նշել, որ հնարավոր չէ ունենել վորդպրեսի հետ կապված ինչ-որ խնդիր և գուգլի օգնությամբ չգտնել դրա լուծումը:
- Անընդհատ կատարելագործվում է: Միևնույն ժամանակ, բուն վորդպրեսը կամ առանձին պլագիններն ու թեման թարմացնելը մի քանի վայրկյանի գործ է:
Կա՞ նման առավելություններով օժտված մեկ այլ բլոգ-ծրագիր: Եվ, եթե կա, ինչո՞վ է գերազանցում վորդպրեսին: Գրեք՝ մենք էլ իմանանք:
Ահա ինձ ու ձեզ հայտնի ու անհայտ կայքեր, որոնք հիմնված են վորդպրեսի վրա:
- Mashable
- TechCrunch
- New York Times Blogs
- CNN Business Blogs
- MTV NewsRoom
- The Wall Street Journal Blogs
- Los Angeles Times Media Kit
- Adobe Blogs
- Phone.com
- Ford Social
- People Magazine StyleWatch
- Mozilla Blog
- …
Կանգ առնեմ երևի: Դադարեցնեմ գովաբանելն ու անցնեմ վորդպրեսի թերություններին:
Արդյոք WP-ն կատարյա՞լ է
Իհարկե՝ ոչ: Իսկ դուք գիտե՞ք թերություններից զերծ որևէ մեկ այլ ծրագիր:
Վորդպրեսն ունի տարբեր թույլ կողմեր: Ահա դրանցից առավել կարևորները:
- «Մեծ» կամ առանցքային փոփոխությունների համար պահանջվում է PHP իմացություն և ժամանակ: Սա, կարծում եմ, բնորոշ է բոլոր վեբ ծրագրերին:
- Վորդպրեսն ի սկզբանե ու ըստ էության բլոգ-հարթակ է: Իհարկե, հնարավոր է WP-ով կառուցել այլ տիպի կայքեր: Այնուամենայնիվ, հարց է ծագում՝ ինչքանո՞վ է նպատակահարմար բլոգ-ծրագրով ստեղծել ոչ բլոգային կայք: Սա, թերևս, ոչ թե վորդպրեսի թերությունն է, այլ «100 հարց՝ 1 պատասխան» սկզբունքի թուլությունը:
- Վորդպրեսի ու դրա բաղադրիչների հաճախակի թարմացումները, որը վերևում նշել էի որպես առավելություն, ինչ-որ մի տեղ նաև թերություն է, հատկապես, եթե ինքդ ես «ձեռքով» կատարել ֆայլային փոփոխություններ:
- Վերջապես նշեմ WP-հակառակորդների ամենասիրած կետը: Վորդպրեսը պահանջում է մեծ ռեսուրսներ, իսկ տվյալների բազան, մեղմ ասած, կատարյալ չէ: Տեխնիկական առումով, որոշ մասնագետներ նշում են, որ վորդպրեսի taxonomy-ն այնքան էլ օպտիմալ չէ: Որպես մեկ այլ, ոչ պակաս կարևոր կետ, նշվում է (և ինքս էլ նկատել եմ) տվյալների բազայի wp-options աղյուսակի «անհաջող» կազմակերպված լինելը:
Ինքս այս վերջին կետը համարում եմ վորդպրեսի ամենաէական թույլ կողմը:
«Գերծանր քաշային» վորդպրես
Ինչ խոսք, որ WP-ն «ռեսուրս-ուտող» է: WordPress 3.2-ից սկսած պահանջվում է PHP 5.2.4 և MySQL 5.0 սերվեր, սակայն քիչ չեն դեպքերը, երբ վորդպրեսային կայքը նույնիսկ ամենահզոր սերվերներում առաջ է բերում այսպես կոչված «գերբեռնվածություն» (overload):
Ինքս համոզված եմ, որ ապագա տարբերակներում այս հարցը հնարավորինս կշտկվի (WP 3.3-ում արդեն իսկ նկատելի է որոշակի «թեթևություն»): Բայց փաստն այն է, որ ներկայիս վորդպրեսում այս խնդիրն առկա է:
Այս առիթով ես ընդամենը նշեմ միմյանց լրացնող երկու կետ:
1. Ոչ հազվադեպ, մենք ինքներս ենք ծանրացնում վորդպրեսը
«Ծանր» թեմաներ, բազմաթիվ պլագիններ ու վիջեթներ, մեծ կշիռ ունեցող նկարներ, կայքի գործունեությունը ծանրացնող ջավա-ներդիրներ…: Սրանցից յուրաքանչյուրն էլ ավելի է «խեղդում» վորդպրեսային բլոգը: Մեր բրաուզերներում երևացող կայքի «դինամիկ» տարրերից յուրաքանչյուրը տվյալների բազային ուղղված մեկ կամ մի քանի լրացուցիչ հարցում է, որն իր հերթին ավելի է ծանրաբեռնում սերվերը:
Բերեմ երեք օրինակ:
Գլխավոր էջում ես ներկայացնում եմ ոչ թե «ստանդարտ դարձած» վերջին 10 գրառումները, այլ՝ միայն 5-ը: Այս ճանապարհով ես կրկնակի անգամ նվազեցրել եմ db-հարցումները (հիշենք, որ յուրաքանչյուր մեկ գրառման վերնագիրը, բաժինը, ամսաթիվը, գրառման տեքստը, գրառման նկարը՝ դրանք բոլորն էլ առանձին վերցված հարցումներ են):
Երկրորդը, իմ բլոգի գլխավոր էջում, գրառումների ներքո դուք չեք տեսնի «թեգեր» կամ «գրառման պիտակներ»: Եթե գրառումներից յուրաքանչյուրն ունենա գոնե 2 թեգ, ու ես դրանք ցուցադրեի գլխավոր էջում, ապա այդ էջը բացվելիս առնվազն 10 լրացուցիչ db-հարցում կկատարվեր: Նույն նպատակով, ես նվազագույնի եմ հասցրել օգտագործվող վիջեթների ու պլագինների թիվը (դրանք բոլորն էլ աշխատում են db-հարցումների միջոցով ու էլ ավելի ծանրաբեռնում բազայի wp-options աղյուսակը):
Վերջապես, ես օգտվում եմ քեշավորման W3 Total Cache պլագինից, որը էապես նվազեցնում է db-հարցումների թիվը և ապահովում ինչպես էջերի, այնպես էլ տվյալների բազայի, օբյեկտների ու բրաուզերի քեշավորում: Ավելին, ես օգտվում եմ նաև Cloud Flare-ից:
2. Մենք ինքներս կարող ենք «թեթևացնել» վորդպրեսը
Այս նպատակի համար կան տարբեր արդյունավետ միջոցներ, որոնցից ամենահիմնականները ներկայացված են WP օպտիմալացման ուղեցույցում: Մենք կարող ենք մի քանի անգամ փոքրացնել բլոգի տվյալների բազան: Վերջինիս օպտիմալացման համար ունեմ առանձին տեսանյութ:
Ամփոփում. Վորդպրե՞ս, թե՞ մեկ այլ սկրիպտ
«Վորդպրե՞ս, թե՞ այլ սկրիպտ» թեման խիստ ծավալուն է, և ցանկության դեպքում անգամ չէի հասցնի անդրադառնալ բոլոր կետերին:
Իսկ հարցի պատասխանն էլ միանշանակ չէ: Ամեն ինչ կախված է ձեր մոտակա ու հեռակա նպատակներից ու ձեր հնարավորություններից: Ինքս որպես բլոգ-հարթակ նախընտրում եմ WP-ն, մեկ ուրիշը կարող է նախապատվությունը տալ մեկ այլ ծրագրի, երրորդը գնել կամ պատվիրել թանկարժեք սկրիպտ:
Ամեն դեպքում, ընդունեք իմ այս վերջին խորհուրդը: Ինչ ծրագրից էլ օգտվեք, ձգտեք հասկանալ այն ու գտնել բոլոր կարևոր նրբությունները: Եթե մի բանից տեղյակ չեք, ապա որքան էլ այն լավը լինի, միևնույն է, դուք չեք սիրի այն: Եվ՝ հակառակը:
Ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումները:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 40 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Արթուր ջան մինչ ավելի ծանր հարցերին անցնելը, մի երկու փոքր դիտարկում անեմ:
Եթե շատ վատ չի գրված թեմփլեյթը (իսկ թեզիսը ամենաարագներից է), ապա 5 թե 10 փոսթ բազայից կարդալը դա նույն բանն է, որևէ ծանրաբեռնածության ավելացման մասին այստեղ խոսք չի կարող գնալ: Դա կկատարվի մի հարցումով և ոչ թե 5 կամ 10:
WP-ի ու WP-ի հայերեն հասցեների մասին մի շատ հետաքրքիր բան էլ ես ունեմ պատմելու, շուտով կգրեմ:
Դե, ես որպես օրինակ էի բերել: Իմ դեպքում գուցե այդքան էլ չազդի, բայց, օրինակ, վերջերս տեսա մի հայկական կայք, որտեղ sidebar-ում որպես վերջին գրառումներ db-ից կանչվում էին որ սուտ չլինի ասելը, մի 50 գրառում՝ իրենց thumbnail-ներով, մի այդքան էլ եթե չեմ սխալվում, վերջին տեսանյութերն էր ներկայացվում (ու, որպեսզի տեղ անի, ջավա-սքրոլ էր դրված): Այդ դեպքի համար ի՞նչ կասես
Ինչ վերաբերվում է հայերեն URL-ներին, եթե անկեղծ, ապա միշտ խուսափել եմ հայատառ հղումներից՝ մինչ այդ հարց ու փորձ անելով ավելի փորձառու ընկերոջիցս: SEO պահով գուցե ճիշտ է հղման մեջ ունենալ հայատառ բանալի բառեր, բայց, ամեն դեպքում, ես դեռ չեմ անցել հայերեն URL-ներին:
Հա, էդգար ջան, մոռացա ասել, վայթեմ նույն բանը չի, չէ՞, որ մի հարցումով 5 գրառում պահանջես, 10 գրառում թե 50 գրառում: Հարցումը մեկն է, բայց տվյալների բազայից պահանջվող ու էջում ցուցադրվող ինֆորմացիան՝ տարբեր:
Արթուր ջան իրականում լրատվականներին պետք է նման լրահոս, որտեղ մի 50-70 լուր է պետք ցույց տալ (հայսպորտ.ամ) ու մի բան էլ ajax-ով ժամանակ առ ժամանակ ստուգել նոր լուրերի առկայությունը ու դրանք էլ քաշել (առաջին.ամ):
Դա համարում եմ նորմալ, և հարցին նայում եմ այսպես. եթե բիզնեսը պահանջում է, ուրեմն պետք է դա անել ու գտնել օպտիմալ լուծում, առանց տեխնիկական բարդությունները քննարկելու:
Պարզապես նույն բանը կարելի է անել շատ տարբեր մոտեցումներով ու պետք է գտնել օպտիմալ լուծում՝ հաշվարկված տարբեր ծանրաբեռնվածությունների համար:
5, 10 թե 50 գրառում կանչելը բազայից (մի հարցումով) իրականում տարբեր են, բայց վերնագիրն, ամսաթիվն ու պեռմալինքը էնքան փոքր են, որ դա որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ արագագործության վրա:
Հարգելի Արթուր
ՎՊ-ի մասին չեմ խոսի՝ ինքս լավ չեմ վերաբերվում այդ սկրիպտին եւ նույնիսկ հասարակ բլոգի դեպքում կխուսափեմ նրանով աշխատելուց (Ջումլա նույնպես չեմ սիրում):
Իսկ ինչ վերաբերում է վերջին ձեր մեկնաբանություններին, ապա իմ կարծիքով դուք երկուսդ էլ վեբմաստերի (նկատի ունեմ կայքի տիրոջ, ոչ թե պատրաստողի) աչքերով եք նայում, իրականությունն ըստ իս մի քիչ այլ է:
Իմ կարծիքը մի քանի հարցերի/պնդումների վերաբերյալ՝
1. 5, 10, թե 20 տարբերություն կա եւ զգալի
2. ajax-ով նոր լուրերի առկայությունը ստուգելը ինձ անհայտ է տեխնոլոգիա է, հետեւապես ինձ կպահեմ իմ կարծիքը:
Ամեն դեպքում ես չհասկացա թե ինչպես կարելի է ստուգել, ինչ կարիք կա դրանում (եթե լրատվական կայք է, ապա որտեղ է ստուգելու լուրերի առկայությունը եւ ինչու):
3. Ենթադրում եմ, որ խոսքն իմ ցույց տված կայքի մասին է գնում
Ըստ իս պրոբլեմը նրանում է, որ թերթերը, կամ ավելի ճիշտ լրատվական գործակալությունները զլանում են հաստիքով պահել խելքը գլխին մասնագետի: Իրենց իսկ խոսքերով՝ «համ $2-3 K վճարենք կայք պատրաստելու համար, համ էլ ամեն ամիս աշխատավարձ տանք կողքից մեկին: Հենց մեր թերթ հավաքողը (եթե տպագիր մամուլ է, ապա քվարկով աշխատողը) կամ կայք պատրաստած կազմակերպությունը, ով ձրի հոստինգ է տվել 6 ամիս, համ էլ սըփորթ կանի»:
Արդյունքում ստացվում է այն, ինչ հիմա ունենք՝ ով ասես որ չի զբաղվում դրանով:
Չեմ ուզում անձնավորել, բայց սխալը հենց կայանաում է նրանում, որ շատերը այդպես են կարծում՝ «5, 10 թե 50 գրառում կանչելը բազայից» համարյա թե նույն բանն է:
Այս գաղափարի ուռճացման դեպքում ստացվում է հենց վերոհիշյալ լրատվական կայքը:
«Ով ասես»-ների մասին չգիտեմ, բայց որպես կայքերով զբաղվող մասնագետ ասեմ հետևյալը:
Վերևի մեկնաբանության մեջ գրել եմ արդեն օրինակը: Բացեք (1ին.ամ) կայքը և մի հինգ րոպե բաց պահեք կայքը: Դուք կտեսնեք որ լրահոսի մեջ հայտնվում են նոր լուրերը, որոնք այդ հինգ րոպեի ընթացքում են տեղադրվել: Դա կատարվում է ajax-ի միջոցով:
Անհրաժեշտ է կայքում ունենալ նման ֆունկցիա թե ոչ, որոշում է կայքի տերը՝ ելնելով լուրերի քանակից և թարմացման հաճախականությունից:
Ալեքսանդր լավ ես անում որ չես անձնավորում, բայց մի էլ նենգափոխիր ասածս
«5, 10 թե 50 գրառում կանչելը բազայից համարյա թե նույն բանն է»՝ միայն ու միայն տվյալ կոնտեքստում և տվյալ վերնագիր/ամսաթիվ/պերմալինք տվյալների համար:
Կաշխատեմ հակիրճ լինել:
1. ajax. Ինչպես եւ կարելի էր կանխատեսել սխալ ձեւակերպում էր գնացել:
Այաքսը սերվերից բրաուզեր տվյալների փոխանցման տեխնոլոգիա է, բայց ոչ երբեք դրանք ստուգել/քաշելու, որն ավելի շատ քրոնի դերն է: Սա ընդամենը ռեֆրեշ է կատարում, իսկ քանի որ միայն այս մասով է ռեֆրեշ լինում, եւ ոչ թե ամբողջ էջը, ապա ասինխրոն հարցման հետեւանքով:
Իմ պրոբլեմս նրանումն էր, որ ես ձեզ ի սկզբանե որպես ծրագրավորող դիտեցի (դուք ներկայացել էիք մեծագույն կայքերից մեկի սպարկման մասնագետ), հետեւապես եւ իմ խայթոցներն էլ հենց ուղղված էին ձեր թերի ձեւակերպումներին («քեշ», «այաքս», «5, 10 թե 50 գրառում կանչել» եւ այլն):
Ես ուղղակի մարդկանց հավատելու մեծ պահանջ եւ ձգտում ունեմ
Այլ մասնագետի դեպքում նման ձեւակերպումները լրիվ ընդունելի են, եւ խայթոցներն իրականում տեղին չեն հնչում:
Հ.Գ. Եթե դեմ չեք, ես կխնդրեմ ձեզ մեկ կամ մի քանի թեմաների շրջանակներում մի քանի լուսանկարչական հարցեր բացահայտել:
Անձամբ ես մեծ սեր ունեմ, բայց լրիվ բոբիկ եմ այս ասպարեզում: Նայելով ձեր, ձեր եղբոր նկարներին հասկանում եմ, որ հիմարություն կլինի չստանալ որոշ հարցերի պատասխաններ, որոնք ինձ եւ համոզված եմ շատ-շատ սիրողական լուսանկարիչների կարող են հետաքրքրել՝ սկսած նրանից ինչ ֆոտոապարատ ընտրել որեւէ գումարային շրջանակներում եւ որոշակի կոնկրետ նպատակների համար:
Սա արդեն մեկ այլ նյութի թեմա է:
Ալեքսանդր, որ մի քիչ տրամադրված լինեք դիմացինին լսելու, թերևս շատ հարցերի սենց կտրուկ չեք պատասխանի այլ կփորձեք հասկանալ դրանց էությունը և պարզաբանում ստանալ հարցնելով, այլ ոչ թե «դա սխալ է» վաղաժամ հարտարարությամբ:
cron-ը տվյալ դեպքում որևէ կապ չունի իմ նկարագրածի հետ:
ajax-ը ինչպես ճիշտ նշեցիք, էջը կամ էջի մի որևէ հատված ասինխրոն թարմացնելու համար է: Իսկ ստուգել/քաշելը տվյալ դեպքում կատարվում է հետևյալ կերպ, javascript ծրագիրը ժամանակ-առ-ժամանակ հարցում է կատարում սերվերին և ուղարկում է վերջին անգամ թարմացման ժամանակը, սերվերը (php/mysql) տվյալ ամսաթիվով ֆիլտրում են գրառումները, որ տեսնեն այդ պահից հետո նոր լուր տեղադրվե՞լ է, թե ոչ, և եթե այո, ապա javascript-ajax հարցմանը ուղարկում են այդ նոր լուրերը, որն էլ javascript -ը ցուցադրում է էջի վրա, առանց էջը թարմացնելու:
Եվ, հետո, չեմ կարծում որ դուք պրոբլեմ ունեք ինձ որպես ծրագրավորող ընկալելու, առավել ևս երբ ես նման պատրաստականություն ունեմ գիտելիքներովս կիսվելու:
Լուսանկարչական թեմայով այստեղ չեմ կարող բան գրել: Նախ այս բլոգի թեմատիկան ուրիշ է, և հետո ես արդեն ունեմ հայալեզու բլոգ, որտեղ կգտնեք Ձեր հարցերից որոշների պատասխանները: Մեծ ուրախությամբ սպասում եմ Ձեզ իմ բլոգում
Իմ կայքը տեղադրված է Joomla-ի վրա և սա սուբյեկտիվ է: Օբյեկտիվ փաստարկներ WP-ի դեմ չեմ կարող և չեմ ուզում ներկայացնել (պարզապես դա ինձ դուր չեկավ, միգուցե այն պատճառով, որ իմ կայքը բլոգ չէ): Միայն թե չհասկացա, ինչու է google-ը “սիրում” WP. կա արդյո՞ք ասվածի ապացույց կամ հիմնավորում:
Համոզված եմ՝ կապ չունի, թե որ CMS -ի վրա է կառուցված կայքը, եթե կառուցողը գիտի ինչպես դա անել: Եթե կայքը պատրաստողն ինքնուրույն է գրում կոմպոնենտները, ուրեմն կհասնի լավագույն արդյունքների, քանի որ կողմնակի կոմպոնենտները բովանդակում են բազմաթիվ օպցիաներ, որոնք և ծանրացնում են կայքը:
Իմ փորձից ասեմ. իմ կայքում ակտիվորեն օգտագործվում են թեստեր, որոնք շատ հաճախակի հարցում են անում ՏԲ-ին:
Գնված կոմպոնենտը, իր տեսակի մեջ ամենաթանկը ու ամենաշատ օպցիաներ ապահովողը բերեց նրան, որ 100 հոգու միաժամանակյա այցելության դեպքում -error 500, իսկ կայքի բեռնման միջին տևողությունը հասավ գրեթե 14 վայրկյանի:
Երբ ինքս գրեցի կոմպոնենտը, կարողացա կայքի արագագործությունը իջեցնել մինչև 3 վայրկյանի (միաժամանակյա 200 այցելության դեպքում):
Ուրեմն CMS-ը մեղավոր չի, գոնե արագագործության ու ռեսուրսների խնայողության հարցում:
Հետևաբար ինչ կապ ունի WP թե JOOMLA (այս երկուսին են քիչ թե շատ ծանոթ), հատկապես որ WP նշված բոլոր առավելությունները ունի նաև JOOMLA-ն՝ միգուցե և ավելի շատ:
Համամիտ եմ:
Ի վերջո WP-ն կարելի է օգտագործել որպես back-end միայն ադմինիստրատիվ գործեր կատարելու համար, իսկ կայքի front-end կամ այսպես ասած client side-ը գրել ինքնուրույն և օպտիմալ:
Ըստ իս WP-ն շատ առավելություններ ունի ու ինչքան հասկանում եմ ավելի արագ ա զարգանում քան մնացած բոլոր CMS-ները:
Բայց առանց PHP/MySQL իմացության իսկապես դժվար կլինի լուրջ կայքեր նախագծել WP-ով:
Ազատ ջան, դու ճիշտ նկատեցիր, այն, որ գուգլը սիրում է WP-ն, հարաբերական է:
Դու կարող ես WP-ով կայք պատրաստել, որին գուգլը ոչ թե սիրի, այլ, ընդհակառակը, ատի ու պատժի: Մարդկային գործոնն ու բովանդակության որակն այստեղ, ինչ խոսք, որ մեծ նշանակություն ունեն:
Այնպես որ, այն, որ գուգլը սիրում է WP-ն ավելի շուտ փոխաբերական իմաստ ունի, որով ընդգծվում է հետեւյալը՝
- WP-ն ի սկզբանե գուգլ-օպտիմալացված է (վերնագիր, կայքի ծառանման կառուցվածք, թեգեր, հղումներ, նկարների title-ներ ու alt-եր, պինգեր, rel=”canonical”-ներ, H1-եր, RSS-ներ եւ այլն),
- WP-ն ամեն վայրկյան հիշեցնում է SEO-ի մասին: Օրինակ, երբ հղում ես ավելացնում՝ բացվում է հղման title-ի դաշտը, նկար ավելացնելիս՝ title, alt, caption ու տենց շարունակ:
- Ոչ մասնագետի համար շատ հեշտ է WP-ն դարձնել գուգլ-օպտիմալացված ընդամենը մեկ-երկու պլագինի միջոցով (օրինակ՝ All-in-one SEO, Google Sitemaps…): Ավելին, ոչ մասնագետի համար խիստ հեշտացված է “կապել” WP-բլոգը գուգլի կարեւոր ծառայությունների հետ (օրինակ՝ անալիտիկսի):
Այնպես որ, ինչպես դու շեշտեցիր, ավելի շուտ կարեւոր է, թե ով է կայքի գլխին կանգնած, ինչ թեմա է օգտագործում եւ այլն:
Կա նաեւ մեկ այլ, WP-ի հետ կապ չունեցող պատճառ եւս: WP-ով սովորաբար բլոգ են պատրաստում, իսկ բլոգը սովորաբար հաճախակի է թարմացվում, դրա համար էլ գուգլը սիրում է բլոգը: Այսինքն, այստեղ հաճախակի թարմացվող բլոգի, եւ ոչ թե WP-ի պահն է:
Որքան տեղյակ եմ լուրջ ծրագրավորողները այս երկուսին էլ անտեսում են, քանի որ կան ավելի լավ CMS -ներ (անվտանգության տեսանկյունից), որոնք պահանջում մասնագետի լուրջ որակավորում: Հնարավոր է սխալվում եմ. այդ դեպքում խնդրում եմ ուղղեք ինձ:
+++
Իսկ հիշո՞ւմ եք մի ժամանակ ինչքան կայք էր պատրաստվում Արմնետում, 70 տոկոսը պորտալ էին եւ հիմնականում NuKE-ի (phpnuket, postnuke եվ այլ Nuke-երի) հիման վրա
Հետո եկավ Մամբո-յի դարաշրջանը: Ցավոք, երկու թիմերն էլ համբավը չկարողացան համերաշխ վայելել: Արդյունքում joomla-ն ստեղծվեց, nuke-ի մասին նոր սերունդը ընդհանրապես չգիտե …
Ճիշտն ասած, անվտանգության հարցերի գիտելիքներով չեմ փայլում, բայց ինձ թվում է, որ այստեղ ավելի շուտ սերվերի անվտանգության խնդիրն է, քան սկրիպտի: Ինչպես դու ես ասում, հնարավոր է, որ սխալվում եմ:
Իսկապես nuke-ի մասին ես ոչինչ չգիտեի, իսկ mambot-ը, եթե չեմ սխալվում, joomla-յի պապիկն է:
Այ այստեղ է որ դու իրապես սխալվում ես՝ ինչքան էլ որ սա շարունակական պրոցես լինի, բայց սերվերի եվ սկրիպտի անվտանգության համար տարբեր մարդիկ են պատասխանում՝ հոստեր, վեբմաստեր եվ տարբեր հարթությունների վրա ընկած բաններ են սրանք:
Ես չեմ ասում եւ չեմ էլ կարող ասել, որ նույն բանն են, սակայն, եթե ճիշտ եմ ընկալում միտումները, կայքերն ավելի հաճախ կոտրվում են ոչ թե բուն սկրիպտի, այլ սերվերի “բաց անցքերից”: Կա՞ նման ստատիստիկա, հետաքրքիր կլիներ տեսնել ու համեմատել տարբեր սկրիպտների “կոտրելիության աստիճանները”, նաեւ տեսնել, թե ընդհանուր մեջ ինչ բաժին է ունեցել “սերվերի մեղքը”:
Իմ կարծիքով, “ջարդված” կայքերի մեծ մասը թերացել են հենց կոդի մեջ (ավելի հաճախ php). բավական է ընդունվող տվյալները չստուգես, ու նույնիսկ սկսնակ հաքերը կայքդ կկոտրի:
Լուրջ հոսթերի սերվերը “ջարդելը” շատ ու շատ ավելի բարդ է, քան կայքը:
Ինչևէ, պատրաստի, ոչ բազային անվճար կոմպոնենտները այս իմաստով շատ ավելի խոցելի են:
Հավասարակշությունը պահելու համար մեկ անգամ էլ նշեմ, որ WP-ի մասով նշված բոլոր “առավելությունները” ունի նաև Joomla-ն:
Ի դեպ, անկողմնակալ լինելու համար ասեմ, որ joomla-այի ակնառու թերություններից է mootools-ի ներդրված լինելը (միգուցե միայն իմ կարծիքով) բազային տարբերակում: Իհարկե, սա կարելի է անջատել, բայց դա արդեն հմտություններ է պահանջում: Չեմ հիշում WP սա ներդրվա՞ծ է ի սկզբանե, թե՝ ոչ:
Աչքիս, այս բլոգի բոլոր ընթերցողները “փափուկ նստած” են WP-ի վրա, որովհետև ստացվում է, որ բոլորը լուռ համաձայնվում են Արթուրի հետ, բացի Ալեքսանդրից:
mootools-ը ինքդ ես տեղադրում, կամ պլագինով, կամ էլ ինքնուրույն: Իհարկե, կան թեմաներ, որոնցում ի սկզբանե սա կա:
WP գործածողների պասիվությունը ինձ էլ է զարմացնում
Եթե ժամանակ/հավես ունեք, առաջարկում եմ զննել այս էջի գրաֆիկները:
CMS-ների գլոբալ օգտագործման վերաբերյալ մի քանի թվեր.
- Թոփ-միլիոն կայքերի մեջ՝ WP- 63.3%, Joomla – 11.2%, Drupal – 8.8%…
- Թոփ-100,000 կայքերի մեջ՝ WP- 53.4%, Joomla – 16.9%, Drupal – 7.4%…
- Թոփ-տաս հազար կայքերի մեջ՝ WP- 55.0%, Drupal – 21.3%, Joomla – 3.0%…
- Անցնելը մի CMS-ից մյուսին՝ Joomla-ից WP – 26.5%, Blogger-ից WP – 16.2%. Drupal-ից WP – 11.2%, WP-ից Joomla – 9.8%, WP-ից բլոգգեր – 7.3%…
Բոլոր այս թվերը ներկայացված են 2012-ի մարտի 18-ի դրությամբ:
Նման ստատիստիկայի ես անձամբ չեմ հանդիպել, բայց մի շարք կայքեր կան, որոնք սիստեմաբար տեղադրում են տարբեր սկրիպտերի խոցելիության մասին տեղեկություններ, հետեւապես կարելի է նայել ասենք քո իսկ նախընտրած ՃPressը որքան խոցելի է: Եթե չեմ սխալվում Ճպրեսը այդքան էլ խոցելի չէր, բայց չլինելով նրա սիրահար նման կայքեր այցելելիս երբեք եւ ուշադրություն չեմ դարձրել նրա ստատիստիկ տվյալների վրա:
Ամեն դեպքում գուգլը դեռ ոչ ոք չի փակել – փորձեք google.com-ում hacked+by+wordpress
Ալեքսանդր, այն որ վորդպրեսը քո համար դարձավ ճպրես, հասկանալի է, բայց գուգլով նման հետեւության գալը պարզապես “ճsearch” է:
Եթե Չինաստանում, ասենք, օրեկան 10 հազար մարդ է մեռնում, իսկ Հայաստանում՝ 10 մարդ, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում մահացությունը 1000 անգամ ցածր է: Ում-ում, բայց ինձ նման ստատիստիկայով չես զարմացնի:
Վորդպրեսից օգտվողները շատ են, ուստի եւ ջարդված վորդպրեսն էլ շատ կլինի: Հո շատ չզարմացա՞ր
Հիմա կասես է՞լի եմ խայթում
Հարգելի Արթուր, կամ դու անուշադիր ես կարդում եվ ուրիշին լսելու -կարդալու հետ հեչ չունես, կամ թե ադեկվատ չես այսօր … հարգելիս որտեղ տեսար, որ ես նման հետեւություն արեցի, կամ եկա նման եզրակացության: Լրիվ ընդհակառակը նախորոք գրել էի՝ «Եթե չեմ սխալվում Ճպրեսը այդքան էլ խոցելի չէ»:
Դու հարցրել էիր, արդյոք նման ստատիստիկա կա, թե ոչ, ես էլ չգտնելով իմ history-ում ոչ comaprison chart-ի URL -փորձեցի մի բանով օգնել:
Կարող ես փորձել օրինակ -» cms + comaprison + chart (չնայած սա էլ իմ ուզածս չէ) –
BTW – հետաքրքիր համեմատական է – r2idnn.com/Services/CMS-Comparison.aspx
Դե իհարկե, ճպրես գրելը խայթել չի, այլ գովասանք: Սորրի, որ անադեկվատ եմ եղել, պետք է ահագին ուրախանայի ու թռչկոտեի
Քեզ Matt Mullenweg-ի տեղն ես դրել եւ ՎՈՌԴպրեիսին կպնելը որպես անձնական վիրավորանք ես սկսել ընդունել: Հուսով եմ այս անգամ գոնե չես մտնի ma.tt եվ չես տեղեկացնի նրան իմ անտակտության եւ լկտիության մասին:
Ալեքսանդր, ես ինձ դրել եմ ոչ թե Մատտի տեղը, այլ հենց իմ տեղը, ով օգտվում է ՎՊ-ից:
Եթե դու չես սիրում իմ վարած մեքենան, ապա դա դեռ չի նշանակում, որ ամեն անգամ ինձ տեսնելիս պիտի ասես, թե՝ էս ինչ սամակատով ես ֆռֆռում:
Ուրախ եմ, որ ըմբռնումով ընկալեցիր միտքս:
Արթուր ջան, սիրելիս… Իրականում ինչ-որ նիհիլիստական մտքեր են քո մոտ: Արդեն 2-րդ թեման է, ուր դու ինձ մեղադրում ես Ճպրես չսիրելու եւ իմ կարծիքը ուրիշի վզին կապելու, կամ թե մի քանի տող վերեւ նաեւ նրա խոցելիության մասին ինչ-ինչ հեքիաթներ պատմելու մեջ
Եթե կարող ես, ապա փորձիր հավատալ, որ իմ չՍիրությունը այնչափ մեծ չէ, ինչքան դու ես պատկերացնում, կամ ինքդ քեզ ես համոզում: Հավատացնում եմ քեզ, որ դու ավելի շատ ես քեզ տրամադրել այդպես, եվ իմ ամեն մի միտք ընդունում ես «в штыки», երբ իմ խոսքերում նույնիսկ դրա նշույլն անգամ չկա:
Քավ լիցի:
Ինչ վերաբերում է մեքենայիդ, …ապա քանի որ հարմար պահն եկել է, եւ այսպիսի փոխըմբռման մթնոլորտ է ձեւավորվել, ապա ասեմ, որ ես երբեք Մերսեդեսի սիրահար չեմ եղել, իսկ E-Class 350 Sedan-ից հատկապես զզվում եմ: Այնպես որ ներող ու դու էլ ըմբռնումով մոտեցիր:
Ալեքսանդր ջան, հարգելիս: Ես նիհիլիստ չեմ, բայց, կներես, ախմախ էլ չեմ
Ես քեզ չեմ կարող մեղադրել, որ WP չես սիրում: Դու՝ քո նախասիրությունները: Զզվիր՝ ինչքան ուզում ես: Բայց, նույնիսկ, եթե մի բան դուրդ չի գալիս, բայց ինքդ լավ գիտես, որ մյուսները նույն այդ բանը հավանում են, պետք չէ շուտ-շուտ հիշեցնել քո նողկանքի զգացման մասին:
Ու, քաջ իմանալով, որ այս ամենը ծագեց քո կողմից հետեւողականորեն “ճպրես” արտահայտությունը կրկնելուց հետո, ու դարձյալ նույն տեմպերով շարունակում ես նույն “լարի վրա խաղալ”, ուրեմն կարող եմ ենթադրել, որ միտքս, այնուամենայնիվ, չես ընկալել:
Խոսքն ամենեւին ՎՊ-ի մասին չէ, այլ՝ մոտեցումների:
Լավ, գնամ իմ կայքերով զբաղվեմ, թե չէ ընկել եմ քո խելքին ու սեփական բախչես ջրելու փոխարեն ուրիշի ծառերն եմ էտում:
Ոնց եմ ես …իի՜ց զԸ՜զվում ..:-)
Սա էլ իմ ուզածս չի, բայց երեւի մի փոքր քեզ կվերադարձնի երկիր մոլորակ: Ճիշտ է Յանդեքսում քո պես ստատիստիկայի մասնագետներ չկան, բայց մարդիկ թվաբանաթյունից էդքան էլ վատ չեն:
2011-09-20 -
Яндексом были проанализированы сайты из ТОП-10 000 зараженных популярных ресурсов. Как оказалось, большинством из них использовалась система DLE (около половины), популярны также WordPress (19%) и система Joomla (также 19%).
Սա էլ քեզ գունավոր տեսքով – առավել պատկերավոր լինելու համար
Наиболее уязвимые версии CMS: WordPress 2.9.2, 3.2.1, 3.1.3 и Joomla 1.5. – http://pics.livejournal.com/gorelnata/pic/0007f254
Որպես հավելում՝ հասանելի է Joomla-ի 2.5 վերսիան
1.5-ից հետո շատ ջրեր են հոսել:
Սեփական փորձից ասեմ:
Մեկ հատ DLE-ով սարքած կայք ունեմ, որը տարիներ առաջ ինձ է մնացել որպես բալաստ: Կայքը, եթե չեմ սխալվում, աշխատում է ԴԼԵ v8.3-ի վրա: Մի քանի անգամ (ամառը) փորձեցի ափդեյթ անել, բայց ավաղ հարթ չանցավ պրոցեսը, ու ստիպված բերեցի նախնական վիճակի: Չնայած նրան, որ կողմնակի պաշպանական միջոցներով մի փոքր բարդացրել եմ ջարդման պրոցեսը, բայց ամիսը մի դեբիլ հաստատ փորձում է ջարդել, եւ ամեն անգամ ես խոնարհաբար ստիպված եմ լինում վերականգնել ջնջված 1 ֆայլը: {:-)}
Եվ քանի դեռ դեբիլների թիվը ամսվա կտրվածքով մեծ չէ, շատ չեմ անհանգստանում:
Մի երկու տարի առաջ VB դրված ֆորումը մեկ շաբաթ անընդմեջ մի հատ ոչխար Պյատիգորսկին ջարդում էր… Ոչինչ չէր փրկում: Փակում էի իր մուտքի բոլոր IP-ները, ֆորումի բոլոր յուզերների պասպորտները ռեգերենացիա արվեց, սկրիպտը թարմացվեց, սերվերը ամբողջությամբ ստուգվեց կասկացելի ֆայլերի առկայության պահով (թարսի պես էլ բավականին մեծ ու աշխույժ ֆորում էր), բայց, ավաղ, երիտասարդը չէր կարողանում ներել աղջիկ-մոդերատորին, ով իրեն իշակ էր կոչել: Մեկ շաբաթվա ընթացքում քուն-ու-գիշեր չունեի… ինքը ջարդում էր, ես վերականգնում էի ու փակում հերթական ակաունտը, են IP-ն:
Փառք աստծո, մեկ շաբաթվա ընթացքում 2 շերտ պաշպանական գոտիներ դրվեց մինչեւ ադմին-մասը, եւ ընթերցվեց VB-ին վերաբերող բոլոր գրականությունը:
Ինչ վերաբերում է Դրուպալին, ապա «Մեր Տուն» խանութի կայքը դրա վրա է աշխատում: Դե, իսկ քանի որ իրենց կայք սպասարկողը կամ պատրաստողը հավանաբար երաժիշտ էր, ապա յուզերի մուտքը չէր փակել եւ հնարավորություն էր տվել նորություններ ավելացնել: Ես էլ փորձեցի ուրույն ձեւով փակել տալ այն՝ մի քանի անգամ Իդեալ-ի ռեկլամն էի դրեցի «Նոր Տան»՝ մինչեւ որ հասկացան եւ փակեցին:
Ինչ վերաբերում է Ճպրեսին, ապա մեկ անգամ նույնիսկ ես եմ իմ կոնկուրենտ կայքը ջարդել, ով սիստեմաբար ինձնից նյութ էր գողանում:
Վերջին 2 դեպքերը կայքերի կամ սկրիպների խոցելիության մասին չի խոսում, այլ իրենց պատրաստողների ծուռ ձեռքերի:
Որպեսզի ինքնագովազդ չլինի, ասեմ, որ ես նույնպես մարդ եմ եւ մարդկայն սխալները ինձ նույնպես չեն շրջանցել: Մոտ մեկ շաբաթ առաջ ինձ դիմեց ինձ տրաֆիկ տրամադրող կազմակերպությունը եւ նշեց, որ իմ IP-ներից մեկից սփամ է գնում, եւ բողոք է ստացվել: Մի քանի ժամ փնտրտուքների արդյունքում պարզվեց, որ նորմալ CMS-ի վրա իմ իսկ կողմից դրված feedback ֆորման փչացել է, եւ այլեւս չի ստուգվում սերվեր ռեֆերերը, որի հետեւանքով ով ասես, որ չէր մտնում իմ ֆիիդբեկ ֆորմայից սփամ ուղարկում:
Հետեւություն՝ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ
Անչափ գոհ եմ գործնական օրինակների համար: Ինչ խոսք, որ կայքատերից ու նրա ուշադրությունից շատ բան է կախված:
Ես նունպես վորդպրեսի սիրահար եմ ու չեմ կարող անտարբեր անցնել այս թեմայի կողքով:
Արթուր ջան, հետաքրքիր գրառում էր ու ոչ պակաս հետաքրքիր մեկնաբանություններ)))
ՎՊ-ում ինձ ամենաշատը գայթակղում է անվճար և բաց կոդով լինելը, ինչը թույլ է տալիս բոլորին ոչ միայն օգտվել, այլև կատարելագործել մանանայի նման մեր ձեռքը ընկած կոդը
)
Նաև դուր է գալիս պարզությունը, ունիվերսալությունն ու ավելորդ գլամուռության քչությունը, որի շնորհիվ մինիմալիստների սիրտը չի խառնում նրա վրա նայելիս:
Իհարկե, կան նաև թերություններ, օրինակ խոցելիությունն ու դբ-ի ծանրաբեռնվածությունը, բայց դրանք երևի շուտով կշտկվեն, բայց համաձայնեք, որ վպ-ն իր տեսակի մեջ լավագույնն է, եթե ոչ, ուղղեք ինձ:
Ինքս մի ժամանակ wordpress.com-ում էջ ունեի: Հետո ժամանակ չգտա, որ շարունակեմ: Բայց, իմ հիշելով, այնքան էլ վատ պլատֆորմ չէր:
Մի բան հարցնեմ, ես եմ ու չեմ ուզում որդպրեսով բլոգ ունենալ, բայց կուզեի ունենալ իմ առանձին հասցեն: Ինչ մեկ այլ ծրագիր խորհուրդ կտաք:
Շատ եմ հավանում Wordpress -ը : Ժամանակին Wordpress բլոգ եմ վարել , սակայն ստիպված եղանք այն փոխարինել Blogger-ով, քան որ առանց հոստինգ առնելու հնարավոր չէր Google AdSens տեղադրել
Որդպրեսը շատ հարմար ու շատ պարզ ծրագիր է: Ու բլոգերից հաստատ ավելի լավն է: