
Այսօր ես հեռացրեցի բլոգի սակավաթիվ պլագիններից մեկը, որը կոչվում էր «բաժանորդագրվել մեկնաբանություններին» (Subscribe To Comments): Որպես վորդպրեսի ամենագործածվող պլագին, ես այն տեղադրել էի թերևս վորդպրեսին անցնելուց անմիջապես հետո: Բայց՝ հրաժարվեցի:
Հետաքրքիր չէ՞, թե ինչու…
Կարծում եմ, որ վորդպրես-բլոգերներից շատերը տեղադրել են այս պլագինը: Մյուսներին պարզապես կարճ տեղեկացնեմ, որ Subscribe To Comments-ի էությունն այն է, որ, այցելուներից յուրաքանչյուրը կարող է բաժանորդագրվել բլոգի այս կամ այն գրառմանը և յուրաքանչյուր նոր մեկնաբանության դեպքում ստանալ էլ. ծանուցում: (Համոզված եմ նաև, որ նմանատիպ հնարավորությամբ օժտված են նաև այլ հարթակներ` Ջումլա և այլն):
Բայց, իր որոշ առավելություններով հանդերձ, ինքս հասկացա, որ այս պլագինի վնասներն ավելի շատ են, քան օգուտները:
Նախ, սա պլագին է, ուստի և՝ բլոգի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն և խոցելիություն: Իսկ եթե բաժանորդագրված անձինք մեծաքանակ են, ուրեմն կծանրաբեռնվի նաև սերվերը: Այս հանգամանքը կարող է մտահոգել նրանց, ովքեր ցանկանում են օպտիմալացնել իրենց վորդպրեսը:
Հաջորդը. դուք կարող եք մի օր գրանցվել ինչ-որ մի գրառմանը և օրեր անց «անիծել» այդ գրառումը, առավել ևս, եթե այն հարուցի բազմաթիվ մեկնաբանություններ: Դե պատկերացրեք, ամեն նոր մեկնաբանության հետ՝ մի նոր էլ. նամակ է ավելանում Ձեր փոստում: Չեմ կարծում, որ որևէ մեկդ նման նամակներին «սփամ»-ից բացի ուրիշ անուն կդնեք: Համոզված եմ նաև, որ առաջին մի քանի նամակները ստանալուց հետո, ձեզանից շատերը դրանք կնշեն որպես «սփամ»:
Հաջորդն այն վտանգն է, որ Ձեր բլոգը կարող է «ճանաչվել» որպես սփամի աղբյուր, թեկուզ՝ Ձեր հոսթերի կողմից (հատկապես, եթե բլոգը և մեկնաբանությունները թեժ են): Նույն կերպ, ավտոմատ կերպով նույն հասցեից շարան-շարան եկած նամակենրը կարող են հայտնվել Ձեր փոստարկղի սփամի փաթեթում: Իսկ սա Ձեր դոմենի համար մեծ մինուս է:
Իսկ օգո՞ւտը: Չեմ կարող ասել, որ այս պլագինն ինչ-որ երևելի օգուտ է տալիս: Ու եթե ցանկանում ենք մեր ընթերցողներին պահել մեր էջերում, ապա ավելի խելամիտ և ոչ «սփամոտ» տարբերակներ կան:
Համաձայն չե՞ք…
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }