Ի՞նչն է ավելի կարևոր. ձեր կայքե՞րը, թե՞ ձեր առողջությունը

Հեղինակ՝ Artur  ·  16-12-2011 (Թարմացվել է՝ 17-12-11)

Բաժին՝ Տարբեր

նստակյաց կյանք ու գիրություն

Երևի այս անգամ հոդվածս սկսեմ Պավել Կորչագինի հանրահայտ խոսքի առաջին մասից՝ կյանքը մարդու ամենաթանկ բանն է, ու այն մեզ տրվում է միայն մեկ անգամ:

Ու, ես ստիպված եմ այսպիսի կոնկրետ հարց տալ ձեզնից յուրաքանչյուրին՝ իսկ դու վերջին անգամ ե՞րբ ես հոգ տարել քո առողջության մասին: Մեկը լիներ, այդ հարցն ինձ տար…

Առանց «հեռվից գալու», անմիջապես ասեմ՝ ՆՍՏԱԿՅԱՑ ԿՅԱՆՔԸ ՍՊԱՆՈՒՄ Է:

Հենց հիմա ես այնպիսի տվյալներ կբերեմ, որ նստածդ տեղներից կամաց-կամաց վեր կբարձրանաք:

Սպանող տվյալներ

նստած գեր մարդԻնչ-որ գրված է ներքևում, հենց քո մասին է, և ոչ թե դիմացի հարևանի:

  • Հեռուստացույցը, համակարգիչը և նստակյաց գործերն ու ժամանցը հասցրել են մի իրավիճակի, երբ մարդիկ օրական շուրջ 9.3 ժամ նստած են (ավելի շատ, քան մեկ օրվա քնի միջին տևողությունն է՝ 7.3 ժամ):
  • Օրական 3 ժամ կամ ավելի հեռուստացույցի դեմը նստածների (կամ պառկածների) մոտ սրտային հիվանդություններից մահացությունն աճում է 64%-ով:
  • Օրական 6 ժամ և ավելի նսակյաց ապրելակերպը տասնհինգ տարվա կտրվածքով 40%-ով բարձրացնում է մահանալու ռիսկը` համեմատած օրական 3 ժամ նստած մնացողների հետ: Ուշադրություն. սա կապ չունի այն հանգամանքի հետ, թե արդյոք նստած մնալն ընդմիջվում է վարժություններով:
  • Նստակյաց կյանքը գիրացնում է (3 ամերիկացիներից 1-ը գեր է). պարզվում է, որ գերերն օրական 2.5 ժամ ավելի երկար են նստած մնացել, քան նիհարները:
  • Նստակյաց աշխատանքով զբաղված մարդկանց մոտ սրտանոթային մահացությունը բարձրանում է 2 անգամ: Սա կապված է նյութափոխանակության տարբեր շեղումների հետ, որոնք ավելի են արտահայտվում՝ կախված նստած մնալու ժամերի հետ:

Եկեք հիշենք, որ մարդու մարմինն ու օրգանիզմն այնպես չեն կառուցվել, որպեսզի մենք օրվա կեսը նստած կամ պառկած լինենք:

Հերիք է նստած մնաք: Ակտիվացեք, ու հաճախակի ընդհատեք ձեր նստած գործերը վարժություններով, քայլքով, շարժվելով…

Ժամանակ գտեք ու անպայման ուսումնասիրեք այս նկարը:

Ու վերջում, տարածեք այս հոդվածը թվիթերով ու վեր կացեք համակարգչի դեմից:

Աղբյուրը՝ e-armenians.com

«Самое дорогое у человека — это жизнь. Она дается ему один раз, и прожить ее надо так, чтобы не было мучительно стыдно за бесцельно прожитые годы, чтобы не жег позор за подленькое и. мелочное прошлое и чтобы, умирая, мог сказать: вся жизнь и все силы отданы самому главному в мире: борьбе за освобождение человечества. И надо спешить жить. Ведь нелепая болезнь или какая-либо трагическая случайность могут прервать ее.»

Николай Островский(1904—1936), «Как закалялась сталь» (ч. 2, гл. 3)

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 7 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Արամ Շերոյան Դեկտեմբեր 16, 2011, 9:20 PM-ին

Արթուր ջան այս նյութդ ինձ ստիպեց թղթի վրա հերթով հաշվել, թե ինչին ինչքան ժամանակ եմ հատկացնում: Ու այսպիսի թվեր ստացվեցին (շաբաթվա կտրվածքով)
Քուն – 59,5Ժ
Ակտիվ կյանք – 46ժ
Համակարգիչ, հեռուստացույց – 62,5Ժ

Պատասխանել

Արթուր Դեկտեմբեր 16, 2011, 10:14 PM-ին

Բա, տեսնում ես, ջահել-ջահել թառամում ես նստած :)

Պատասխանել

Նարինե Դեկտեմբեր 18, 2011, 1:31 AM-ին

Ահագին վախեցրեցիք, բայց, անձամբ ինձ մի քանի ավելորդ կիլոգրամները չէին խանգարի: -)

Պատասխանել

Tigran Leyloyan Դեկտեմբեր 18, 2011, 1:58 AM-ին

Ես էլ կուզեմ գիրանալ:
Օրը ունի 24 ժամ, որից 6-ը քնած եմ, 16-ն էլ նստած,
2 ժամն էլ քայլում եմ տնից կանգառ, կանգառից տուն :)
Լուրջ եմ ասում:

Պատասխանել

Արթուր Դեկտեմբեր 18, 2011, 6:41 PM-ին

Տիգրան ջան, խոսքը միայն գիրանալու մասին չէ: Ու շատ լավ կլիներ, որ առողջությունը կորցնելու ՄԻԱԿ պատճառն ավելորդ քաշը լիներ:

Խոսքն ակտիվ կենսակերպի մասին է՝ քայլել, շարժվել ու էլ չեմ իմանում ինչ: Մենք սովորաբար մեր առողջությամբ զբաղվում ենք միայն այն դեպքում, երբ դրանով զբաղվելն արդեն ուշացած ու անհույս է: Այնինչ, ամեն ինչ կարելի է ժամանակին կանխարգելել: Այն, որ 16 ժամ նստած ես, հիմա գուցե չզգաս, թե ինչ խաղեր ես խաղում քո իսկ մարմնի/օրգանիզմի հետ: Բայց օրերից մի օր, հավատա ինձ, դա իրեն զգացնել կտա:

Այնպես որ, ճիշտ կլինի, որ 16 ժամդ կրճատես, ու արանքներում էլ ակտիվանաս:

Հասկացանք՝ վիրտուալ, բայց էդ աստիճա՞ն: Սա, վախենամ, կախվածությունից ավելի վատ վիճակ է:

Հ.Գ. Մի բան չհասկացա, ձեր տնից կանգառ քայլելը 1 ժամ է տեւո՞ւմ :)

Պատասխանել

Տիգրան Լեյլոյան Դեկտեմբեր 20, 2011, 1:06 AM-ին

Արթուր ջան մերսի խորհրդի համար, թեպետ նստած, բայց ակտիվ կյանքեմ վարում, մեր տնից կանգառ 10 րոպե է, 50 էլ ման գալու նման մի բան…

Իսկ համակարգչի դիմաց այդքան երկար նստելը, ուղղակի ցանկություն չէ, այլ՝ աշխատանք, առանց որի այսօր չեմ կարող, մեղավորն էլ այսօրվա կառավարությունն է, որ 20 տարեկանից պարտավոր ես աշխատել նեգրի գրաֆիկով, որպեսի գոյատեւես:

Պատասխանել

Արթուր Դեկտեմբեր 20, 2011, 11:22 AM-ին

Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասխանիդ համար:

Այն, որ օրվա ընթացքում գոնե 2 անգամ ակտիվանում ես (տնից կանգառ ու հակառակ ուղղություններով), լավ է, ընտիր է, բայց՝ բավարար չէ: Էն 16 ժամն էլ, որ նստած կոմպիդ առաջ, ոնց ուզում ես արա կամ մտածիր, բայց՝ ահավոր շատ է: Արանքները մի բան պետք է մտածել, դրանից գործդ միայն կշահի:

Դե, այսօրվա իրավիճակի համար միայն կառավարությունը չէ մեղավոր. մեղավոր ենք բոլորս: Բայց արի գոնե մեր օրակարգը պլանավորելն ու կազմակերպելը վերցնենք մեր ձեռքերը:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.