Ինչի՞ մասին գրել…

Հեղինակ՝ Artur  ·  06-09-2011 (Թարմացվել է՝ 18-12-11)

Բաժին՝ Տարբեր

հարցական մարդ

Եթե անկեղծ, ապա այս տողերը շարելիս որևէ միտք չկա մոտս, թե ինչի մասին գրեմ: Նստել եմ գրելու՝ առանց իմանալու, թե ինչ գրել: Շեղվել եմ իմ իսկ խորհրդից:

Թեև, ես էլ եմ մարդ, ու մեկ-մեկ էլ կարելի է շեղվել (մնում է, որ սովորույթ չդառնա): Րոպեներ անց էլ Սլովակիա-Հայաստան խաղն է սկսվելու, որը չի թողնում, որ մարդ կենտրոնանա:

Լավ, ինչի՞ մասին գրեմ, որ խայտառակ չլինեմ: Էվրիկա, գտա՛:

Ես կգրեմ այն մասին, թե ինչի մասին գրել հանպատրաստի: Երբ նստում ես համակարգչիդ դիմաց, որպեսզի կատարես հերթական գրառումդ: Ու գլխումդ էլ որևէ միտք չկա:

Ահա մի լուծում:

Բացում ես ամիսներ կամ տարիներ առաջ կատարած գրառումներիցդ մեկնումեկը, ընթերցում «այսօրվա աչքերով» (չես մոռանում ուղղել սխալները կամ թերությունները, եթե այդպիսիք կան), հասկանում, թե «այն օրերից» մինչ օրս ինչն է փոխվել ու ինչպես է փոխվել, ու գրում ես այդ մասին:

Այլ կերպ ասած՝ թարմացնում ես անցյալի մտքերդ: Գրում ես նույն թեմայի մասին, բայց՝ նորովի:

Ահա այսքանը: Ի՞նչ կասեք:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 5 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Տիգրան Լեյլոյան Սեպտեմբեր 7, 2011, 11:48 PM-ին

Արթուր ջան, քեզ մի միտք տամ, կարող ես լրագրողական հետաքննություն անցկացնես, AMNIC-ի մասին, թե ոնց է կազմավորվել, ովքեր են անդամները, ինչ կրթություն ունեն, ինչ որոշումներ են կայացնում, ինչքանով են նրանց որոշումները արդար և նպատակալից, ինչու են մեծ պրովայդերները կամ թափով մարդիկ կարողանում ռեգիստրար դառնալ, իսկ մյուսները տարիներ շարունակ սպասում մինչ AMNIC-ի նախագահն արձակուրդից ետ գա, ով տարիներով արձակուրդի մեջ է, ինչքան թափանցիկ են, եւ որքան օպերատիվ են արձագանքում դիմումներին:

Եթե այսքանը կարողանաս կազմակերպել, անձամբ ես չեմ կարող, բայց անչափ հետաքրքրությամբ կկարդամ, ես էլ իմ կողմից խոսք եմ տալիս, այդ հոդվածը միայն իմ կողմից, մինիմում 30 Share անեմ, և փորձեմ անել այնպես, որ ամենակարդացված հոդվածը լինի քո բլոգի:

Կսպասեմ պատասխանի:

Պատասխանել

Արթուր Սեպտեմբեր 8, 2011, 11:28 PM-ին

Տիգրան ջան, կարծեմ մի առիթով այս հարցն էլի էիր տվել, ես էլ պատասխանել էի, որ ինքս լրագրող չեմ, ուստի եւ չգիտեմ լրագրողական հետաքննության ոչ ձեւերը, ոչ էլ հմտությունները, իսկ եթե ինքդ մի բան գիտես, որ պետք է հրապարակվի, ապա կխնդրեի հանդես գալ քո հեղինակային հոդվածով: Միգուցե այդ հոդվածի քննարկումներում տարբեր հետաքրքիր մտքեր ու մեկնաբանություններ ծնվեն:

Ստեղծիր որակյալ ու հետաքրքիր հոդված, եւ չի բացառվում, որ 30 share առանց քո անմիջական օգնության դառնա 300 :)

Պատասխանել

Արթուր Սեպտեմբեր 8, 2011, 11:31 PM-ին

Միգուցե փորձեմ մեկնումեկից հարցազրույց վերցնել այս թեմայով: Նկատի ունեմ` AMNIC-ի աշխատակազմից: Կփորձեմ ու կտեղեկացնեմ:

Պատասխանել

Արթուր Սեպտեմբեր 8, 2011, 11:39 PM-ին

Արդեն գրեցի եւ խնդրեցի հարցազրույց: Տեսնենք, թե ինչ կպատասխանեն: Կրկին անգամ շնորհակալ եմ:

Dear Sir/Madam, We have received your e-mail and will try to reply in max 3 business days. Thank you

Պատասխանել

Տիգրան Լեյլոյան Սեպտեմբեր 9, 2011, 12:56 AM-ին

Կսպասեմ հարցազրույցին, իսկ իմ հեղինակային հոդվածի մասին, դեռ կմտածեմ:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.