
Այսօր երկուշաբթի է, ուրեմն կբավարարվեմ թեթեւ հոդվածով: Ու կներկայացնեմ մի օգտակար գործիք կամ պլագին, որի միջոցով դուք կկարողանաք Ձեր այցելուներին ներկայացնել բլոգի հոդվածների տպելու կամ PDF տարբերակները:
Այս ԱՆՎՃԱՐ վեբ-ծառայությունը ստեղծվել է Printfriendly.com-ի կողմից եւ կարող է կիրառվել ցանկացած վեբկայքի համար, այդ թվում՝ սեփական վորդպրես-բլոգ (wordpress.org), wordpress.com-ում կամ Blogger/Blogspot-ում ստեղծված բլոգներ:
WordPress.org-ից ներբեռնած սեփական բլոգ
Եթե Ձեր սեփական բլոգը վորդպրես հարթակի վրա է, ապա դուք կարող եք պարզապես տեղադրել PrintFriendly պլագինը:
WordPress.com-ում ստեղծված բլոգ
Այս դեպքում դուք պետք է Ձեր ադմին-վահանակից մուտք գործեք «Settings», հետո սեղմեք «Sharing», ստեղծեք նոր ծառայություն («Add a New Service») եւ հայտնված pop-up պատուհանում մուտքագրեք հետեւյալ տողերը՝
<strong>Service name:</strong> Print & PDF
<strong>Sharing URL:</strong> http://www.printfriendly.com/print?url=%post_full_url%
<strong>Icon URL:</strong> http://cdn.printfriendly.com/icon-print-friendly-16x16.png
Վերջում, պարզապես ակտիվացրեք այս ծառայությունը՝ «բռնեք» նոր ստեղծված կոճակը եւ «քաշեք» այն «Enabled Services» դաշտը (drug and drop):
Blogger/Blogspot-բլոգ
Այս հարթակից օգտվողները պետք է իրենց բլոգում ավելացնեն վիջեթ (widget): Պարզապես այցելեք այս էջը, ընտրեք Ձեր նախընտրած կոճակը եւ տեղադրեք վիջեթը Ձեր էջում:
Այլ տիպի վեբկայք
Ձեր գրառումների էջում ավելացրեք այս փոքրիկ ջավա-կոդը:
<script src="http://cdn.printfriendly.com/printfriendly.js" type="text/javascript"></script><a href="http://www.printfriendly.com" style="color:#6D9F00; text-decoration:none;" class="printfriendly" onclick="window.print(); return false;" title="Printer Friendly and PDF"><img style="border:none;" src="http://cdn.printfriendly.com/pf-button.gif" alt="Print Friendly and PDF"/></a>
Եթե ցանկանում եք ընտրել այլ կոճակ, ապա այցելեք այս էջը եւ ընտրեք Ձեր կայքին համապատասխանող կոճակներից մեկնումեկը:
Այլ հնարավորություններ
Ներկայացրածս ծառայությունը թույլ է տալիս նաեւ՝
- Ստեղծել հոդվածի PDF տարբերակը.
- Փոփոխել տպվող տեքստի տառաչափերը (Font Size).
- Հեռացնել տպվող տեքստում ներդրված նկարները.
- Հեռացնել տպվող տեքստի տարբեր հատվածները:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Շատ հետաքրքիր և օգտակար պլագին է, շնորհակալություն
Սիրարփի ջան, պլագինը գուցեեւ օգտակար է, բայց որ Ձեր ինգլիշային բլոգը խիստ օգտակար է, դա հաստատ:
Շնորհակալ եմ Արթուր ջան: Միշտ հետևում եմ Ձեր հոդվածներին, որոնք շատ մեծ օգնություն են ինձ համար: