
Անմիջապես տեղեկացնեմ, որ խոսքս ոչ թե վեբկայքի, այլ՝ զուտ բլոգ-կայքի մասին է: Եվ ինձ (համոզված եմ, նաեւ՝ բոլորիդ) հետաքրքիր է, թե դուք բլոգ-հարթակներից ո՞րն եք նախընտրում եւ որի՞ց եք օգտվում:
Հարցումը ձեզանից կխլի ընդամենը մի քանի վայրկյան, սակայն ինձ հնարավորություն կտա բլոգինգի թեմայով իմ ապագա գրառումները դարձնել ավելի նպատակային:
Ուրախ կլինեմ նաեւ, եթե հարցմանը մասնակցելուց զատ մեկ-երկու տողով հիմնավորեք ձեր պատասխանները կամ կիսվեք բլոգ-հարթակներից օգտվելու ձեր փորձով:
Արդյունքները կհրապարակվեն 1 շաբաթից:
Աղբյուրը՝ e-armenians.com
Հ.Գ. Հարցումը փակվել է, իսկ արդյունքները կարող եք տեսնել այս էջում:
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 25 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Այժմ օգտվում եմ uCoz-ից, քանի որ այն նախ և առաջ անվճար հոսթինգ է տրամադրում, նույնիսկ դոմեն գնելու դեպքում: Սակայն ինչպես ասում են. Չկա բարիք առանց չարիք:
uCoz-ը շատ լավ հարթակ է սկսնակների համար, սակայն որոշ ժամանակ անց հասկանում ես, որ այն զուրկ է բազմաթիվ հնարավորություններից, որոնք կարող են նպաստել կայքի զարգացմանը:
Անձամբ միշտ նախընտրել եմ WordPress և պատրաստվում եմ տեղափոխվել այնտեղ:
Քեզ հաջող տրանսֆեր: Հարցեր ծագելու դեպքում պատրաստ եմ միջամտել:
Իմ բլոգը գտնում է Blogger.com հարթակում: Շատ գոհ եմ, որովհետև ամենապետքականը միշտ ձեռքիս տակ է: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կան, բայց ընդհանուր առումով հարմար է: Կարծում եմ` դեռ երկար կմնամ այդ հարթակում:
Սյունե ջան, շնորհակալ եմ արագ արձագանքելու համար: Ինչպես ընկերս է սիրում ասել, ամենալավն այն ծրագիրն է, որով քեզ լավ ես զգում
Եվ, իհարկե, ամեն ինչ կախված է մոտիկ եւ հեռու նպատակներից: Լավ բլոգերը կարող է անվճար հարթակում էլ հաջողության հասնել, իսկ վատը կարող է հատուկ իր համար գրված բլոգով անհաջողության մատնվի:
Եթե շատ զբաղված չլինեմ, կխոսենք դեռ 1-2 տարի անց
Մոռացա ասել, որ այս գրառումդ շատ եմ հավանում:
Վայ Արթուր ջան, Դուք ծանո՞թ եք իմ բլոգին: Հաճելի է, ուրախացա, շնորհակալ եմ!
Դե, անկեղծ ասած, ինձ համար կարևոր չէ ես որտեղ կգրեմ էս դեպքում: Ունեմ իմ “հողատարածքը”. այն ինձ առայժմ բավարարում է, հետո կտեսնենք ինչ կլինի:
Կարևորը գրելիք լինի, թե չէ էդ տեխնիկական հարցերը միշտ էլ կարելի է լուծել:
Եթե բլոգ, ապա վորդպրեսս)))
Ինչպես մեր Մաուգլին էր ջահել ժամանակ սիրում ասել՝ Мы с тобой одной крови, ты и я.
Բլոգիդ նոր շորն էլ շնորհավոր: Մնում է մեկ-մեկ գրես
ապրես)) ի դեպ, ես եմ կարել նոր շորը ^_^
հա, գրելը դադարեցրել եմ… բայց կարոտում եմ շատ
դե իմը գիտես բժիշկ ջան, շատ ես իրան օպերացիա արել
իհարկե Wordpress 
Օպերացիա… նոր էլ իմ բլոգն էի վիրահատում
բարեհաջող անցա՞վ վիրահատությունը: Չնայած հիմար հարց եմ տալիս, քանի որ քո նման արհեստավարժ դոկտորի մոտ չի կարող բարեհաջող չանցնել
Վիրահատությունը նորմալ անցավ… ուղղակի նարկոզի (քնացնելու) փողը տվել էին, արթնացնելունը չէին տվել, դրա համար մի քանի րոպե ավել քնեց բլոգս:
Իրականում, մի հատ թիթիզություն ավելացրեցի բաժինների sidebar-ում, օրինակ՝ այստեղ :
էն ֆբ, թվիթեր ու ֆիդի իկոնկե՞քը:
Պատասխանում եմ Արխանգելոյին
Ոչ միայն… ավելի շուտ նկատի ունեի առանձնահատուկ sidebar-ները գլխավոր էջի, առանձին էջերի, գրառումների ու բաժինների համար:
Իսկ իմ բլոգը մի քանի օրից պատրաստվում է վիրահատության: Ճիշտն ասած իմ առաջին վիրահատությունն է լինելու Ա կարգի: Ինքը շատ ա վախենում, բայց հանգստացրել եմ ու ասել, որ նարկոզ եմ տալու:
Ես ընտրել եմ Բլոգսփոթ, քանի որ ըստ ինձ ամենահարմար, պարզ հասկանալի…. հարթակն է:
Ձեզ հաղորդելու երկու հատ “ի դեպ” կա
1. Հարցմանն արդեն իսկ մասնակցել են 23 ընթերցող
2. Հասկանում եմ, որ սեքսի լինելը վատ բան չէ (Sexy inside), բայց, այնուամենայնիվ, կառաջարկեի, որպեսզի այցելեք http://en.gravatar.com/, գրանցվեք (ընտրելով կամ ավելացնելով ձեր այն էլ. փոստի հասցեն, որը նշել եք այս բլոգում գրանցվելիս կամ մեկնաբանելիս) ու Ձեր նկարը կամ ավատարը բեռնեիք:
Բարևներ բոլորին…
Նախ շատ շնորհակալություն Արթուր ջան, խորհուրդներիդ համար… Ես օգտվում եմ blogger-ից, շատ հարմար է: Չնայած բողոքում եմ շաբլոններից, շատ քիչ են և չեմ կարողանում գտնել այն, ինչ ցնկանում եմ:
Գունավորիկ ջան, ողջույններս: Ինչպես նշել եմ նախորդ մեկնաբանություններից մեկում, ծրագրի հարմարությունը խիստ կարեւոր է:
Եթե չեմ սխալվում, բլոգերը թույլ է տալիս որոշակիորեն փոփոխել ու ստանալ custom template, սա, իհարկե, HTML/CSS-ի իմացություն է պահանջում:
Իսկ ինչպե՞ս բեռնենք նկարը մեկնաբանելիս:
Մեկնաբանություններում նկարներ ներդնելու պահը կարող էի ավելացնել, բայց դիտմամբ թողնում եմ ոչ ակտիվ, քանի որ՝
- սա կպահանջի առանձին պլագին (ինքս նվազագույնի եմ հասցրել պլագին/վիջեթները) կամ էլ կոդային փոփոխություններ, որը ժամանակ է պահանջում
- սա ծրագրի համար լրացուցիչ խոցելի կետ է (հակերական իմաստով)
- ես չգիտեմ, թե մեկնաբանելիս մարդիկ ինչ նկար կբեռնեն, ասենք, այնպիսի չափսի, որը կփչացնի ողջ դիզայնը…
- բլոգում ակնկալվում է խոսքային մեկնաբանություններ, իսկ նկարները կարելի է բեռնել ֆորում-ում:
Մի քանի ամիս օգտագործեցի Wordpress… գոհ եմ, հետո ծանոթացա Blogger-ին… կարծում եմ սա լավնա…բայց եթե հոստինգի խնդիր չկա, ուրեմն Wordpress… այլապես Blogger:
Կարեն ջան, շնորհակալ եմ արձագանքելուդ համար:
Մի պարզաբանող հարց (քեզ եւ մյուս Blogger-իստներին), որի պատասխանը, համոզված եմ, որ կօգնի դեռեւս բլոգ-հարթակի պրպտումների ընթացքի մեջ գտնվողներին:
Ինչո՞վ է Blogger-ը գերազանցում wordpress.com-ին: Օրինակ՝ ավելի հարմար ու հեշտ է, ավելի հասկանալի է, կոդերն ու պլագին./վիջեթներն ավելի ճկուն ու հզոր են, որոնողական առաջխաղացման տեսանկյունից ավելի մեծ հնարավորություններ ունեն, թեմաներն ավելի բազմազան ու պրոֆեսիոնալ են… ու տենց:
Ինքս Blogger-ին երեւի թե մի 5-6 տարի առաջ եմ փորձել ու կիսատ եմ թողել, այնպես որ ինքս կդժվարանամ նման համեմատություն անցկացնելուց:
Ես քիչ, թե շատ տիրապետում եմ Html-ին, բայց ցավոք, ոչ այնքան, որպեսզի կարողանամ փոխել շաբլոնը:(((