Անվճար բլոգը vs. սեփական բլոգի

Հեղինակ՝ Artur  ·  07-07-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Տարբեր

բլոգ

Բլոգ-գործունություն նախաձեռնած յուրաքանչյուր անձ կարող է գրանցվել որեւէ անվճար բլոգ-համակարգում եւ ստեղծել իր էջը, կամ էլ պատրաստել (կամ պատվիրել) իր սեփական բլոգը։

Սովորաբար, բլոգերների մեծ մասը սկզբում փորձում է օգտվել բլոգ տրամադրող հանրահայտ կայքերից մեկնումեկի անվճար ծառայություններից, իսկ հետագայում, դառնալով «փորձառու», ձգտում «անկախանալ» նման կայքերից ու ստեղծել իր սեփական բլոգ-կայքը՝ իր իսկ ընտրած դոմեյն անվանումով, սեփական հոսթինգով եւ ֆայլերն ու տվյալների բազաները կառավարելու լիակատար ազատությամբ։

Սույն հոդվածի նպատակը համեմատական անցկացնելն է բլոգի վերոնշյալ երկու տարբերակների միջեւ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի դրական ու բացասական կողմերը՝ ընտրությունը թողնելով ընթերցողներին։

Անվճար բլոգ տրամադրող կայքեր

Ներկայումս ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ անվճար բլոգ-համակարգեր՝ WordPress, Blogger (թողարկված գուգլի կողմից), LiveJournal եւ այլն։ Ավելին, հանրահայտ սոցիալական ցանցերը (FaceBook) եւ ֆորում-համակարգերը (vBulletin) նույնպես օժտված են բլոգային համակարգով։ Ցանկացած անհատ, ով ցանկանում է իր բլոգ-էջն ունենալ, կարող է գրանցվել վերոնշյալ կայքերում, ստեղծել իր էջը, կատարել գրառումներ եւ ակնկալել մեկնաբանություններ։ Միայն WordPress-ը այս պահի դրությամբ անվճար բլոգ-ծառայություն է տրամադրել ավելի քան 271 հազար բլոգերի։

Առավելություններ

  • Թերեւս, բլոգ-համակարգերում գրացնվելու ամենաակնհայտ առավելությունը դրանց անվճար լինելն է (չնայած, որոշ դեպքերում «անվճար լինելը» կարելի է դիտարկել նաեւ որպես թերություն՝ չկա գումարային ներդրում, ուստի եւ չկա բլոգի որակյալ լինելու նկատմամբ պատասխանատվության զգացում)։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է գրանցվել WordPress-ում (կամ մեկ այլ համակարգում), ստեղծել իր բլոգը, եւ, իր նախաձեռնած գործին լուրջ վերաբերվելու եւ գրելու ձիրք ունենալու դեպքում, ստեղծել բավականին որակյալ եւ բարձր հեղինակություն վայելող իր բլոգը։ Նման անվճար բլոգ-էջ ունենալով դուք կազատվեք հոսթինգի ու սերվերի պահպանման, կարգավորման գործերից եւ լրացուցիչ ծախսերից։
  • Այսօրվա անվճար բլոգ-համակարգերն աչքի են ընկնում օգտագործման հեշտությամբ ու բարձր հասանելիությամբ։ WordPress-ում դուք կարող եք բացել Ձեր բլոգը՝ առանց որեւէ լուրջ վեբ-գիտելիքների կամ HTML հմտությունների իմացության։ Գրացնվելը եւ Ձեր բլոգը «կառուցելն» ընդամենը վայրկյանների հարց է։ Ձեր ադմին-ղեկը կլինի գերպարզեցված՝ գրառումներ կատարելու, մեկնաբանությունները հսկելու ու կարգավորելու, հետադարձ կապի ծառայությունից օգտվելու եւ հարակից այլ հնարավորություններից օգտվելու առումով։
  • Մեկ այլ առավելություն է ժամանակակից անվճար բլոգ-համակարգերի «թեթեւությունը»՝ թեեւ բարձր ֆունկցիոնալ հնարավորություններով օժտված լինելուն։ Ավելին, բլոգերը կարող է ընտրել իր էջի թեման («դիզայնը», գունային երանգները, լոգոն) կամ կատարել որոշ ձեւափոխություններ։

Թերություններ

  • SEO տեսակետից, թերեւս, անվճար բլոգ-համակարգի ամենամեծ թերությունը առանձին բլոգ-էջերի URL-ներ են, որոնք անպայմանորեն պարունակում են տվյալ համակարգի դոմեյն-անվանումը: Այլ կերպ ասած, առանձին բլոգ-էջերը հանդես են գալիս որպես հիմնական դոմեյնի սուբ-դոմեյններ։ Եթե դուք WordPress-ում ստեղծել եք «blogname» անվանումով բլոգ, ապա ձեր բլոգի հասցեն կլինի
    blogname.wordpress.com
  • 2-րդ նշանակալի թերությունն այն է, որ «բլոգէջի ձեւավորումը սահմանափակ է». կարելի է կատարել էջի ընդհանուր ոճի, վերնագրի, հղումների տեսքի ու երանգի որոշ, բայց՝ ոչ ամբողջական փոփոխություններ։ Անվճար բլոգ-էջում անհնար է ներդնել Ձեր էջի սեփական թեման։
  • 3-րդ թերությունը, թերեւս, որոշ բլոգերների համար կարող է դառնալ «ճակատագրական». նման բլոգ-համակարգերը, բոլոր առավելությունների կողքին, այնուամենայնիվ, իրենց անդամների սեփականությունը չեն։ Առկա է տվյալ համակարգից «կախված լինելու» զգացումը։ Որոնող համակարգերը նման բլոգ-էջը դիտում են նախ եւ առաջ որպես հիմնական բլոգ-համակարգի մի «ճյուղ», այլ ոչ թե առանձին կայք, իսկ սա պահանջում է լրացուցիչ SEO-ջանքեր՝ տվյալ բլոգ-էջը մյուսներից առանձնացնելու եւ առանձնահատուկ դարձնելու համար։

Սեփական բլոգ

Սեփական բլոգ-կայքն ունենալն՝ իր դոմեյն անվանումով ու առանձին հոսթինգով, եւս ունի մի շարք առավելություններ ու թերություններ։

Առավելություններ

  • 1-ին առավելությունը անկախությունն է՝ դուք լրիվ ազատ եք ընտրելու Ձեր բլոգ-կայքի դոմեյն անվանումը, բլոգային վեբ-ծրագիրը (սկրիպտ), դո՛ւք եք ընտրում Ձեր հոսթերին եւ դո՛ւք եք ընտրում Ձեր կայքի կառուցվածը, առանձին էջերը։ Առանձին բլոգ-կայք ունենալու առավելությունները ածանցվում են հենց այս կետից։
  • Սեփական բլոգն ունի իր յուրահատուկ դոմեյն անվանումը, որը կայքի բրենդավորման եւ առաջխաղացման հարցում ունի հսկայական նշանակություն։ Այս բլոգի համար ինքս ընտրել եմ «e-armenians»-ը, սակայն կարող էի ընտրել մեկ այլ դոմեյն անվանում։
  • Սեփական բլոգ ունենալը նշանակում է, որ այդ կայքի սահմաններում ամեն ինչ կարող եք կարգավորել ինքներդ՝ սկսած նրանից, թե ինչ վեբ-ծրագիր ընտրել, կայքի ինչպիսի կառուցվածք ու URL-ներ ունենալ, ինչ գովազդային ու նմանատիպ դաշտեր ստեղծեկ, առանձին էջերին ինչպիսի «թեմա» կամ դիզայն տալ եւ այլն

Թերություններ

«Սեփական»-ը հաճելի երեւույթ է, որը սակայն, պահանջում է ներդրում եւ լրացուցիչ վեբ-հմտություններ։

  • Նախ, սեփական դոմեյն ու հոսթինգ պահելը պահանջում են որոշակի գումարային ներդրումներ։ Այսպես, .am տիրույթում 1 դոմեյն-անվանում պատվիրելն արժե 13000 դրամից քիչ ավել, .com, .org եւ մյուսներում՝ մինչեւ 10 ԱՄՆ դոլար (խոսքը 1 տարի ժամանակահատվածի մասին է)։ Հոսթինգի գները տատանվում են՝ կախված տրամադրվող ծառայություններից ու հնարավորություններից եւ կարող են կազմել տարեկան 100-200 ԱՄՆ դոլար եւ ավելի։ Իհարկե, սրանք մեծ թվեր չեն, սակայն, այնուամենայնիվ, ծախսեր են։
  • Սեփական բլոգը պահանջում է անվճար կամ վճարովի բլոգ-ծրագիր (սկրիպտ) եւ դրանից օգտվելու հմտություններ։ Իհարկե, նույն WordPress-ը տրամադրում է անվճար ծրագիր՝ տարբեր plugin-ներով ու theme-երով, որը մեծամասամբ բավարարում է բլոգերների մեծ մասին, բայց ոչ բոլորին (այդ թվում՝ ինձ)։ Հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի գնել մեկ այլ բլոգ-ծրագիր։ Դրանք այնքան շատ են, որ նույնիսկ չարժե թվարկել։ Այնուամենայնիվ, հմտություններ պետք են՝ անկախ այն համգամանքից, թե ինչ ծրագրից եք օգտվում։
  • Սեփական բլոգ պահելը պահանջում է HTML գիտելիքներ եւ սերվերի կառավարման հմտություններ։ Հակառակ դեպքում դժվար կլինի ապահովել կայքի անխափան աշխատանքը։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Արամ Կարապետյան Հուլիս 6, 2010, 10:07 PM-ին

Կայքում կարող էք գրանցել բլոգ “ձերցանկացածանունը.of.am” անվանմամբ և տնօրինել, ինչպես ցանկանաք:

Պատասխանել

Anahit Մայիս 16, 2012, 4:35 PM-ին

Արթուր ջան, եթե կարելի է, կբացատրե՞ս անվճար բլոգով կարող եմ փող վաստակել, թե ամբողջ շահույթը բլոգ համակարգինն է:

Պատասխանել

Artur Մայիս 16, 2012, 4:39 PM-ին

Ողջույն Անահիտ, եթե դժվար չէ
- այսուհետ գրեք հայերեն
- ավելի կոնկրետ ասեք, թե որ հարթակի մասին է խոսքը, քանի որ, ինչքան հասկացա, դուք նկատի ունեք կողքից երեւացող գովազդները:

Ինչ վերաբերվում է փող աշխատելուն, ապա այն հնարավոր է նույնիսկ անվճար հարթակներով: Հնարավոր է, բայց դժվար է :)

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.