Որտեղի՞ց գտնել որակյալ նկարներ (ԱՆՎՃԱՐ !!!)

Հեղինակ՝ Artur  ·  18-10-2011 (Թարմացվել է՝ 17-10-11)

Բաժին՝ Տարբեր

թիթեռ

Նկարները հարստացնում են գրառումը եւ այն դարձնում են լիարժեք: Նկարների միջոցով կարողանում ես ընթերցողիդ փոխանցել մտքեր, որոնք բառերով ներկայացնելը դժվար կլիներ: Միեւնույն ժամանակ, ճիշտ ընտրված նկարը «որսում է» մարդկանց ուշադրությունը եւ հանդիսանում է լրացուցիչ այցելությունների աղբյուր:

Այս ամենի մասին դուք էլ գիտեք, առավել եւս, եթե ընթերցել եք գրառման մեջ ներդրված նկարների ու պատկերների օգտակարության մասին իմ հոդվածներից մեկը (եթե անկեղծ, ապա դա համարում եմ իմ ամենահաջողված գործերից մեկը):

Սա հասկանալի է, բայց մի բան էլ կա. խոսքը որակյալ, ճիշտ ընտրված եւ ոչ շաբլոն նկարների մասին է:

Իհարկե, Google Images-ը կարծես թե տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Եվ ինքս ոչ հազվադեպ օգտվում եմ այս աղբյուրից: Այո, ոչ հազվադեպ, բայց եւ՝ ոչ միշտ:

Ինչո՞ւ: Որովհետեւ, ոչ միշտ է, որ գուգլի նկարներում կարողանում ես գտնել այն, ինչ քեզ պետք է: Ահա այս դեպքերում է, որ կարող ենք օգտվել այլ աղբյուրներից, որոնցից մի քանիսը կներկայացնեմ այս հոդվածում:

  • Google Advanced Image Search. սա գուգլի՝ նկարների ընդլայնված որոնման էջն է: Որոնման արդյունքները կարելի է ֆիլտրել ըստ տարբեր չափանիշների (սկսած նկարի չափից՝ մինչեւ չափսը):
  • FreeDigitalPhotos.net. երեւի նկատել եք, որ ինքս պարբերաբար օգտվում եմ այս կայքից: Երեւի նկատել եք նաեւ, որ ինքս, որպես պարտադիր պայման, նշում եմ հեղինակի անունը եւ կայքի հասցեն:
  • Flickr’s Creative Commons Search. սա թույլ է տալիս որոնել եւ գտնել հանրահայտ ֆլիկրում տեղ գտած եւ Creative Commons-ի ներքո լիցենզավորված բարձրորակ նկարներ:
  • EveryStockPhoto.com. սա ավելի շուտ ոչ թե նկարների առցանց պահոց է, այլ՝ անվճար նկարներ որոնելու կայք: Ըստ որում, որոնման արդյունքները կարելի է «նեղացնել»՝ ըստ նկարի լիցենզիայի, չափսերի եւ այլ չափանիշների:
  • 123rf.com. սա անվճար, ոչ մեծ չափսի նկարների մեկ այլ շտեմարան է, որից օգտվելու համար պետք է պարզապես գրանցվել:

Մի քանի խոսք նկարների Creative Commons լիցենզիաների մասին

գեղեցիկ կին

Այս գեղեցիկ կնոջ նկարը բեռնել եմ Flickr-ից (հեղինակ՝ mytudut)

Կարծում եմ, որ արժի նաեւ հասկանալ Creative Commons լիցենզիաների տարբեր տեսակների տարբերությունները:

  • Attribution: CC BY – կարելի է տարածել եւ փոփոխել օրիգինալ նկարն ինչպես անհատական օգտագործման, այնպես էլ առեւտրային (շահադիտական) նպատակներով: Սակայն պետք է նշել հեղինակի անունը:
  • Attribution: NoDerivs (CC BY-ND) – կարելի է տարածել միայն անփոփոխ օրիգինալ նկարն ինչպես անհատական օգտագործման, այնպես էլ առեւտրային նպատակներով: Դարձյալ, հեղինակի անունը պետք է նշվի:
  • Attribution: ShareAlike (CC BY-SA) – կարելի է նկարն օգտագործել ինչպես անհատական օգտագործման, այնպես էլ առեւտրային նպատակներով: Նկարը խմբագրելիս կամ այդ նկարի հիման վրա նոր նկար ստեղծելիս, լիցենզիան պահպանվում է:
  • Attribution: NonCommercial (CC BY-NC) – կարելի է նկարն օգտագործել միայն անհատական, ոչ առեւտրային օգտագործման նպատակներով: Նկարը կարելի է խմբագրել. այս դեպքում օրիգինալ նկարի լիցենզիան վերանում է, սակայն օգտագործումը դարձյալ պետք է լինի միայն ոչ առեւտրային նպատակներով:
  • Attribution: NonCommercial-ShareAlike (CC BY-NC-SA) – կարելի է անփոփոխ կամ փոփոխած նկարն օգտագործել միայն անհատական, ոչ առեւտրային օգտագործման նպատակներով՝ նշելով հեղինակի անունը:
  • Attribution: NonCommercial-NoDerivs (CC BY-NC-ND) – կարելի է միայն անփոփոխ նկարն օգտագործել զուտ անհատական, ոչ առեւտրային օգտագործման նպատակներով՝ նշելով հեղինակի անունը:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար առաջարկում եմ այցելել այս էջը:

Վերջում

Ուրախ կլինեի տեղեկանալ առցանց նկարների Ձեր աղբյուրների մասին:

Կանխավ շնորհակալ եմ:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Arsen Հոկտեմբեր 18, 2011, 12:12 PM-ին

Շնորհակալություն շատ օգտակար հղումների համար: Ւսկ կարելի է իմանալ, թե ինչ է պատահում, եթե խախտում ես այդ լիցենզիաները, ասենք, վերցնում ես Attribution: NonCommercial-NoDerivs (CC BY-NC-ND) նկարը, փոփոխում ու դնում քո կայքում, որով փող ես աշխատում:

Պատասխանել

Արթուր Հոկտեմբեր 18, 2011, 10:13 PM-ին

Արսեն ջան, քեզնից եմ շնորհակալ, որ թերթում ես մեր էջերը:

Պատասխանել

Ազատ Հոկտեմբեր 19, 2011, 12:11 PM-ին

Շնորհակալություն հոդվածի ու արժեքավոր տեղեկատվության մասին: Ես էջը հիշեցի բրոուզերում, ու կարծում են դեռ շատ անգամներ այս հոդվածը ինձ պետք կգա:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.