Ինչպե՞ս դիմագրավել ֆեյսբուք-կախվածությունը

Հեղինակ՝ Artur  ·  23-12-2011 (Թարմացվել է՝ 22-12-11)

Բաժին՝ Տարբեր

ֆեյսբուք կախվածություն

Օրեր առաջ ֆեյսբուքից օգտվող մարդկանց թիվն անցավ 800 միլիոնը: Ֆեյսբուքը մնում է շփման, կիսվելու և… ժամանակն անտեղի վատնելու թիվ մեկ գերցանցը:

Շատերի համար ֆեյսբուքը դարձել է նաև կյանքի անբաժան մասը: Եթե ինտերնետ կապ չունես՝ հոգ չէ, որ էլ. նամակներդ մնացին կամ օնլայն գործերդ հետ ընկան… Ամենավատն այն է, որ ֆեյսբուք չես մտել ու չգիտես, թե ինչ է կատարվում «ֆեյսբուքներում»՝ ով եկավ, ով գնաց, ով լայքեց, ով խումբ բացեց, ինչ խումբ բացեց…

Կատարյալ կատաստրոֆա… Ահավոր է, չէ՞:

Եթե կուզեք, ապա սա ոչ այլ ինչ է, քան՝ տիպիկ կախվածություն, որից տառապում են միլիոնավոր ֆեյսբուքամոլներ (չե՞ք հավատում՝ դիտեք այս նկարը):

Իսկ թե ինչու եմ ես (և ոչ միայն ես) սա համարում կախվածություն՝ դատեք ինքներդ:

Ի՞նչ է կախվածությունը և ինչպե՞ս է այն հայտնաբերվում

Ինքներդ գիտեք, որ թմրամիջոցները, ալկոհոլը կամ ծխախոտն առաջացնում են կախվածության համախտանիշ: Սկզբից՝ հոգեբանական, հետո՝ ֆիզիկական կախվածություն: Այս հիվանդությունն ախտորոշվում է հստակ սահմանված նշանների հիման վրա, որոնք 6-ն են: Ու, եթե վերջին 12 ամսվա ընթացքում մեկնումեկի մոտ դիտարկվում է այդ 6 նշաններից երեքը, ուրեմն առկա է կախվածություն:

Հետաքրքրե՞ց: Ահա այդ 6 նշանները: Ես կթվարկեմ դրանք և տեղում «կթարգմանեմ» ֆեյսբուքի համար:

  1. Թմրամիջոց ընդունելու անհաղթահարելի ցանկություն կամ հակում:
    • «Ես այսօր դեռ չեմ մտել ֆեյսբուք… Ես ցանկանում եմ ու ամեն գնով, ինչքան էլ զբաղված լինեմ, որ ժամն էլ լինի, կմտնեմ իմ ֆեյսբուք-հաշիվը…»
  2. Թմրամիջոցը գործածելու, դրա դոզաները հսկելու կամ գործածումը դադարեցնելու հետ կապված վարքի ինքնահսկողության խանգարումներ:
    • «Վայ քու… Իբր թե 10 րոպեով էի մտել, բայց երկու ժամ է ֆեյսբուքում եմ: Լավ, վաղը ֆեյսբուքում 10 րոպեից ավելի չեմ մնա»: Հաստա՞տ:
  3. Զրկանքի նշաններ («լոմկա»), որոնք զարգանում են թմրամիջոցի գործածումը դադարեցնելիս կամ դոզան կրճատելիս:
    • «Լավ չեմ, չեմ մտել ֆեյսբուք… Ոչ մի գործ չեմ կարողանում անել…»: Կամ՝ եթե կարող եք, դիմացեք ու մի քանի օր մի մտեք ֆեյսբուք:
  4. Տոլերանտություն, երբ սովորական դոզաների ուժը թուլանում է, և անհրաժեշտություն է առաջանում անընդհատ բարձրացնել դոզան:
    • Առաջ ֆեյսբուքում մի քանի րոպեն հերիքում էր, հիմա՝ մի քանի ժամում էլի չես հասցնում անել բոլոր «գործերը»:
  5. Այլ հետաքրքրություններից կամ զբաղմունքներից հրաժարում:
    • «Դուրս գա՞մ, չէ հա, այսպես լավ է՝ տաք սենյակ, բոլոր հեռու-մոտիկ ընկերներս՝ դեսկթոփին…»: Կամ՝ «Չէ, ես չեմ կարող գալ, դուք գնացեք… (դրա փոխարեն ես կոմպիս դեմը կնստեմ)»:
  6. Չնայած ակնհայտ սոցիալական, առողջական և այլ վնասների առկայությունը` թմրամիջոցի շարունակական չարաշահում:
    • Սկսե՞մ թվարկելը, թե ամեն ինչ հասկանալի է… Ֆեյսբուքի դեմից վեր կենալուց հետո, գնացեք հայելու մեջ ձեր դեմքի գույնին ու աչքերին նայեք՝ ամեն ինչ պարզ կդառնա…

Լավ, բայց ի՞նչ անել…

Ասեմ միանգամից, որ ֆեյսբուք-կախվածությունն ավելի լայն՝ համակարգչային կամ ինտերնետային կախվածության մի դրսևորումն է: Եվ եթե այսօր ֆեյսբուքամոլությունը չզսպեցիք, վաղը կկորցնեք ձեր առողջությունը, ընկերական կապերը, քունն ու հանգիստը:

Այնպես որ, ես առաջարկում եմ հոդվածն ավարտելուն պես ամենայն լրջությամբ կյանքի կոչել այս երեք քայլերը:

  • Հասկացեք, թե ինչ չափով եք կախված ֆեյսբուքից. վերհիշեք ու գրի առեք, թե օրական միջինը քանի՞ ժամ եք անցկացնում ֆեյսբուքում:
    • Կառաջարկեի նաև այդ թիվը բազմապատկել 15-ով, որպեսզի պատկերացնեք, թե մեկ տարվա մեջ քանի կլոր օր եք տրամադրել ֆեյսբուքին (օրինակ, եթե օրական 2 ժամ ֆեյսբուքում եք, ապա տարվա կտրվածքով դուք ֆեյսբուքին նվիրել եք ձեր մեկ տարվա կյանքի 2×15=30 օրը կամ տարվա 12 ամիսներից 1-ը):
  • Ինչքան էլ սկզբնական շրջանում դժվար կամ տառապալի լինի, սահմանափակեք ֆեյսբուքում մնալու տևողություւնը և գտեք փոխարինող այլ զբաղմունքներ:
    • Կառաջարկեի նաև անջատել ֆեյսբուք-տեղեկացումները (notifications): Ինչպիսի զրույց, հետաքրքիր կամ ակտիվ քննարկում էլ ընթանա, ներողություն խնդրեք ու ձեր սահմանած ժամին «պոկվեք» ամեն ինչից: Փակեք ձեր ֆեյսբուք-էջը (հիշեցում՝ փակելը Close-ն է, ոչ թե Minimize-ը), եթե չի հաջողվում, ուրեմն անջատեք համակարգիչը: Իսկ թե ինչով կփոխարինեք ֆեյսբուքից ետ բերած ժամերը, ես չեմ ասելու…
  • Որքան էլ զարմանալի հնչի, տեղափոխվեք դեպի օֆֆլայն կյանք և իրական շփումներ:
    • Վայելեք կյանքն՝ ինչպիսին այն կա և մի հրապուրվեք վիրտուալ գրավչությամբ: Եվ հիշեք, որ ինտերնետն ու ֆեյսբուքը պետք է ծառայեն ձեզ, և ոչ թե դուք՝ նրանց:
  • Միգուցե ուրի՞շ միջոցներ էլ կան: Խնդրեմ, տեղեկացրեք:

    Կարող եք նաև անտեսել իմ հորդորները: Սակայն, գոնե օր առաջ գտեք մի նորմալ հոգեբանի, ում, ոչ հեռու ապագայում, կիսվելու ահագին բան կկուտակվի: Դուք կկիսվեք, իսկ նա լայք կտա: :)

    Աղբյուրը՝ e-armenians.com

    Հեղինակի մասին
    Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
    Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
    թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

     

    Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

    { 11 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

    Nataly Դեկտեմբեր 23, 2011, 9:55 AM-ին

    Ցանկացած բան, որը սկսում է կառավարել մարդուն արդեն նորմաից դուրս է և դա լուրջ խնդիր է…Մի ժամանակ ես Facebook-ով խաղ էի սկսել խաղալ, մեկ շաբաթ հետո հասկացա, որ դա ոչ միայն ժամանակի կորուստ է այլ նաև զբաղեցնում է իմ միտքը: Այդպիսով դադարեցի և ազատվեցի անիմաստ կախվածությունից:))

    Պատասխանել

    Արթուր Դեկտեմբեր 23, 2011, 11:43 AM-ին

    Nataly, կախվածությունը հենց դրանով է վտանգավոր, որ զարգանում է աննկատ, ու ինքդ էլ չես ըմբռնում, թե երբ “կառավարչից” դարձար “կառավարվող”: Եվ, որպես կանոն, մարդիկ սկսում են ամեն կերպ ժխտել, որ դարձել են “խաղալիք” ու բերում են հազար ու մի պատճառաբանություն:

    Իսկ խաղերի մասին էլ չասեմ: :)

    Պատասխանել

    Արամ Շերոյան Դեկտեմբեր 23, 2011, 10:48 AM-ին

    Սոցիալական ցանցերը տանում եմ դեպի անորոշություն: Ես մտնում եմ ամեն ժամը մեկ (եթե տանն եմ լինում) և եթե նամակ չեմ ունենում ստացած անմիջապես դուրս եմ գալիս:

    Պատասխանել

    Արթուր Դեկտեմբեր 23, 2011, 11:31 AM-ին

    Իսկ եթե ավելի ուշ-ուշ մտնես՝ ոչ թե ժամը մեկ, այլ օրը մեկ-երկու անգամ:

    Պատասխանել

    Արամ Շերոյան Դեկտեմբեր 23, 2011, 12:46 PM-ին

    Արթուր ջան մենակ ֆեյսբուք չեմ մտնում: Ամեն ժամը մեկ մտնում եմ իմ մոտ գրանցված բոլոր visual bookmarks-ներով՝ որոնց մեջ է մտնում նաև ֆեյսբուքը, այդ թվում նաև այս բլոգը: :D

    Պատասխանել

    Suren Nazinyan Դեկտեմբեր 23, 2011, 2:43 PM-ին

    Մտնում եմ ֆեյսբուք գրեթե ամեն օր, նորություններին արագ ծանոթանալու և որոշ քաղաքական անցուդարձների վերաբերյալ կարծիքս հայտնելու համար:

    Պատասխանել

    Սյունե Սևադա Դեկտեմբեր 23, 2011, 9:19 PM-ին

    Արթուր ջան անկեղծ ասած Ձեր այս գրառումն իրոք ինձ մտածելու առիթ տվեց ու մի լավ թափ տվեց… Ձեր թույլտվությամբ կուզեի Ձեր գրառումը իմ նոր գրառման մեջ օգտագործեի (Ավելի ճիշտ՝ գրառման հղումը)
    Շնորհակալ եմ գրառման համար:

    Պատասխանել

    Արթուր Դեկտեմբեր 23, 2011, 10:53 PM-ին

    Միայն շնորհակալ կլինեմ:

    Պատասխանել

    Սյունե Սևադա Դեկտեմբեր 23, 2011, 10:02 PM-ին

    Արթուր ջան շնորհակալ եմ Ձեզ, Դուք ինձ լավ թեմա տվեցիք բլոգումս գրելու ու մի լավ անկեղծանալու համար))) Ժամանակն է բուժվել այս ամենից, դա բոլորիս է պետք: Շնորհակալ եմ:

    Պատասխանել

    Արթուր Դեկտեմբեր 23, 2011, 11:07 PM-ին

    Ահա եւ առաջին դրական արդյունքը: Շատ-շատ ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել:

    Պատասխանել

    Արսեն Փետրվար 8, 2012, 5:27 PM-ին

    Եթե օրվա մեջ 2 ժամից ավել ֆեյսբուքում ես, ուրեմն դիագնոզը պատրաստ է:

    Պատասխանել

    Չմոռանաք գրել ձեր կարծիքը

    Connect with Facebook

    Ըստ Հայերեն.ամ
    Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
    Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

    Նախորդ գրառումը.

    Հաջորդ գրառումը.