
Իսկ դուք գիտե՞ք, որ Gmail-ում հնարավոր է Ձեր կայքի դոմեն-անունով հաշիվ բացել:
Այլ կերպ ասած, եթե դուք ունեք domain.com կայքը, ապա Ձեր սերվերը կարող եք ազատել մեյլ-հաշիվներից՝ փոխարենը գուգլում ստեղծելով [email protected] փոստարկղը:
Սա շատ պարզ մեթոդ է, որը Ձեզ կներկայացնեմ՝ info[at]armrss.com-ի օրինակով:
Սկսե՞նք:
Փուլ 1. Գրանցում Google Apps-ում
- Բացեք Google Apps-ի գլխավոր էջը եւ մուտքագրեք Ձեր կայքի դոմեն անունը եւ սեղմեք «Get Started» (սկսել) կոճակը:

- Բացված նոր էջում լրացրեք բոլոր պարտադիր դաշտերը եւ վերջում սեղմեք «Continue» (շարունակել) կոճակը:

- Բացված նոր էջում ընտրում եք նոր էլ. փոստի հասցեն կամ ծածկանունը ([email protected], իմ դեպքում՝ [email protected]), գաղտնաբառը (password), լրացնում հակա-սփամ կոդը եւ սեղմում ներքեւի «I accept Continue with set up» («Ես ընդունում եմ, շարունակել հաշվի ստեղծումը») կոճակը:

Գրանցումն այսքանով ավարտվում է, եւ դուք ավտոմատ կերպով տեղափոխվում եք Ձեր նոր հաշվի կառավարման էջը:
Փուլ 2. Սահմանում ենք մեր նոր գուգլ-հաշվի դրույթները
Բացված նոր էջում (Google Apps setup wizard), ձախ կողմնային սյունակում կտեսնեք Ձեր ադմին-հաշվի մենյուն: Վերից վար այցելեք բոլոր էջերը եւ սահմանեք Ձեր նոր հաշվի դրույթները:

- Դոմենի տնօրինման հաստատում (Verify domain ownership) – Սա ՊԱՐՏԱԴԻՐ կետ է, եւ դուք պետք է առաջարկվող մեթոդներից մեկնումեկով հաստատեք, որ հենց դուք եք հանդիսանում ներկայացված դոմենի կառավարիչը: Ինքս ընտրել եմ Download this HTML verification file տարբերակը, ներբեռնել եմ առաջարկված HTML ֆայլը եւ այն վերբեռնել եմ armrss.com սերվեր:
- Օգտատերեր եւ խմբեր (Users and groups) – Դուք կարող եք բացել ցանկացած այլ՝ [email protected], [email protected] եւ այլ Ձեր դոմեն անունը պարունակող մինչեւ 10 էլ. փոստի հասցեներ (որտեղ domain.com-ը Ձեր դոմենն է) եւ խմբավորել Ձեր օգտատերերին առանձին խմբերում:
- Հիմնական ծրագրեր (Choose your Apps) – Այստեղ դուք կարող եք ընտրել գուգլ-ծրագրերը, որոնց հետ ասոցիացվում է Ձեր նոր հաշիվը (լռելյայն կարգով՝ Gmail, Docs, Calendar, Sites-ը անվճար են, իսկ Postini Message Security եւ Google Video for Business-ը՝ վճարովի): Ես ընտրել եմ անվճար ծրագրերը:
- Այլ ծրագրերի ներդրում (Set up other Apps) – Գուգլը առաջարկում է որոշ բիզնես-ծառայություններ եւ ծրագրեր, որոնց մեջ կգտնեք նաեւ անվճարները (Օրինակ՝ Mavenlink: Project and Task Management, Mailchimp: Email Marketing, Capsule CRM եւ այլն):
Փուլ 3. Սահմանում ենք MX դրույթները
Վերջին փուլում մենք պետք է մեր դոմենը «կապենք» գուգլ-հաշվի հետ երկու տարբերակներից մեկնումեկով՝ MX records կամ CNAME records: Եկեք փորձենք 1-ին մեթոդը:
- Մեր սերվերի Cpanel-ից մուտք ենք գործում MX Entry էջը:

- Ընտրում ենք մեր դոմենը (իմ դեպքում՝ armrss.com) եւ առանձին-առանձին մուտքագրում Priority (առաջնահերթություններ) եւ Destination (տեղակայում) տողերը: Հեշտ լինելու համար, ահա ամբողջական ցուցակը (աղբյուր)՝
- Priority: 1 – to: ASPMX.L.GOOGLE.COM
- Priority: 5 – to: ALT1.ASPMX.L.GOOGLE.COM
- Priority: 5 – to: ALT2.ASPMX.L.GOOGLE.COM
- Priority: 10 – to: ASPMX2.GOOGLEMAIL.COM
- Priority: 10 – to: ASPMX3.GOOGLEMAIL.COM

Ահա եւ վերջ:
Այժմ արդեն դուք կարող եք լիարժեքորեն օգտվել Ձեր նոր Gmail հաշվից: Միայն 1-2 օր պետք է համբերել, մինչեւ Gmail-ը լիարժեքորեն կկապվի Ձեր դոմենի հետ:

Եվ վերջում չմոռանամ տեղեկացնել, որ Ձեր այս նոր գուգլ-հաշիվը եւ Gmail-փոստարկղը կարող եք մուտք գործել բրաուզերում մուտքագրելով mail.domain.com կամ http://mail.google.com/hosted/domain.com կամ էլ անմիջապես http://gmail.com, որտեղ domain.com-ը Ձեր դոմեն անվանումն է (իմ դեպքում՝ armrss.com) (գրառւմն իմ կողմից լրացվել է՝ 24.08.2011) :
Հ.Գ. ՍՓԱՄԵՐՆԵՐԻՆ. իզուր իմ այս էլ. փոստի հասցեն մի արտագրեք: Ես այն արդեն իսկ հեռացրել եմ այս գրառումը հրապարակելուց հետո: ![]()
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }