Ինչ պետք է բլոգերն իմանա DNS-ի մասին

Հեղինակ՝ Artur  ·  05-09-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Տարբեր

DNS

Որոշ բլոգերներ, սկսելով անվճար բլոգ-համակարգերից, օրերից մի օր բացում են իրենց սեփական բլոգ-կայքը: Նրանք ենթադոմենից տեղափոխվում են սեփական դոմեն եւ ստանում իրենց stand-alone կայքը կառավարելու լիակատար ազատություն:

Սակայն սեփական եւ «անկախ» բլոգը պահանջում է նաեւ որոշակի տեխնիկական գիտելիքներ, հմտություններ եւ փորձառություն, քանի որ դու ինքդ ես դառնում սերվերի քո տարածքի միակ կառավարիչը: Նման իրավիճակներում ի հայտ են գալիս նոր տերմիններ, երեւույթներ ու դրանք կառավարելու անհրաժեշտություն, որոնցից մեկն էլ DNS սերվերների ճիշտ կարգավորւմն է:

DNS-ի էությունը

համակարգչային ցանցԴոմեն-անունը եւ հոսթինգ-ծառայությունը գնելուց հետո դեռ պետք է այս երկուսը «կապել» միմյանց հետ: Այլ կերպ ասած, երբ որեւէ մեկն իր բրաուզերում մուտքագրում է Ձեր կայքի դոմեն-հասցեն, նա պետք է տեղափոխվի Ձեր սերվեր, որտեղ հանգրվանել է Ձեր կայքն՝ իր ֆայլերով:

Այս կապը ապահովում է DNS-ը, որը Domain Name Service-ի հապավումն է (հայերեն կհնչի որպես՝ Դոմեն անվանման ծառայություն):

Եթե DNS-ը սխալ եղավ, ապա ուղղորդումն էլ սխալ կլինի, եւ արդյունքում կամ Ձեր կայքը չի երեւակվի, կամ էլ կբացվի լրիվ անկապ մի էջ:

Տեսեք, թե ինչ է թաքնված այս բառերի ետեւում: Բոլոր համակարգիչները ցանկացած տիպի ցանցերում (օրինակ՝ տեղային (LAN) կամ համցանց (InterNet)) ներկայանում եւ միմյանց հետ կապվում են իրենց IP (Internet Protocol) հասցեներով: Դուք կարող եք իմանալ Ձեր համակարգչի այդ հասցեն՝ այս պարզ գործիքի միջոցով:

Նույն կերպ, բոլոր կայքերի հասցեները այն համակարգիչների հասցեներն են, որոնք այդ կայքերի համար հանդես են գալիս որպես սերվեր (հոսթինգը ոչ այլ ինչ է, քան՝ համակարգիչ): Ու, եթե համակարգչին հեշտ է հիշել IP հասցեները, ապա մարդկանց համար դա այնքան էլ «հաճելի չէ»:

Պատկերացնո՞ւմ եք, որ e-armenians.com-ի փոխարեն իմ բլոգի հասցեն լիներ 174.120.149.155: Թվերի այս շարքն այն համակարգչի IP հասցեն է, որտեղ տեղադրված է այս բլոգը:

Փաստորեն, DNS համակարգը յուրահատուկ մի «կամուրջ» է, որով «անցնելիս» դոմեն անունները փոխակերպվում են IP հասցեների: Իմ օրինակում, այն թույլ է տալիս, որպեսզի բոլոր այցելուներից աննկատ նրանց բրաուզերոմ e-armenians.com տպելիս նրանք տեղափոխվեն համակարգչային 174.120.149.155 հասցեում տեղադրված այս բլոգը:

Ահա թե ինչու, երբ գրանցում ենք որեւէ դոմեն, հաջորդ քայլով անպայմանորեն նշում ենք մեր հոսթինգի DNS սերվերի հասցեն, որի միջոցով էլ կատարվում է դոմեն-IP հասցե փոխարկումը:

Ես օգտվում եմ HostGator-ի հոսթինգային ծառայությունից (բլոգը տեղադրված է հոսթգեյթրի սերվերային համակարգիչներից մեկում), ուստի եւ NameCheap ռեգիստրարի միջոցով e-armenians.com դոմեն անվանումը գրանցելիս, նշել եմ HostGator-ի DNS-սերվերների հասցեները (ns2049.hostgator.com եւ ns2050.hostgator.com): Այլ կերպ ասած, ես е-armenians.com դոմենը հոսթգեյթրի DNS սերվերների միջոցով ուղղել եմ դեպի 174.120.149.155 հասցե:

Սովորաբար, նորմալ ընկերություններից օգտվելիս, DNS սերվերների հետ կապված լուրջ խնդիրներ չեն առաջանում, եւ մեկ անգամ ճիշտ տվյալներ ներկայացնելով, ժամեր անց (սովորաբար՝ 24-48 ժամվա ընթացքում) դոմենը «պրոպոգանդվում է»՝ կապը դոմենի եւ սերվերի միջեւ հաստատվում է:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Տիգրան Լեյլոյան Սեպտեմբեր 5, 2011, 12:22 PM-ին

Նորեկներին շատ պետք կգա.
Ապրես.

Պատասխանել

Շահ Մարտ 26, 2012, 7:34 PM-ին

Ինձ թվում է, եթե խոսք է գնացել DNS-ի մասին, ապա նաև պետք էր խոսել գրանցումների(records) մասին, ինչպիսիք են A, MX, PTR… և այլն: Լավ գրառում էր:

Պատասխանել

Artur Մարտ 27, 2012, 11:51 PM-ին

Հարգելի Շահ, նախ՝ շնորհավորում եմ առաջին մեկնաբանությունդ: :)

Ժամանակ կգտնեմ ու կանդրադառնամ նաեւ record-ներին: Կամ թողնել քեզ, եթե, իհարկե, ցանկություն ու ժամանակ գտնես:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.