Ցանկանո՞ւմ եք ունենալ Ձեր բրենդային ավատարը… Խնդրեմ, վայլեք…

Հեղինակ՝ Artur  ·  20-10-2011 (Թարմացվել է՝ 28-10-11)

Բաժին՝ Տարբեր

սեքսի

Ողջույն, վորդպրես օգտագործող իմ բարեկամներ:

Այսօր Ձեզ կներկայացնեմ, թե ինչպես ստեղծել եւ Ձեր վորդպրեսային բլոգի մեկնաբանություններում «անավատար» մեկնաբանողների համար ցուցադրել Ձեր բրենդային ավատարը: Ձեզանից ոմանք կասեն, որ գոյություն ունի «Custom Avatars For Comments» պլագինը, որի միջոցով էլ այս հարցը կլուծվի վայրկյանների ընթացքում: Համաձայն եմ, բայց ես կպատմեմ, թե ինչպես անել նույն այս պլագինի գործն՝ առանց լրացուցիչ պլագին ավելացնելու:

գրավատարի լոգոԵթե դեռ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը, պարզապես նշեմ, որ խոսքը գրառումների մեկնաբանություններում այն պատկերների մասին է, որոնք արտացոլվում են իրենց սեփական ավատարը չունեցող մեկնաբանողների անվան կողքին: Օրինակ, իմ բլոգում անավատար մեկնաբանողների համար հայտնվում է (արդեն՝ էր) ձախ կողմում ներկայացված ստանդարտ պատկերը (որն իրենից ներկայացնում է Gravatar-ի լոգոն):

custom-avatar-optionsԻնչո՞ւ հենց այս պատկերը: Քանի որ ադմին-վահանակի Settings > Discussion-ում որպես լռելյայն (default) ավատար ընտրել եմ Gravatar Logo-ն: Նույն կերպ, ես կամ դուք կարող էինք ընտրել Mystery Man-ը, Blank-ը կամ էլ վորդպրեսի առաջարկած սակավաթիվ ավատարներից մեկնումեկը:

ՍԱԿԱՅՆ, մենք կարող ենք այս ցուցակում ավելացնել մեր կողմից ստեղծված բրենդային ավատարը եւ ընտրել հենց այդ պատկերը:

Ինչպե՞ս ավելացնել մեկնաբանություններում մեր սեփական լեռլյայն ավատարը

Առաջին քայլով, ստեղծեք Ձեր սեփական ավատարը՝ օգտվելով ֆոտոշոփից կամ այլ ծրագրից: Թե ինչ չափսի պատկերի մասին է խոսքը, դա կախված է Ձեր բլոգի թեմայից: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ դուք կդժվարանաք. պարզապես բացեք Ձեր բլոգը, պահպանեք (save image) առկա լռելյայն ավատարը Ձեր համակարգչում եւ դիտեք չափսերը (իմ դեպքում՝ 44 x 44): Ներքեւի օրինակում, նոր լռելյայն ավատարը անվանել եմ new-avatar.gif:

Երկրորդ փուլով Ձեր ստեծած ավատարը վերբեռնեք Ձեր կայքի սերվեր: Լավագույն տեղը Ձեր թեմայի images ֆոլդերն է:

Երրորդ փուլով որեւէ տեքստային խմբագրիչով բացեք Ձեր թեմայի functions.php ֆայլը եւ ավելացրեք հետեւյալ մի քանի տողը (չմոռանաք մինչ այդ պահպանել այդ ֆայլի «բեքափ» տարբերակը):

/**
* add a default-gravatar to options
*/
if(!function_exists('custom_avatar')){
function custom_avatar($avatar_defaults){
$new_default_icon = get_bloginfo('template_directory') . '/images/new-avatar.gif';
$avatar_defaults[$new_default_icon] = 'My Custom Avatar';
return $avatar_defaults;
	}
add_filter('avatar_defaults','custom_avatar');
}

Վերջապես, չորրորդ փուլում, դարձյալ բացում ենք Settings > Discussion եւ ընտրում մեր իսկ ստեղծած ավատարը (որն այս օրինակում անվանել էի My Custom Avatar):

Ահա այսքանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հ.Գ. Ինքս դեռեւս չեմ ստեղծել իմ բրենդային ավատարը, ուստի եւ հենց նոր, փորձարկելու համար, բլոգի մեկնաբանությունների լռելյայն ավատարը դարձրեցի sexy inside-ը :) :

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.