
Կարծում եմ շատերին կհետաքրքրի, թե ինչպես կարող եք ղեկավարել ձեր տան համակարգիչը՝ գտնվելով դրսում:
Ենթադրենք, դուք գնացել եք գործուղման և ձեզ անհրաժեշտ է շտապ ինչ-որ ինֆորմացիա վերցնել ձեր համակարգչից: Ի՞նչ անել նման դեպքերում: Մեկ այլ դեպքում, ձեր ընկերը զանգահարում և խնդրում է գալ իրենց տուն, քանի որ նա համակարգչի հետ ինչ-որ խնդիրներ ունի: Ինչպե՞ս օգնել ընկերոջը հենց ձեր տնից՝ չայցելելով նրանց տուն:
Նման դեպքերում մեզ օգնության է հասնում TeamViewer ծրագիրը, որն ԱՆՎՃԱՐ Է: Այն հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով միանալ ցանկացած համակարգչի և աշխատել այդ համակարգչի վրա:
Բնականաբար, դուք չեք կարող մուտք գործել ցանկացած համակարգիչ, քանի որ TeamViewer ծրագիրը պետք է տեղադրված եւ միացված լինի երկու համակարգիչների վրա էլ:
Ես քայլ առ քայլ կնկարագրեմ, թե ինչ պետք է անել:
1. Այցելում եք հետևյալ կայքը և ներբեռնում եք այնտեղից TeamViewer ծրագիրը: Այն անվճար է:
2. Ծրագիրը տեղադրում եք այն 2 համակարգիչների վրա, որոնց միջև պետք է վիրտուալ կապ ստեղծել:
3. Տանից դուրս գալուց առաջ բացում եք ծրագիրը (վերևի երկրորդ օրինակի դեպքում՝ դա խնդրում եք անել նրան) և հիշում եք նկարում 1 և 2 կետերով նշված ID-ն և Password-ը:

4. Ծրագիրն այդպես բաց թողնում եք և հանգիստ դուրս եք գալիս տանից (իհարկե համակարգիչը պետք է ինտերնետին միացած մնա): Եվ, եթե ցանկանում եք միանալ ձեր համակարգչին, ապա մյուս համակարգչի վրա կրկին բացում եք նույն ծրագիրը, նկարում 3 կետով նշված տեղում հավաքում եք ձեր տան համակարգչի ID-ն և եթե այն ճիշտ է հավաքված, ապա հայտնվում է Password-ի մուտքագրման պատուհանը: Եթե դա էլ եք ճիշտ մուտքագրում, ձեր համակարգչի էկրանին հայտնվում է ձեր տան համակարգչի էկրանը և դուք հանգիստ կարող եք գործ անել նրա վրա այնպես, կարծես դուք գտնվում եք տանը:
Այսքանը, հույսով եմ՝ ոչ մի բարդ բան:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես Հաջողության բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ միանաք իմ ֆեյսբուքյան խմբին:
Մեր բլոգում Luka-ը գրել է 1 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 1 մեկնաբանություն… կարդա այն ներքևում կամ ավելացրու նորը }
Լավ բան է, կարելի է արտասահման մեկնելիս օգտագործել, լափթոփ –> տան կոմպ: Շնորհակալություն: