
Շաբաթ օրն առիթ ունեցա կարճատև շփում ունենալ Հայաստանի անվանի շախտամատային մարզիչներից մեկի հետ: Մենք զրուցում էինք շախմատից, և հարգարժան մարզիչն աստիճանաբար իր խոսքը տարավ-հասցրեց դեպի այս մարզաձևի փիլիսոփակայան ակունքներ:
Ինքս սիրում ու խաղում եմ շախմատ (վերջին տարիներին ավելի շուտ՝ առցանց): Եվ, մարզիչի խոսքը լսելիս հասկացա, որ ուժեղ շախմատիստ դառնալու համար մարզվելը զուտ մեկնարկի սկզբն է: Տաղանդը նույնպես ցանկալի նախախայման է: Սակայն, դու պետք է նաև քո մեջ հասունացնես մի շարք կարևոր հատկանիշներ:
Զրուցակիցս ոգևորված ինձ ներկայացնում էր շախմատիսներին բնորոշ այդ հատկանիշները (որոնք իրականում 3-ը չեն, ուղղակի ես ֆիքսեցի այդ երեքը): Իսկ ես լսում ու մտածում էի՝ ինչքա՜ն սովորելու բան ունենք մենք՝ կայքատերերս ու բլոգերներս շախմատային իմաստասիրությունից (ով չգիտի՝ «իմաստասերը» նույն «փիլիսոփան» է՝ հայերեն):
1. Աշխատասիրություն

«Աշխատասիրությունը կհաղթի տաղանդը»
Այլ կերպ ասած՝ պետք է միշտ զբաղված լինել ու աշխատել է պետք:
Աշխատասիրությունը մեզ էլ չէր խանգարի, իհարկե, եթե ունենք լուրջ ձգտումներ, եթե բլոգինգը միայն հոբբի չէ, ու կայքն էլ չի բացվել որպես «պարապ վախտվա խաղալիք»:
2. Ժամանակի ճիշտ կառավարում

Երբեք մի կորցրու ժամանակի զգացողությունը
Ժամանակի զգացողությունն ու ճիշտ կառավարումը խիստ կարևոր հատկանիշներն են, որոնք, ցավոք, հաճախ անտեսվում են մեր կողմից: Երբեմն կարող ես գիշերդ լուսացնել համակարգչիդ դիմաց, ժամերով քեզ զրկել ամեն ինչից, «կպնել ու չպոկվել» ինչ-որ մի հիմար մանրուքից:
Մենք հաճախ չենք հարգում ու չենք գնահատում մեր ժամանակը՝ կարևոր գործերին հատկացնելով վայրկյաններ, իսկ մանրուքների վրա ժամեր վատնելով:
3. Անհաջողության խելամիտ հաղթարարում

Կյանքը վերելքների ու վայրէջքների շղթա է:
Հրաշք-խոսքեր են: Հաղթանակին ձգտողը պետք է պատրաստ լինի անհաջողություններին ու պարտություններին: Դասեր քաղի և այդ իրավիճակից դուրս գա ավելի տոկունացած ու փորձված:
Կյանքը հաջողությունների ու անհաջողությունների շղթա է: Ցանկանո՞ւմ ես հաղթել, ուրեմն հիշիր ու վերլուծիր անցյալի պարտություններդ:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 6 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Մի շատ կարևոր կանոն էլ ես ավելացնեմ (ռուսերեն ավելի լավ է հնչում)
Единственный способ стать умнее – играть с более умным противником.
Ի դեպ կա մի արտակարգ ֆիլմ (Revolver), որը կարծում եմ բոլորը պետք է դիտեն, խորհուրդ եմ տալիս բոլորին:
Անպայման դիտեք…
http://my-hit.ru/film/1687/online
Էդ կինոն մի քանի անգամ փորձել եմ նայել, բայց թե միշտ էլ վաղ առավոտվա ժամերն են եղել, ու կեսից քնել եմ… ու այդպես էլ մինչեւ վերջ չեմ հասկացել իմաստը
Սիրում եմ դրական գրառումներ, որ մարդկանց միայն ոգևորում են…
Մերսի լավ հոդվածի համար Արթուր ջան:
Շատ դիտարժան նյութ էր ու շատ ոգեւորիչ: Շնորհակալություն նման տեղին խորհուրդների համար:
Հրաչ եւ Գեւորգ, շնորհակալ եմ ձեր գնահատականների համար:
Դրա համար ախպորս շախմատի տվեցի՞ք