Ինչո՞վ է բլոգը տարբերվում այլ կայքերից

Հեղինակ՝ Artur  ·  19-08-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Տարբեր

հեյ

Միայն թե չասեք, թե սա ախմախ հարց է: Այն ավելի լուրջ է, քան պատկերացնում եք:

Դիտելով տարբեր բլոգներ, հասկանում ես, որ ոչ բոլոր բլոգերներն են տեղյակ, թե ինչ է բլոգը, եւ ոչ բոլոր բլոգ պահողներն են, որ բլոգեր են:

Եկեք մեկընդմիշտ հասկանանք բլոգինգի առնանձնահատկությունները:

Եթե հարցին փիլիոսոփայորեն մոտենանք, ապա բլոգը նախ եւ առաջ կայքի բովանդակությունն է եւ կայքատիրոջ վերաբերմունքը, այլ ոչ թե բուն վեբ-ծրագիրը: Վորդպրեսը, Blogger-ը, LiveJournal-ը կամ Tumblr-ը պարզապես բլոգ-հարթակներ են: Դրանք զուտ տեխնիկական միջոցներ են: Իսկ բլոգը այդ հարթակով ներկայացվող Ձեր աշխատանքն է եւ տարբեր հարցերի հանդեպ Ձեր սեփական մոտեցումները:

Ինչո՞ւ բլոգ, եւ ոչ թե այլ տեսակի վեբկայք

Բլոգն առաջին հերթին ՇՓՈՒՄ ու ԶՐՈՒՅՑ է ընթերցողներիդ հետ: Կա՞ հետադարձ կապ (մեկնաբանություններ, RSS եւ այլ բաժանորդագրումներ, էլ. նամակագրություն, լայքեր ու պլյուսներ…), ուրեմն կա կայքը բլոգ կոչվելու թիվ մեկ նախապայմանը:

Բլոգը նաեւ ՔՈ ՍԵՓԱԿԱՆ խոսքը, փորձը, կարծիքը, մտքերը կամ վերաբերմունքը ներկայացնելու հոսք է: Կան որոշ «բլոգ»-կայքեր, որոնք ավելի շուտ այլ կայքերի հայելիներ են կամ կլոնները: Եվ դրանց կողքին կան կայքեր, որտեղ ներկայացված է հեղինակ(ներ)ի սեփական խոսքն ու դիրքորոշումը այս կամ այն նորության, երեւույթի կամ իրադարձության վերաբերյալ, որն էլ հրահրում է կենդանի քննարկում. սա արդեն բլոգ է:

Վերջապես, բլոգը ԹԱՐՄԱՑՎՈՂ «օրագիր» է: Թարմացվող, եւ ոչ թե հնացած: Շարժուն, եւ ոչ թե քարացած: Եվ, վերջապես, կենդանի, այլ ոչ թե սառած:

Բլոգերնե՛ր, «յու’ար ուելքըմ», գրեք Ձեր կարծիքները:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 1 մեկնաբանություն… կարդա այն ներքևում կամ ավելացրու նորը }

Արամ Սեպտեմբեր 12, 2011, 7:38 PM-ին

Շատ ճիշտ է ասված:Շնորհակալություն ճիշտ խորհուրդներ տալու համար:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.