Հարցման ամփոփում. ինչ բլոգ-հարթակ եք դուք օգտագործում

Հեղինակ՝ Artur  ·  23-11-2011 (Թարմացվել է՝ 23-11-11)

Բաժին՝ Տարբեր

բլոգ պլատֆորմ

Ողջույն, հայեր: Երեւանում արեւոտ օր է, տրամադրությունս էլ՝ գերազանց:

Այսօր ես կներկայացնեմ մեկ շաբաթ առաջ մեկնարկած հարցման արդյունքները: Ով տեղյակ չէ, հիշեցնեմ, որ այդ հարցման նպատակն էր պարզել, թե ինչ բլոգ-հարթակից են օգտվում մեր այցելուները:

Քանի դեռ օրն արեւային է (եւ ինքս էլ շտապում եմ րոպե առաջ դուրս գալ), ես ձեզ շատ չեմ զբաղեցնի:

Հարցման արդյունքների ամփոփում

Հարցումը մեկնարկվեց 2011-ի նոյեմբերի 16-ին՝ անցյալ չորեքշաբթի, եւ շարունակվեց 7 օր:

Մասնակիցների թիվը՝ 148:

Արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ (նվազման կարգով)՝

  1. Blogger/Blogspot – 44 (30%)
  2. WordPress.com – 36 (24%)
  3. WordPress.org (սեփական) – 33 (22%)
  4. Այլ – 24 (16%)
  5. Livejournal – 6 (4%)
  6. Tumblr – 3 (2%)
  7. Ջումլա – 3 (2%)

Ինձ քիչ անհասկանալի թվաց «Այլ»-ը, եթե հնարավոր է, «Այլ» պատասխանողներից կխնդրեի որոշ պարզաբանումներ:

Հետեւություններ եւ հետագա քայլեր

Ֆորումը բացելիս «Կայքի կատարելագործում» բաժնում ստեղծել էի «Վորդպրես» ենթաբաժինը: Քիչ առաջ ավելացրեցի նաեւ «Blogger/Blogspot» ենթաբաժինը:

Առաջարկում եմ այս ֆորումներում բարձրացնել հարցեր, կիսվել փորձով եւ օգնել մեկմեկու:

Շնորհակալություն եւ առաջիկայում ակնկալեք այլ հարցումներ:

Հ.Գ. Չմոռանամ հիշեցնել, որ Ձեր բլոգ-կայքերը կարող եք գրանցել հայկական կայքադարանում եւ ներկայացնել ֆորումի «Ձեր կայքի ներկայացում» ենթաբաժնում:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.