
«Այսօր տոն է, հոգվույս կիրակի…»
Այսօր հոգումս կիրակի է, եւ սիրտս էլ ցնծում է:
Ուրախության, հաղթանակները հիշելու, բայց եւ՝ լուռ խոնարհվելու եւ մեր 20 տարեկան երիտասարդին ստեղծած նահատակներին հիշելու օր է:
Այսօր հպարտանալո՛ւ օր է, բայց այսօր նաեւ զղջալու օր է: Հպարտանալու՝ ձեռք բերածով եւ զղջալու՝ սխալների համար:
Ես շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որովհետեւ Հայաստանը մեր հողն ու ջուրն է, մեր սարերն ու մեր եկեղեցիները, բայց եւ այնպես, Հայաստանը նաեւ այստեղ ապրող մարդիկ են, ում անձնագրում քաղաքացիության դիմաց գրված է՝ Հայաստանի Հանրապետություն:
Եվ Աստված տա, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցի, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով ունի ոչ միայն իրավունքներ, այլեւ՝ պարտականություններ: Ազատության իրավունք եւ երկիրը շենացնելու պարտավորություն:
Հայաստանը դո՛ւ ես… Հիշենք եւ մեր զավակներին հաղորդենք այս խորհուրդը:
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Միանում եմ շնորհավորանքներին եւ տոնական տրամադրությանը:
Նաև ես եմ միանում Շնորհավորանքներին
Միանում եմ բոլոր շնորհավորանքներին ու կիսում իսկապես ուրախացողների ուրախությունը: Բայց և մտահոգ եմ. Երկրի տերերը նրանք են, ովքեր ծառայում են հայրենիքին, սա չգրված պատմական ճշմարտություն է. չէ որ հայրը համարվում է ընտանիքի գլուխը, քանի որ ամեն ինչ անում է ընտանիքը լավ տեսնելու համար, այսինքն` ծառայում է ընտանիքին: Մտահոգ եմ, քանի որ երիտասարդների մեծ մասը, այսպես չի մտածում: Ու եթե այսպես չմտածեին մեր մեծերը` Անդրանիկը, Նժդեհը, Չաուշը, Մոնթեն, Գորգիսյանը ու էլի շատ շատ ամենաբարձր հարգանքի հայորդիներ, որտեղից կլիներ այսօրվա անկախ Հայաստանը: Երկար կյանք ու ամուր բազուկ այն հայորդիներին, ովքեր այօր ու վաղը ծառայելու են ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: