
Աշխարհով մեկ եւ բազմաթիվ կայքերում, այդ թվում՝ հայկական էջերում ավելացվել է գուգլի +1 կոճակը: Ոմանք դա արել են հասկանալով, իսկ շատ-շատերն՝ իներցիայով:
«Դե, եթե բոլորը տեղադրում են, ուրեմն՝ արժի, որ ես էլ անեմ»: Ահա այսպիսի մղումով իրենց էջերում գուգլի +1 կոճակը տեղադրած մարդկանց համար այս գրառումը կլինի խիստ օգտակար: Նաեւ նրանց է ուղղված իմ խոսքը, ովքեր «մի բան գիտեն», բայց ոչ՝ «մինչեւ վերջ»: Իսկ երրորդ խմբին, ով «ամեն ինչ գիտի», պարզապես խորհուրդ կտամ հոդվածն ընթերցել մի քանի անգամ
:
Ես ամեն ինչ չէ, որ գիտեմ, ուստի այցելեցի +1 կոճակի էջը եւ տեսա շատ կարեւոր հարց ու պատասխան: Եվ հենց այդ էջի կարեւոր տեղեկություններից մի քանիսը կներկայացնեմ Ձեզ:
+1 կոճակը եւ որոնման արդյունքները
Որոնման արդյունքների ցանկում դուք հնարավորություն եք ստանում տեսնել Ձեր գուգլ-ընկերների կողմից +1-ի արժանացած էջերը:

Սակայն հիշեք, որ Ձեր գուգլ-ընկերների գնահատականները կցուցադրվեն միայն գուգլ-հաշվում մուտք եղած ժամանակ: Հակառակ դեպքում կարող են ցուցադրվել կայքերի ընդհանուր՝ +1-երից գոյացած միավորները:
Իմ կողմից. սա դեռեւս չի գործում google.am-ում:
+1 կոճակը եւ Ձեր կայքի որոնողական առաջխաղացումը
Ապագայում, այս կամ այն կայքէջի դիրքը սահմանելիս գուգլը հաշվի կառնի նաեւ տվյալ էջի ստացած +1-երի ընդհանուր թիվը: Այլ կերպ ասած, +1-երի թիվը կդառնա կայքի վարկանիշը գնահատելու տարբեր գործոններից մեկը:
+1 կոճակը եւ Ձեր կայքի տրաֆիկը
Որոնման արդյունքներում ցուցադրված մեծաքանակ +1-եր ստացած էջը մարդկանց համար դառնում է ավելի հրապուրիչ: Դուք բազմաթիվ +1-երի ստացած էջերն ավելի շուտ կնկատեք եւ ակամա ավելի մեծ ուշադրություն կդարձնեք:
Իմ կողմից. +1-ը ցուցադրվում է նաեւ Գուգլ+ ցանցում եւ կարող է հանդիսանալ լրացուցիչ տրաֆիկի աղբյուր:

Առայժմ այսքանը: Նորություն լսելիս անպայման կտեղեկացնեմ: Նույնն էլ Ձեզ եմ խորհուրդ տալիս:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }