Google PageRank-ի բնորոշումը

Հեղինակ՝ Artur  ·  02-09-2007 (Թարմացվել է՝ 29-04-11)

Բաժինը՝ Գուգլ

google-pagerank

Ներկայումս բազմաթիվ վեբվարպետներ որպես իրենց կողմից ստեղծված կայքի հաջողության երաշխիք համարում են այդ կայքի PageRank-ի բարձրացումը։ Այս նպատակին հասնելու համար նրանք դիմում են տարբեր մեթոդների։

Ավելի փոձառուները կենտրոնանում են հենց իրենց կայքէջերի բովանդակային եւ կառուցվածքային բարեկարգման աշխատանքների վրա՝ միաժամանակ որդեգրելով հետադարձ հղումների համապատասխան ռազմավարություն։ Ավելի «ալարկոտները» դիմում են նաեւ այլ «վտանգավոր» քայլերի՝ վտանգավոր այնքանով, որ իրենց այդ քայլը կարող է հայտնաբերվել Google-ի կողմից, իսկ կայքը «կարմիր քարտի» արժանանա՝ զրոյացնելով նախկին հաջողությունները։

Goolge-ի կողմից կազմակերպված «խաղին» մասնակցելու եւ այդ խաղից շահելու համար մեզ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ի՞նչ են պահանջում նման խաղի կազմակերպիչները։ Այս հոդվածում մենք կանրադառնանք «Goolge-խաղի» մրցանակներից երեւի թե ամենակարեւորի՝ PageRank-ի լուսաբանմանը։

Goolge-ի PageRank™-ը իրենից ներկայացնում է Google-ի կողմից որեւէ կայքի գնահատման միասնական համակարգ։ Այն մշակվել է Ստանֆորդի համալսարանում՝ Լարի Փեյջի* եւ Սերգեյ Բրինի կողմից։

Նախ, եկեք ծանոթանանք PageRank-ի այն բացատրությանը, որը ներկայացվում է հենց Google-ի կողմից (ոչ պաշտոնական թարգմանությունը՝ F5 team-ի կողմից)։

PageRank-ը հիմնված է ոստայնի (web) յուրահատուկ թափանցիկ բնույթի վրա եւ օգտագործում է վերջինիս հղումներով լի կառուցվածքը՝ որպես որեւէ անհատական էջի գնահատման ցուցանիշ։ Ըստ էության, Google-ը մեկնաբանում է Ա էջից Բ էջին ուղղված հղումը որպես մեկ քվե՝ տրված Ա էջի կողմից Բ էջին։ Սակայն, Google-ը չի սահմանափակվում որեւէ էջի ստացած նման քվեների կամ հղումնեիր ընդհանուր թվի հաշվարկով. այն մեծ տեղ է հատկացնում նաեւ քվե տրամադրած էջի վերլուծությանը։ Այն քվեները, որոնք ստացվել են «կարեւոր» էջերից, ունեն ավելի մեծ կշիռ եւ օգնում են մյուս էջերին՝ դառնալու «կարեւոր»։ Այսպիսի եւ այլ գործոնների միջոցով Google-ը տարբեր էջերի հարաբերական կարեւորության վերաբերյալ ներկայացնում է իր տեսակետը։

Իհարկե, կարեւոր էջերը որեւէ արժեք չեն կարող ներկայացնել Ձեզ համար, եթե նրանք չեն համապատասխանում Ձեր որոնման բառերին։ Այսպիսով, Google-ը համակցում է PageRank-ը տեքստի համապատասխանության ճշգրիտ տեխնիկական միջոցների հետ՝ հայտնաբերելու այն էջերը, որոնք ե՛ւ կարեւոր են, ե՛ւ համապատասխանում են Ձեր որոնմանը։ Google-ը չի սահմանափակվում սոսկ որեւէ էջի սահմաններում բանալի բառի քանակի հաշվարկով. Google-ը հետազոտում է նաեւ այդ էջի (ինչպես նաեւ այն էջի, որը հղում է կատարում դեպի տվյալ էջը) կազմության տասնյակ այլ գործոններ՝ որոշելու, թե արդյո՞ք այդ էջը իրոք բավարար համապատասխանում է Ձեր որոնման բառին։

Եկեք այս բնորոշումից առանձնացնենք առանցքային նշանակություն ունեցող մտքերը՝ նկատի ունենալով, որ խոսքը վերաբերվում է Ձեր կայքի որեւէ էջին (ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ խոսքը ոչ թե ամբողջական կայքի, այլ նրա առանձին էջերի մասին է).

1. PageRank-ը Google-ի կողմից որեւէ Ձեր կայքէջին տրված անհատական վարկանիշն է։

PageRank-ը հաշվի է առնում`

  • Ձեր էջին ուղղված հղումների քանակը (quantity).
  • այդ հղումներից յուրաքանչյուրի որակը (այսինքն՝ այն էջի PageRank-ը, որը պարունակում է Ձեր էջին ուղղված հղումը) (quality).
  • այդ հղումներից յուրաքանչյուրի համապատասխանությունը Ձեր էջի բովանդակությանը (relevancy, authority).
  • այլ գործոններ, որոնք հայտնի են միայն Google-ին (թեեւ ինտերնետում կարելի է հայտնաբերել բազմաթիվ հեղինակների եւ փորձագետների, որոնք փորձում են գաղտնազերծել «այլ գործոնները»։

2. Google-ի որոնման համակարգը արդյունքները ներկայացնելիս հաշվի է առնում`

  • Ձեր էջի PageRank-ը.
  • Որոնվող բառի համապատասխանությունը Ձեր էջի տեքստային բովանդակությանը.
  • Ձեր էջի կազմության բազմաթիվ այլ գործոններ.
  • Ձեր էջին հղումներ տրամադրող «արտաքին» էջերի համապատասխանությունը որոնող բառին.
  • այլ գործոններ, որոնք հայտնի են միայն Google-ին։

3. Google-ի որոնման համակարգը առաջնայնություն է տալիս այն էջին, որը լավագույնս է համապատասխանում վերոնշյալ կետի բոլոր ենթակետերին։

Այսպիսով. Goolge-ի PageRank-ը հայտնվել է համաշխարհային ոստայնում՝ փոխարինելու հղումների հանրաճանաչության (link popularity) կամ հետադարձ հղումների քանակի (backlink quantity) պարզագույն հասկացություններին։

Ծանոթություն

* PageRank անվանման «Page»-ը իրենից ներկայացնում է այս համակարգի հեղինակ Larry Page-ի ազգանունը։

Նյութը պատրաստելիս օգտագործվել է՝ Google. Our Search: Google Technology. Google searches more sites more quickly, delivering the most relevant results. PageRank Explained։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


Ե՞րբ գուգլն ինձ տրաֆիկ կուղարկի
Ինչպե՞ս է գուգլը ստուգում էջի «յուրահատուկ» լինելը
Ինչո՞ւ և ինչպե՞ս Գուգլում ստեղծել հեղինակի այցեքարտ (Google Author Profiles)
Ո՞վ է հայերեն թարգմանում գուգլը
Վեբկայքի որակի նորացված չափանիշներ

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.