Գուգլ PageRank. նորացված հայացք

Հեղինակ՝ Artur  ·  17-08-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Գուգլ

գուգլի փեյջռանկ

Մեր բլոգի ընթերցողները երեւի կհիշեն, որ տարիներ առաջ ոգեւորված գրել եւ մեր կայքի էջերում հրապարակել էի գուգլ փեյջռանկի դերի եւ նշանակության վերաբերյալ մի քանի հոդված։ Այսպես, դրանցից մեկում հնարավորինս մանրակրկիտ կերպով ներկայացրել էի գուգլ PageRank-ի բնորոշումը, իսկ մյուսում փորձել էի վերծանել վերջինիս հաշվարկման տրամաբանությունը։ Հիշեցնեմ, որ երկու հոդվածն էլ հրապարակվել էին ավելի քան երեք տարի առաջ՝ 2007-ին։

Մի քանի օր առաջ, երբ թերթում էի մեր բլոգի հին գրառումները, կանգ առա եւ վերաընթերցեցի այս երկու հոդվածները. մի պահ «ետ գնացի» դեպի այդ տարիները ու հիշեցի, թե ինչպես էր ողջ աշխարհի ինտերնետ-հանրությունը «վարակվել» բարձր PageRank-ի ձգտմամբ։

Կային կայքեր, որոնց նպատակը ոչ թե բարձրորակ բովանդակություն մատուցելն էր, այլ «ամեն գնով» բարձր PageRank ստանալը։ Հիշում եմ նաեւ, որ որեւէ կայքի շուկայական գինը որոշելիս այցելուների թվի կողքին էական գործոն էր հանդիսանում տվյալ կայքի PageRank-ը։

Սակայն, ինչպես ասում էին հին լատինացիները, «tempora mutantur, nos et mutamur in illis» (ժամանակները փոխվում են, եւ մենք էլ փոխվում ենք նրանց հետ)։ Ուստի, զարմանալի չէ, որ ներկայումս գուգլ PageRank-ն ստացել է նոր իմաստ ու նշանակություն։

Իհարկե, ներկայումս գուգլ PageRank-ը կորցրել է իր նախկին «հմայքն ու հզորությունը». այժմ այն ոչ թե գերիշխող, այլ՝ ընդամենը հարակից գործոն է այս կամ այն կայքի առաջխաղացման հարցում։ Կայքի վարկանիշը (ranking) հիմնական որոնման համակարգերում դարձել է ավելի կարեւոր եւ ավելի եկամտաբեր։ «Pagerank-բումը» մնացել է անցյալում եւ առաջին պլան է մղվել ըստ բանալի բառերի գուգլ-որոնման արդյունքներում բարձր դիրք գրավելը, որը գուգլ-արդյունքներում առաջատար տեղ զբաղեցնող կայքերին կապահովի լրացուցիչ տրաֆիկ (այցելուներ եւ այցելություններ), իսկ կոմերցիոն կայքերի համար՝ լրացուցիչ շահույթ։

Այնուամենայնիվ, գուգլ PageRank-ի դերը շարունակվում է մնալ որոշիչ մի շարք իրավիճակներում. մենք կներկայացնենք դրանցից երեք ամենակարեւորները։

  • Երբ առկա են կրկնակի բովանդակությամբ կայքեր, ապա գուգլը օրիգինալ կայքը արտատպող կայքերից տարբերակում է ըստ դրանց PageRank-երի։ Այլ կերպ ասած, գուգլը որպես բնօրինակ կդիտի նույն բովանդակությամբ կայքերից այն մեկը, որը կունենա ամենաբարձր PageRank-ը։
  • Այս կամ այն որոնմամբ գուգլն ընտրում է ցուցադրվելիք կայքերն ըստ դրանց PageRank-երի։ ՍԱԿԱՅՆ, նախապես ընտրված կայքերի սահմաններում գուգլը դրանք դասակարգում եւ ցուցադրման կարգը սահմանում է ըստ այլ չափորոշիչների, որտեղ PageRank-ն այլեւս ներկայացված չէ։ Խոսքն այն մասին է, որ գուգլ որոնման համակարգն ըստ որոնելի բառի նախ իր տվյալների բազայից «դուրս է հանում» ցուցադրման ենթակա X թվով կայքեր (հենց այս փուլում է կարեւոր այդ կայքերի PageRank-երը), եւ, երկրորդ փուլում կատարում արդյունքների բաշխում ըստ որոնվող բառ(եր)ի եւ հայտնաբերված կայքէջում առկա բանալի բառ(եր)ի համապատասխանելիության, դոմեյն անվանման, տվյալ կայքի վստահելիության աստիճանի եւ այլն։ Փաստորեն, բարձր գուգլ PageRank-ը կարող է երաշխավորել տվյալ կայքի հայտնվելը որոնման արդյունքներում (եթե այդ կայքում առկա է որոնվող բառը), սակայն չի կարող ազդել այդ արդյունքներում հայտնված կայքի դիրքի վրա։ Առաջնայինը, ինչպես արդեն նշեցի, որոնման ենթարկված եւ տվյալ էջում առկա բանալի բառերի համապատասխանելիությունն է։
  • Գուգլ PageRank-ը կարող է դառնալ կարեւոր գործոն այն հարցում, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ խորությամբ են գուգլ-սփայդերները հետազոտելու տվյալ կայքը։ Այլ կերպ ասած՝ բարձր PageRank-ը երաշխավորում է արագ ինդեքսացիա, սակայն ոչ բարձր դիրք որոնման արդյունքներում։

Փաստորեն, մեր ժամանակներում PageRank-ը զիջել է իր տեղը նոր, ավելի կարեւոր գործոնին՝ համապատասխանելիությանը։ Հնարավորինս մոտեցրեք Ձեր կայքի տարբեր էջերի բովանդակության մեջ «լուծված» բանալի բառերը այդ էջերը որոնող անձանց կողմից օգտագործվող որոնելի բառերին, եւ դուք կգտնեք Ձեր այցելուին։ Իսկ բարձր PageRank-ը ընդամենը որոշ չափով կարագացնի Ձեր կայքի ու այցելուների «հանդիպումը»։

Հակառակ դեպքում, եթե խախտված է համապատասխանելիության սկզբունքը, ապա PageRank-ը կդառնա քիչ օգտակար։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.