
Տեղյակ եք, չէ՞, որ անցյալ տարի գուգլը նախաձեռնեց որոնման ալգորիթմների մեծ փոփոխություններ: Արդյունքում՝ բազմաթիվ կայքեր տուժեցին ու կորցրեցին գուգլում իրենց վարկանիշն ու դիրքը, քչերը՝ շահեցին ու «առաջ ընկան»:
Միայն թե խնդրում եմ չզարմանաք, թե՝ նոր եք լսում այս մասին: 2011-ին անձամբ ես մի քանի անգամ զգուշացրել եմ: Ահա դրանք:
- Գուգլի հակասփամային նախաձեռնությունը (02.02.2011)
- Վեբկայքի որակի նորացված չափանիշներ (17.05.2011)
- Գուգլ որոնում. ինչ է փոխվել և ինչն է մնացել անփոփոխ (03.06.2011)
Իսկ չեք ցանկանո՞ւմ իմանալ, թե ինչպես վարվել այս տարի, որպեսզի գուգլ-որոնման էջերում ստանաք կամ պահպանեք ձեր բարձր դիրքը: (Էլ չասեմ, չէ՞, թե ինչու է պետք առաջադիմել գուգլում):
Փաստեր. Google Panda և Google Freshness Updates
2011-ին գուգլը գործի դրեց իր որոնման ալգորիթմների երկու մեծ փոփոխություն: Անցյալ տարի փետրվարին հայտարարվեց «Պանդա», իսկ նոյեմբերին՝ «Ֆրեշնիզ» անվանումները կրող թարմացումների մասին:
Եթե կարճ ասեմ, ապա «Պանդա» ալգորիթմի հիմնական կետերն են՝
- կարհամարվեն ու կպատժվեն կրկնօրինակող բովանդակությամբ կայքերը.
- ավելի կկարևորվի կայքերի բովանդակության որակը.
- կհայտնաբերվեն ու կպատժվեն «սև տեխնոլոգիաները»՝ բանալի բառերի սփամ, անհարկի վերաուղղումներ և այլն.
- կհայտնաբերվեն ու կպատժվեն «հղումների ֆերմաները»:
Իսկ ահա, «Ֆրեշնիզ» ալգորիթմի արդյունքում որոնման արդյունքներում ավելի մեծ կարևորություն կստանան ամենաթարմ տեղեկատվությամբ էջերը, ըստ որում, ոչ թե կրկնօրինակող էջերը, այլ՝ տեղեկատվության առաջնային օրիգինալ աղբյուրները:
Ինչպե՞ս վարվել 2012-ին. 5 առաջարկ
Նախ, առաջարկում եմ ժամանակ գտնել ու ընթերցել այս էջի ամենասկզբում ներկայացված իմ երեք հոդվածները, քանի որ, մինչև քայլեր ձեռնարկելը, ճիշտ կլինի հասկանալ դրանց անհրաժեշտությունը:
Ահա թե ինչ է պետք անել այս տարի գուգլի առաջին տողերում ամրապնդվելու համար՝
- հասկացեք և կյանքի կոչեք գուգլի՝ որոնողական օպտիմալացման 6 հիմնական սկզբունքները.
- ձեր կայքը պահեք թարմ, գրեք հաճախակի, բայց՝ գրեք միայն օրիգինալ հոդվածներ.
- կենտրոնացեք ձեր կայքի բովանդակության որակի, և ոչ թե թվերի վրա.
- նկատի ունեցեք, որ գուգլն ամեն ինչ անելու է, որպեսզի 2012-ին գուգլ-պլյուսը դառնա բովանդակությունը տարածելու թիվ մեկ հարթակը.
- վերջապես, հիշեք, որ դուք գրում եք մարդկանց, և ոչ թե գուգլի համար:
Արեք այս քայլերը և ստացեք գուգլից ձեր հասանելիք տրաֆիկը:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 6 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
համամիտ եմ,
միայն թե գուգլ պլյուսի ճակատագիրը դեռ շատ անորոշ ա, համայնք չի ձևավորվում ու դեռ պարզ չի դրա զարգացման հեռանկարը:
և իհարկե «վերջապես, հիշեք, որ դուք գրում եք մարդկանց, և ոչ թե գուգլի համար:»
Էդգար ջան, շնորհակալ եմ մեկնաբանությանդ համար: Գուգլ+-ն արդեն համայնք ունի, ունի նաեւ համայնքի ակտիվ անդամներ: Ուղղակի, դեռ իր չափսերով ֆեյսբուք-համայնքին ահագին զիջում է:
Իսկ ես կարծում եմ որ, Google+ն իսկապես առաջատար սոց. ցանց դառնալու միտում ունի
)
Ես նույնպես
ես էլ ունեմ էդ հույսը
ու ինքս էլ խորհուրդ եմ տալիս իմ հաճախորդներին, որ գուգլ պլյուսում ակտիվանան… Տեսնենք ինչ կստացվի…
Արթուր ջան, ի՞նչ ա պետք անել, որ պատասխան մեկնաբանությունները էլ փոստով ստանամ…
Էդգար ջան, մեկնաբանություններին բաժանորդագրվելը հեռացրել եմ մի քանի ամիս առաջ: Ինչո՞ւ: Ահա թե ինչու: