Ինչո՞ւ և ինչպե՞ս զեկուցել Գուգլին, եթե ձեր հոդվածները գողացել են

Հեղինակ՝ Artur  ·  26-01-2012 (Թարմացվել է՝ 26-01-12)

Բաժին՝ Գուգլ

բողոքել գուգլին

Շատերդ երևի գլխի եք ընկել, թե ինչու եմ գրում այս արտահերթ հոդվածը: Արտահերթ է, որովհետև բլոգում սովորաբար երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին են նոր նյութեր ավելացվում:

Բայց ես ստիպված եմ մի կողմ թողնել իմ առօրյա գործերն ու գրել, քանի որ մեր իրականությունում հայտնվել է հերթական մոլախոտը: Եթե խնդիրը միայն այս մոլախոտը լիներ, հարցը հեշտ կլուծվեր: Խնդիրը երևույթն է, ու այդ երևույթը կրող անձի, թող անհամեստ չհնչի, պադոշության աստիճանը:

Ուստի, ես չեմ զլանա, կգրեմ, որն ինձնից կտանի մեկ-երկու ժամ: Սակայն բոլորիցդ հոգաչափ կխնդրեմ. տրամադրել մինչև 10 րոպե և զեկուցել Գուգլին այն մասին, որ ձեր նյութերը գողանում են:

Այսօր գլխիկավոր խմբագիրն է խնդիրը, վաղը կարող է դառնալ գլխիկավոր մեկ այլ մակաբույծ (պարազիտ): Ուստի, որպես հակաճիճվային միջոց, առաջարկում եմ ծանոթանալ Գուգլին զեկուցելու այս պարզ, բայց կարևոր հնարավորության մասին:

Կրկին և նորից. եթե ձեր հեղինակային իրավունքները հարգում եք, տրամադրեք մի 10 րոպե՝ այս նյութին ծանոթանալու, ու ևս 10 րոպե՝ Գուգլին զեկուցելու համար:

Նյութը դյուրին դարձնելու համար այն կշարադրեմ որպես հարց ու պատասխան:

Հարց #1. Ինչո՞ւ զեկուցել

Ամենատրամաբանական պատասխանն է՝ որպեսզի գրագողը պատժվի:

Ինչպե՞ս:

Եթե Գուգլը համոզվեց, որ ձեր ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա արտագրող էջերը կհեռացվեն գուգլի ինդեքսացիայից:

Սա էլ է պատժի ձև, երբ գրագող կայքը կամ դրա էջերն անհետանում են գուգլից:

Հարց #2. Ինչի՞ց սկսել

Պարզապես այցելեք այս էջը:

Ովքեր անգլերենից լավ չեն, ես կբացատրեմ նաև այդ էջում տեղադրված դաշտերի լրացման ձևը: Կրկնեմ՝ այս ամբողջը տևելու է ոչ ավելի, քան 5-10 րոպե՝ կախված այն հանգամանքից, թե քանի հոդված կամ նյութ են ձեզանից գողացել:

Իմ պարագայում, գլխիկավոր խմբագիրն այս պահի դրությամբ արտատպել է 9 հոդված, ու բոլոր էջերը զեկուցելը տևեց 2-3 րոպե:

Հարց #3. Ինչպե՞ս լրացնել դաշտերը

Սկսենք ամենավերին դաշտերից:

1. Կոնտակտային տվյալներբողոքարկում գուգլին

Հերթականությամբ լրացրեք ձեր՝

  • Անունը
  • Ազգանունը
  • Կազմակերպության անունը
  • Ո՞վ է զեկուցողը (Self` ինքս)
  • Ձեր Email-ը
  • Ձեր երկիրը

2. Տեղեկատվություն գողացված էջերի մասին

Այստեղ պարզապես լրացնում եք հետևյալ երեք դաշտերը.

  • Նախաբան-նկարագիր (Identify and describe the copyrighted work)
  • Օրիգինալ (ձեր) էջի հղումը (Where can we see an authorized example of the work?)
  • Այն (գողացող) էջի հղումը, որտեղ հայտնվել է ձեր նյութը (Location of infringing material)

Առաջին կետում ես գրել եմ հետևյալը՝

My entire article “Հոդվածի վերնագիր” can be viewed at the URL below

Կախված նրանից, թե ինչ հոդվածի մասին եք զեկուցում, փոփոխեք “Հոդվածի վերնագիրը” և գրեք ձերը:

Ահա օրինակ:

բողոքարկում գուգլին

Առաջին դաշտում գրել եմ (անգլերեն), որ իմ «Սոցիալական ցանցերի մասին ամենավտանգավոր միֆը» հոդվածն ամբողջովին դարձել է գրագողության թիրախ:

2-րդ դաշտում նշել եմ այդ հոդվածի օրիգինալ հղումը՝ http://www.e-armenians.com/social-media/myth-social-media/

Իսկ 3-րդ դաշտում՝ գրագող էջի հղումը՝ http://blognews.am/arm/news/514/socialakan-canceri-masin-amenavtangavor-mify.html

Այս երեք տվյալները պետք է Գուգլի աշխատակիցներին, որպեսզի կատարեն համեմատություն և հաստատեն/ժխտեն քո բողոքը:

Հարց #4. Ինչպե՞ս զեկուցել մեկից ավելի հղումների մասին

գուգլ բողոքարկումՄեկ ցիկլով դուք կարող եք բողոքարկել ոչ ավելի, քանի 10 էջերի մասին:

Ամեն նոր էջի մասին զեկուցելու համար սեղմեք Add a new group հղումը, ու շարունակեք վերևում նկարագրված երեք դաշտերը լրացնելը:

Հարց #5. Ու, վե՞րջ

Համարյա:

Ձեզ մնում է միայն համաձայնվել որոշ պայմանների հետ (այն, որ դուք եք հեղինակը և ձեր տրամադրած տվյալները ճիշտ են): Վերջում՝ բողոքարկելու Ամիս/Ամսաթիվ/Տարի ու ձեր անուն-ազգանունը:

բողոքարկում գուգլին

Եվ, ամենա-ամենավերջում՝ captcha-ծածկագիր ու Submit:

Եթե ամեն ինչ ճիշտ եք կատարել, Sumbit-ից հետո կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը:

հաջողված գուգլ-բողոքարկում

Հարց #6. Ինչպե՞ս զեկուցել ավելի, քան 10 էջի մասին

Հոգ չէ, կրկնեք բոլոր քայլերը՝ հաջորդ 10 հղումների համար:

Հարց #7. Ինչպե՞ս հսկել բողոքարկման ընթացքը

Զեկուցելուց հետո, պարզապես այցելեք Removal Dashboard էջը:

Այսքանը:

Ակնկալում եմ ակտիվ զեկուցումներ: Եվ, իհարկե, մեկնաբանություններ:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 544 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 235 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 20 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Հաջողության բլոգ Հունվար 26, 2012, 5:56 PM-ին

Մերսի Արթուր ջան, անպայման կօգտագործենք այս գործիքը:

Պատասխանել

Արթուր Հունվար 26, 2012, 6:02 PM-ին

Հրաչ ջան, ուրախ կլինեմ, որ բոլոր տուժածները զեկուցեն: Այդ դեպքում գուգլը հաստատ կջոկի, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական բլոգոսֆերայի զարգացման նպատակների ներքո թաքնված պրիմիտիվ ջեբկիրը:

Հ.Գ. Կխնդրեմ հաջորդ անգամ մեկնաբանել քո gmail-հասցեով, որ ամեն անգամ հաստատման տակ չընկնի քո կարծիքն ու ավտոմատ հրապարակվի:

Պատասխանել

Arxangelo Հունվար 26, 2012, 6:26 PM-ին

հենց հիմա կանցնեմ գործի

Պատասխանել

Հրաչ Հունվար 26, 2012, 7:40 PM-ին

Ok Արթուր ջան, մերսի:

Պատասխանել

Anna Հունվար 26, 2012, 6:43 PM-ին

Մեր բլոգին դեռևս հերթ չի հասել, բայց առաջին իսկ անհրաժեշտության դեպքում անհապաղ կօգտագործենք այս գործիքը:

Շնորհակալություն:))

Պատասխանել

Արթուր Հունվար 26, 2012, 6:59 PM-ին

Զարմանալի է, որ ձեր կայքն անտեսել են, ունեք ընտիր բովանդակություն, բայց՝ անտեսել են: Ոչինչ, մի “նեղվեք” շատ, քո այս “դժգոհությունը” կտեսնեն ու կավելացնեն: Այնպես որ, միշտ պատրաստ եղեք: :)

Պատասխանել

Anna Հունվար 27, 2012, 6:12 PM-ին

Շատ շնորհակալ եմ մեր կայքի բովանդակության մասին դրական գնահատականի համար:
Սա այն եզակի դեպքերից է, որ չէինք ուզի մեզ հերթ հասնի :) ))

Պատասխանել

Arxangelo Հունվար 26, 2012, 7:19 PM-ին

ուղարկածա

Պատասխանել

Կարեն Հունվար 26, 2012, 9:31 PM-ին

Արթուր ջան, կարևոր հուշում եք գրել: Իրենց դեմ պայքարի լավ տարբերակ է: Քանի, որ աշխատում են միայն ռեյտինգի համար, սա լուրջ հարված կլինի իրենց այդ ցանկությանը:

Մի ճգրտում. Ֆեյսբուքյան ստատուսների արտատպումն էլ է հնարավոր այս տարբերակով բողոքարկել, թե արդյունավետ չէ՞:

Պատասխանել

Արթուր Հունվար 26, 2012, 10:22 PM-ին

Կարեն ջան, այստեղ խոսքը Գուգլի որոնման էջերից բողոքարկված էջերը մաքրելու մասին է: Ինչ վերաբերվում է ֆեյսբուքին, այստեղ ամեն ինչ այնքան խառնաշփոթ է, որ շունը տիրոջը չի ճանաչում: Լիքը մարդ բողոքել էր, որ ֆեյսբուքյան մի էջ բլոկ արվի, բայց մինչ օրս, որքան գիտեմ, ծաղկում է էդ էջը ու լցվում նորանոր անկապ դեմքերով:

Պատասխանել

Գրիշ Հունվար 27, 2012, 9:31 PM-ին

Եթե google-ը բավարարեց հայցը և հեռացրեց համապատասխան էջերը կամ ամբողջ կայքն իր ինդեքսից, կարելի է դիմել, նաև այլ որոնողական համակարգերին` նույն հայցով:

Պատասխանել

Արթուր Հունվար 27, 2012, 11:39 PM-ին

Тоже вариант, չնայած, ես առավել կարեւորում եմ գուգլը: Ռուսական որոնողականներով ընդհանրապես չեմ հետաքրքրվում, քանի որ բովանդակությունս հայերեն է: Դե, բինգին էլ այնքան ուշադրություն չեմ դարձնում, կարծում եմ՝ նաեւ դուք:

Պատասխանել

Գրիշ Հունվար 30, 2012, 1:24 PM-ին

Համաձայն եմ: Առաջարկածս գործելու տարբերակ է, եթե ցանկանաք մինչև վերջ լոկալացնել այդ կայքը և, որպես հետևանք, զրկել գոյության իմաստից:

Պատասխանել

Արթուր Հունվար 28, 2012, 2:16 AM-ին

Հենց նոր գուգլից ստացա հետեւյալ նամակը

Hi Artur,

We have received your attached DMCA complaint. Upon recent review of the website(s) mentioned in your complaint, we were unable to locate the allegedly infringing content on the following page(s):…

Այսինքն, “մենք չենք կարողանում գտնել քո նշած՝ գրագողված էջերը”: Ու թվարկվում էր իմ զեկուցած էջերը:

Մտքումս ասի՝ “սաղ են գժվել…”: Ու փորձեցի բացել այդ էջերից մեկնումեկը: Պարզվեց, իրոք գողացված էջերը չկան:

Ես կամ, նույնիսկ գրված է՝ 10 հոդված, բայց՝ հոդվածները չկան:

Հետեւություն.

1. Գրագողը դարձի է եկել (որին կփորձեմ հավատալ)
2. Գրագողը ժամանակավորապես նահանջել է (թող հլը բախտը փորձի)

Բայց, հանգիստս ժամանակավոր է: Ու եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան, որ իրենց կողքին մնամ այս գործում, ես հաստատ պատրաստ եմ:

Պատասխանել

Arxangelo Հունվար 28, 2012, 2:20 AM-ին

Արթուր ջան իհարկե կան, մեկը ես՝ իմ գրառումները չի հանել:
Հա իմիջայլոց լավ լուր ունեմ գուգլին ուղարկած 10-ից 10 հղումներն էլ հաստատել են ու իրան գցել սև ցուցակ: Առավոտ ուղղարկում եմ նաև մնացած հղումները: Գրագողը գուգլից զրկվեց :)

Պատասխանել

Արթուր Հունվար 28, 2012, 2:23 AM-ին

Դե ուրեմն կշարունակենք մեր գործը: Բայց որ գուգլը հեռացրել է, շատ լավ է: Որ մնացածն էլ զեկուցեն, էդ կայքից գուգլում կմնան մենակ մեր գրառումները (նկատի ունեմ՝ մեր կայքերում արված գրառումները):

Պատասխանել

Arxangelo Հունվար 28, 2012, 2:25 AM-ին

Հույսով եմ շատերը այս մեթոդով կբողոքարկեն ու հաստատ էտ վայռեսուրսը ինտերնետում աղբի կտորի կնմանվի

Պատասխանել

Արթուր Հունվար 28, 2012, 2:29 AM-ին

Arxangelo, քեզնից 17 գրառում է տարել, բայց դու 10-ի մասին նշեցիր:

Եթե մնացած 7-ի մասին գուգլին չես բողոքարկել, ուրեմն վաղն առավոտ դիր գրի:

Պատասխանել

Arxangelo Հունվար 28, 2012, 2:31 AM-ին

անպայման՝ չկասկածես ;)

Պատասխանել

Արթուր Հունվար 28, 2012, 3:23 AM-ին

Հիմա էլ պիտի ընկնեմ դես ու դեն, որ իմ հղումն էլ հանի՞: Գրառումներս հանեց՝ հղումը թողեց: Ինձ պետք չի անորակ կայքում հետադարձ հղում ունենալ:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Թվիթեր-լոգին

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.