Wordpress VS ... - Վորդպրես - Ֆորում
Թեմայի RSS Կխնդրեի, որ շատ քննադատորեն չմոտենաք գրածներիս, քանի որ այդքան էլ շատ բան չգիտեմ գրածիս մասին…
Մի քանի օր առաջ ես ու ընկերս վիճում էինք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ: Նա պնդում էր, որ որևէ թիմի կողմից գրված կայքը (այսինքն պատրաստի պլատֆորմերի վրա չպատրաստված) ավելի «լավն» է, քան վորդպրեսով ստեղծված կայքը: «Լավ» ասելով նկատի ունեմ բոլոր գործոնները, որոնք վերաբերվում են կայքերին:
Եվ քանի որ մենք այնուամենայնիվ ընհանուր հայտարարի չեկանք, կխնդրեի ներկայացնել դրանց տարբերությունները:
Ես մնում եմ այն կարծիքին, որ վորդպրեսը ավելի «լավն» է, քանի որ այն երկար տարիներ հղկվել և մշակվել է:
Արամ ջան, ինքս համարում եմ, որ WP-ն լավագույն ԱՆՎՃԱՐ բլոգ-հարթակն է:
Եթե համեմատում ես որեւէ մեկի կամ կազմակերպության ստեղծած սկրիպտի հետ, ապա պետք է նաեւ նշես, թե կոնկրետ ինչ ծրագրի հետ ես համեմատում: Ինչպե՞ս կարող եմ տարբերություն նշել, եթե չգիտեմ, թե ինչի հետ եմ համեմատելու:
Ինքս գիտեմ այլ վճարովի ծրագրեր, որոնք գուցե վորդպրեսից ավելի հզոր են: Բայց դրանք գին ունեն: Օրինակ, կա մի բլոգ-սկրիպտ, որի կոմերցիոն տարբերակը 450 դոլար է: Կան նաեւ ավելի էժանները կամ ավելի թանկերը:
Վորդպրեսի թերեւս ամենամեծ առավելությունները մի քանիսն են
- ինչպես նշեցի, անվճար լինելը
- թեմաների ու պլագինների առատությունը (այդ թվում՝ վճարովի)
- SEO-ի պահով հեշտ կառավարելի լինելը
- շատ դեպքերում, վեբ-իմացությունը պարտադիր չէ (բայց ցանկալի է)
Բայց վորդպրեսը զերծ չէ նաեւ թերություններից: Իմ համար երեւի ամենամեծ թերությունը տվյալների բազայի ծանրաբեռնված լինելն է:
Առցանց անդամների առավելագույն թիվը՝ 32
Այս պահին առցանց է՝
6 հյուր
Այս պահին դիտում է այս էջը՝
1 հյուր
Ակտիվ գրառողներ
Արամ: 52
HiMan: 29
Տիգրան: 15
robert.zalinyan: 8
Arxangelo: 5
BEMARVEST: 1
Անդամներ
Guest Posters: 0
Members: 98
Moderators: 0
Admins: 1
Ֆորում
Ֆորումներ՝ 3
Բաժիններ՝ 16
Թեմաներ՝ 53
Գրառումներ: 244
Ողջունում ենք նոր անդամներին` Հասմիկ, vahag2000, inna, shukit, Vitali Grigoryan, vardapet
Մոդերատորներ՝
Ադմիններ՝ Artur (135)

Մուտք
Գրանցում
e-armenians.com
Օֆլայն








