RSS հոսքեր

Ի՞նչ է RSS-ը
RSS-ն անգլերեն հապավում է, որի լրիվ անունն է՝ «Really Simple Syndication»։
RSS-ը թույլ է տալիս Ձեզ բաժանորդագրվել եւ ավտոմատ կերպով տեղեկանալ Ձեր նախընտրած կայքերի վերջին հրապարակումներին՝ առանց տվյալ կայքերն այցելելու անհրաժեշտության։ Այլ կերպ ասած, RSS-ը հնարավորություն է ընձեռում կամ Ձեր բրաուզերում կամ էլ հատուկ ծրագրերի՝ «ռիդերներ» միջոցով արագորեն ծանոթանալ տվյալ կայքի վերջին հրապարակումներին։
RSS-ը թույլ է տալիս նաեւ տվյալ կայքի վերջին նորություններն արտացոլել XML-ունակ վեբկայքերում։
Ահա RSS-ի բնորոշումներից մեկը՝
RSS (most commonly expanded as Really Simple Syndication) is a family of web feed formats used to publish frequently updated works – such as blog entries, news headlines, audio, and video – in a standardized format. An RSS document (which is called a “feed”, “web feed”, or “channel”) includes full or summarized text, plus metadata such as publishing dates and authorship. Web feeds benefit publishers by letting them syndicate content automatically. They benefit readers who want to subscribe to timely updates from favored websites or to aggregate feeds from many sites into one place. WIKIPEDIA 2011
Դուք կարող եք օգտվել ինչպես վեբ-հիմնված, այնպես էլ դեսկթոփային RSS «ռիդերներից»։
Մեր կայքի RSS/XML հղումներ
e-Armenians.com կայքի բաժիններից յուրաքանչյուրն օժտված է իր սեփական RSS/XML էջերով, որոնց հղումները ներկայացված են ստորեւ։
- Վեբ բլոգի ամբողջական ագրեգացված RSS
- «Նորություններ» բաժնի RSS
- «Բլոգինգ հմտություններ» բաժնի RSS
- «Գուգլ» բաժնի RSS
- «Բինգ» բաժնի RSS
- «Որոնողական օպտիմալացում» բաժնի RSS
- «Վեբ դիզայն» բաժնի RSS
- «Կայքի առաջխաղացում» բաժնի RSS
- «Սոցիալական մեդիա» բաժնի RSS
- «Վեբ գործարարություն» բաժնի RSS
- «Վերլուծական հոդվածներ» բաժնի RSS
- «Հարցազրույցներ» բաժնի RSS
- «Ժամանց» բաժնի RSS
- «Оրվա խոսքը» բաժնի RSS
- «Տարաբնույթ հոդվածներ» բաժնի RSS
- SEO Certified Բաժնի RSS
- Հայկական կայքադարանի RSS
Ինչպե՞ս օգտվել RSS-ներից
Դուք կարող եք ներբեռնել եւ օգտագործել Desktop RSS «ռիդերներից» որեւէ մեկը կամ էլ, առանց լրացուցիչ ծրագրի անհրաժեշտության, օգտվել «վեբ-ռիդերներից»։ Երկրորդ դեպքում Ձեզ կմնա պարզապես բաժանորդագրվել՝ ընտրելով RSS-թարմացումների ստացման մեթոդը (Live Bookmarks, MS Office Outlook, Google, My Yahoo եւ այլն)։
Մեր կայքի հիմնական RSS հղումն է՝ http://www.e-armenians.com/feed/
Ինչպե՞ս բաժանորդագրվել բլոգի RSS հոսքերին
Բաժանորդագրությունը Ձեզ թույլ է տալիս էլ. նամակով տեղեկանալ բլոգում հրապարակված վերջին գրառումների մասին եւ այցելել մեր կայքը միայն Ձեզ հետաքրքրող գրառման վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում։
Ձեր էլ. հասցեն անհասանելի կմնա բլոգի մյուս անդամներին եւ երրորդ կողմերին: Ես ատում եմ սփամը եւ երաշխավորում, որ Ձեր էլ. փոստի հասցեն մեր բլոգի միջոցով չի տրամադրվի հայտնի եւ անհայտ սփամերներին:
Բլոգում հրապարակված հոդվածներին եւ գրառումներին բաժանորդագրվելու համար պարզապես մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն եւ սեղմեք Ուղարկել կոճակը:
Էջը թարմացվել է՝ 28.08.2011





