Հարց ու պատասխան

Կառավարում և պահպանում
Ի՞նչ կտա ինձ այս կայքում գրանցվելը
Գրանցվելով e-Armenians.com կայքում (այսուհետև՝ Կայք), դուք անմիջապես ստանում եք «հեղինակ» կամ «բլոգեր» կարգավիճակը։ Դուք այլևս կկարողանաք ոչ միայն մեկնաբանել, այլ տեղադրել Ձեր սեփական գրառումները և հոդվածները։
Կայքում գրանցումն անվճար է և Ձեզ հնարավորություն կտա ստեղծել և հետագայում խմբագրել Ձեր իսկ անձնական հաշիվը։
Ինչպե՞ս գրանցվել
Գրանցվելու համար, դուք պետք է ընտրեք որևէ ծածկանուն (username, login) և մուտքագրեք Ձեր գործող էլ. փոստի հասցեն (email):
Ձեր գործող էլ. փոստի հասցեն մեզ ընդամենը անհրաժեշտ է կայքում Ձեր անհատական հաշիվն ակտիվացնելու և Ձեր հաշվի գաղնաբառն (password) ուղարկելու համար: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ձեր կողմից էլ. փոստի հասցեի տրամադրումը վերջինս բնավ չի դարձնի «սփամ» նամակների նկատմամբ խոցելի, եթե դուք ինքներդ այն չդարձնեք հանրորեն մատչելի։
Ստանալով Ձեր հաշվի գաղտնաբառը, դուք կկարողանաք մուտք գործել Ձեր անձնական հաշվի կառավարման համակարգ և լրացնել Ձեր այցեքարտը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում անձնական հաշիվը
Կայքում գրանցվելուց հետո, դուք կարողանաք մուտք գործել Ձեր անձնական հաշիվը կառավարելու էջ:
Այս էջում դուք կարող եք՝
- Ստեղծել և հետագայում խմբագրել Ձեր այցելքարտը (profile)
- Ստեղծել և հաստատման ներկայացնել Ձեր սեփական հոդվածը (new posts)
Կայքն օգտագործո՞ւմ է «cookie»-ներ
Կայքի սահմաններում «cookie»-ներից օգտվելը կամավոր բնույթ է կրում, սակայն այս մեթոդը կարող է բարձրացնել կայքից օգտվելու հարմարավետությունը և արագագործությունը: «Cookie»-ների օգտագործմամբ ակտիվանում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ ավտոմատ գրանցումը, դիտելը, թե արդյո՞ք բլոգի էջերում Ձեր վերջին այցելությունից հետո տեղադրվել են նոր գրառումներ կամ մեկնաբանություններ և այլն:
Եթե Կայքում Ձեր անհատական կառավարման համակարգ եք մտնում ոչ Ձեր կամ ընդհանուր օգտագործման համակարգչից (ինտերնետ ակումբ, գրադարան և այլն), ապա մենք խորհուրդ կտայինք «չհիշել» Ձեր ծածկանունը և գաղտնաբառը, այլապես ավելի ուշ մեկ այլ անձ կարող է Ձեր անունից մուտք գործել Ձեր տվյալների կառավարման համակարգ:
Եթե դուք որոշել եք հրաժարվել «cookie»-ներից, ապա չի բացառվում, որ բլոգում աշխատելիս հանդիպեք ինտերնետային կապի որոշ խոչընդոտների, հատկապես, եթե Ձեր համակարգիչն ինտերնետին է միանում proxy-կապուղիներով կամ դուք այլ օգտագործողների հետ միաժամանակ օգտվում եք նույն proxy-ից:
Այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս օգտվել այս հնարավորությունից, հատկապես, եթե դուք ցանկացած պահի կարող եք մաքրել համակարգչի կողմից պահպանված «cookie»-ները:
Ինչպե՞ս մաքրել իմ համակարգչի «cookie»-ները
Դուք կարող եք հեռացնել Ձեր համակարգչի հիշողության մեջ կուտակված բոլոր «cookie»-ները՝ հետևելով ստորև պարզ քայլերին:
Windows XP-ի Internet Explorer-ում կատարեք հետևյալ գործողությունները.
- սեղմեք «Tools» մենյուն
- հայտնված պատուհանի մենյուի մեջ ընտրեք «Internet Options»-ը
- սեղմեք «General» ենթամենյուի «Delete Cookies» կոճակը։
Mozilla Firefox-ում կատարեք հետևյալ գործողությունները.
- սեղմեք «Options»-ը
- ընտրեք ձախ կողմի «Privacy» ենթաբաժինը
- ընտրեք «Cookies» բաժինը և սեղմեք «Clear» կոճակը։
«Cookie»-ներից լիարժեք ձերբազատվելու համար դուք կարող եք նաև վերամիացնել (restart) Ձեր համակարգիչը։
Ի՞նչ է ավատարը
Ավատարը փոքր պատկեր է, որը հայտնվում է Ձեր բոլոր գրառումների ու մեկնաբանությունների կողքին՝ ձախ կամ աջ կողմերից:
Ձեր անձնական ավատարը ցուցադրվելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել gravatars.com կայքում և բեռնել Ձեր նախընտրելի նկարը, այլապես կցուցադրվի մեր լռելայն ավատարը:
Ի՞նչ քայլերի դիմել, եթե ես կորցրել եմ իմ հաշվի գաղտնաբառը
Եթե դուք մոռացել կամ կորցրել եք Կայքում Ձեր անհատական կառավարման համակարգի մուտքի գաղտնաբառը, առաջարկում ենք մուտքի վահանակի ստորին մասում սեղմել «Վերականգնել գաղտնաբառը» հղումը։
Այս քայլով դուք կհայտնվեք մի էջում, որտեղ դուք պետք է մուտքագրեք Ձեր ծածկանունը (username) այն e-mail հասցեն, որը նշել էիք գրանցվելիս։ Վայրկյանների ընթացքում Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի նոր գաղտնաբառ սահմանելու վերաբերյալ համապատասխան հրահանգներ։
Բլոգից օգտվելու հիմնահարցեր
Ինչպե՞ս իրականացնել որևէ թեմայի որոնումը
Կայքի աջ կողմում կտեսնեք գուգլ-որոնման դաշտը, որի մեջ դուք պետք է լրացնեք որոնվող բառը և սեղմեք Ձեր համակարգչի Enter ստեղնը։
Ի՞նչ են RSS հոսքերը
RSS հոսքերի մասին կարող եք օգտակար տեղեկություն ստանալ, այցելելով RSS հոսքեր էջը։
Ինչո՞ւ բաժանորդագրվել Կայքի RSS հոսքերին
Կայքի գլխավոր էջի վենամասում և յուրաքանչյուր առանձին գրառման վերջում առկա է Կայքի RSS հոսքերին բաժանորդագրվելու դաշտը: Ձեզ անհրաժեշտ կլինի միայն մուտքագրել Ձեր գործող էլ. հասցեն (e-mail) և հաստատել ուղարկված հղումը:
Այս պակաս, քան 1 րոպեանոց քայլով դուք կսկսեք էլ. ծանուցում ստանալ բլոգում հրապարակված նոր գրառումների մասին (հղումով վերնագիր և նախաբան): Սա Ձեզ թույլ կտա առանց այցելելու Կայք, տեղեկանալ նոր գրառումների մասին:
Բլոգում հրապարակված հոդվածներին և գրառումներին բաժանորդագրվելու համար պարզապես մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն և սեղմեք Ուղարկել կոճակը:
Ինչպե՞ս մեկնաբանել Կայքում հրապարակված նյութերը
Կայքի սահմաններում այս կամ այն գրառմանը կարող եք մեկնաբանել հետևյալ 2 մեթոդներից մեկնումեկով։
- Կայքի անդամները, համակարգ մուտք գործելուց հետո, կարող են նավարկել դեպի տվյալ գրառումը, գրել իրենց մեկնաբանությունները և սեղմել «Ուղարկել» կոճակը։
- Հակառակ դեպքում, դուք պետք է մուտքագրեք Ձեր անունը, էլ. փոստի հասցեն, որից հետո Ձեր 1-ին մեկնաբանությունը կցուցադրվի ՄԻԱՅՆ մեր կողմից հաստատվելուց հետո։
Հոդվածների ստեղծում և հրապարակում
Մեր կայքը պարունակում է էլեկտրոնային խմբագրի հասարակ համակարգ, որը թույլ է տալիս «օն-լայն» ստեղծել գրառումներ և տեղադրել համապատասխան բաժնում։
Գրանցված բլոգերներն այս համակարգից օգտվելու հրահանգների մասին կստանան լրացուցիչ տեղեկատվություն։ Բոլոր դեպքերում, նոր գրառում ստեղծելն առանձնահատուկ դժվարություն չի ներկայացնի Ձեզնից շատերի համար։
Խնդրում ենք ընթերցել և հետևել հեղինակների ուղեցույցի հրահանգներին:
Հայկական կայքադարան (ցանցակայքերի կատալոգ)
Ինչպե՞ս գրանցել կայքը
Ձեր կայքը հայկական կայքերի կատալոգում ավելացնելու համար դուք պետք է այցելեք կայքերի գրանցման էջը, որը կազմված է տվյալ կայքի մասին ամփոփիչ տեղեկությունների մուտքագրման առանձին դաշտերից։ Պարտադիր լրացման ենթակա դաշտերը նշված են աստղանիշով (*)։
Կայքը գրանցելուց առաջ, խնդրում ենք այցելել Կանոնների էջը և ուշադրությամբ ծանոթանալ որոշ պահանջների հետ։
Ի՞նչ է իրենից ներկայացում հետադարձ հղումը և որտեղ տեղադրել այն
Հետադարձ հղումը (backlink) իրենից ներկայացնում է Ձեր կայքում տեղադրված տեքստային կամ բաններային հղում դեպի հայկական կայքերի կատալոգ։
Գրանցելով Ձեր կայքը մեր ուղեցույցում, Ձեր կայքի անվանումը (title)՝ կայքի գլխավոր էջի ինտերնետային հասցեով (URL), նկարագրությամբ (description), ինչպես նաև մետա-բանալի բառերով (meta keywords) և մետա-նկարագրությամբ (meta description) հանգրվանում են ուղեցույցի համապատասխան բաժնում։ Այլ կերպ ասած, հայկակայն կայքերի և հղումների մեր ուղեցույցում տեղադրվում է Ձեր կայքի հղումը։
Սա նշանակում է, որ Ձեր կայքի մասին վերոնշյալ ամփոփիչ տեղեկությունները մատչելի են դառնում Կայքի բոլոր այցելուներին։ Հասկանալի է, նման եղանակն իրենից ներկայացնում է Ձեր կայքի՝ ինտերնետային հանրությանը ներկայացնելու և գովազդելու յուրահատուկ միջոց, որը կարող է նպաստել կայքի այցելուների թվի մեծացմանը։
Այս ամենի համար մենք ընդամենը խնդրում ենք, որ Ձեր կայքն իր հերթին պարունակի փոքր տեքստային հղում կամ բաններներից մեկնումեկը՝ ուղղված դեպի մեր կայքադարանի էջը։
Դուք կարող եք տեղադրել Կայքին ուղղված հետադարձ հղումը (reciprocal link) Ձեր կայքի հետևյալ էջերից որևէ մեկում`
- Ձեր կայքի գլխավոր էջում (1-ին մակարդակ, որը կերաշխավորի Ձեր կայքի գրանցման առավելագույնս վաղ գրանցումը).
- Ձեր կայքի 2-րդ մակարդակի որևէ էջում, որը ԿԱՊՎԱԾ Է գլխավոր էջի հետ: Սովորաբար, նման դեպքերում հետադարձ հղումը տեղադրվում է «Հղումներ» կամ «Մեր գործընկերները» էջում։
Ձեր կայքի գլխավոր էջում տեղադրված հետադարձ հղումը երաշխավորում է, որ Ձեր կայքը վերաորակավորվում է որպես մեր Գործընկեր կայք։
Տեղադրելով Կայքի հղումը, դուք Ձեր կայքի այցելուներին հնարավորություն կտաք տեղեկացնելու Կայքի և նրանում տեղ գտած հարյուրավոր հայկական կայքերի, հղումների, ինչպես նաև բլոգրառումների մասին։
Գրանցումն ինքնին հնարավորինս պարզեցված է։ Եթե պատրաստ եք գրանցվելուն (ունեք պատրաստի հետադարձ հղում, Ձեր կայքը համապատասխանում է մեր կողմից սահմանված կանոններին և դուք համաձայն եք մեր ուղեցույցից օգտվելու պայմաններին), ապա խնդրում ենք տեղափոխվել դեպի գրանցման էջը։
Կայքի և գրանցման հետ կապված բոլոր տեսակի հարցերով մի հապաղեք գրել ինձ։
Թարմացվել է՝ 28.08.2011







