Հայալեզու էլեկտրոնային գրքեր
Եթե դու որոնում ես վեբ կայքերի օպտիմալացման վերաբերյալ հայալեզու գրքեր, ապա հայտնվել ես ճիշտ էջում։
Այստեղ կգտնես օգտակար նյութեր այն մասին, թե ինչպես ստեղծել առաջին բլոգը, ինչպես այդ բլոգը դարձնել առավել անվտանգ և ինչպես բարձրացնել կայքիդ տրաֆիկը։
Հետաքրքրե՞ց։
Ցանկանո՞ւմ ես միանգամից ստանալ ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ԳՐՔԵՐԸ, բոլորն էլ՝ ԱՆՎՃԱՐ։
Պարզապես նշիր քո էլ. հասցեն և սեղմիր «Ուղարկել» կոճակը։
Ահա այն գրքերը, որոնք առաջարկում եմ 0 դրամ գնով։
Գիրք #3. Զրոյից մինչև բլոգեր. Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց
(տեղադրվել է՝ 08.11.2011)
Մեջբերում գրքից.
…կան նաև այլնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են բլոգ ունենալ, որպեսզի ինտերնետային հանրությանը հանձնեն իրենց սեփական մտքերը, դիտարկումները կամ էլ պարզապես՝ իրենց խոսքը։ Ովքեր պարզապես փորձում են իրենց ուժերը։ Ովքեր ցանկանում են հարցեր բարձրացնել և ներկայանալ աշխարհին իրենց ստեղծագործություններով։ Ովքեր ուրույն ասելիք ունեն։
Այս մարդկանց մի մասն իր բլոգը բացում է ինքնուրույն, մյուսները՝ հարցուփորձով կամ այլոց օգնությամբ (ընկերոջ խորհուրդ, ֆորումներ, www.e-armenians.com և այլն)։ Գրեթե միշտ, բլոգինգի առաջին քայլերն անելիս նրանք «դեմ են առնում» տարբեր խոչընդոտների և դժվարությունների, շատ անգամ՝ իրենց համար անհասկանալի իրավիճակների և տերմինաբանության։
Ցավոք, այս մարդկանց մի մասն այդպես էլ չի մտնում բլոգոսֆերա, քանի որ չգիտի, թե ինչպե՞ս դա անի (թեև նրանցից ոմանք կարող էին դառնալ հաջողակ բլոգերներ)։ Հենց այս խմբի համար էլ նախատեսված է իմ այս օնլայն գիրքը։
Համոզված եմ, որ ներկայացվող քայլ-առ-քայլ ուղեցույցն օգտակար կլինի ոչ միայն սկսնակ, այլ՝ բոլոր բլոգերներին։
Գիրք #2. Ինչպե՞ս 30 րոպեում Ձեր WP բլոգը դարձնել
300 անգամ ավելի անվտանգ
(տեղադրվել է՝ 12.08.2011)
Մեջբերում գրքից.
…Վերջերս (և այս օրերին նույնպես) հաքերները ակտիվացել են։ Ակտիվացել են նաև ադրեբջանցի և ադրբեջանամետ հաքերները։ Եվ դարձյալ հայկական կայքեր են կոտրվում։
Կարևորն այն չէ, որ կոտրվում են նաև ադրբեջանական կայքեր։ Խնդիրը «հայրենասիրական պատվախնդրությունից» նեքև իջնելն է և մեր կայքի անվտանգությունը բարձրացնելը։ Կամ որ նույնն է՝ մեր սեփական կայք(եր)ի խոցելիությունը նվազեցնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելը։
Ես Ձեզ կպատմեմ վորդպրեսի անվտանգությունը բարձրացնող պարզ, բայց կարևոր միջոցառումների մասին։ Սակայն դրանց մեծ մասը հաջողությամբ հնարավոր է կիրառել նաև բոլոր տեսակի կայքերի համար։
Վստահեցնում եմ. հետևե՛ք այս գրքում ներկայացված խորհուրդներին, և Ձեր բլոգի անվտանգությունը 300 անգամ կաճի։ Տրամադրեք Ձեր կայքին ընդամենը կես ժամ և ապահովագրեք Ձեր ամիսների և տարիների արդյունքները։
Գիրք #1. Բարձր տրաֆիկ. Կոտրում ենք բոլոր միֆերը
(տեղադրվել է՝ 27.06.2011)
Մեջբերում գրքից.
…Դուք ցանկանում եք շատ այցելուներ։ Այցելուներ և էջերի դիտումներ։ Դուք միայնակ չեք, բոլորն են ցանկանում։ Բայց, ինքներդ էլ լավ գիտեք, որ դա քչերին է հաջողվում։
Դուք փորձում եք ինչ-ինչ քայլեր ձեռնարկել, բայց դա չի օգնում։
Եվ դուք շուտով հիասթափվում եք՝ համեմատելով Ձեր կայքի կայուն ցածր տրաֆիկն այլ մարդկանց կարծես թե ոչ մի բանով աչքի չընկնող գրառումների մեծ պահանջարկի հետ։
Ասե՞մ պատճառը։
Այն ինչ գիտեիք մինչև հիմա, սուտ է…
Դեռ չե՞ս ընթերցել այս գրքերից մեկնումեկը։ Բաժանորդագրվիր հենց հիմա և ստացիր ԲՈԼՈՐ ԵՐԵՔ գրքերն ԱՆՎՃԱՐ։
Ո՞վ է այս գրքերի հեղինակը

Սա ես եմ, 2011
Այս գրքերի հեղինակը ես եմ՝ Արթուրը, ով նաև e-armenians.com բլոգի հեղինակն ու կառավարիչն է։
Բլոգը վերնագրված է «Վեբ կայքի կատարելագործման բլոգ» և նվիրված է բլոգինգի, կայքերի օպտիմալացման, գուգլ առաջխաղացման և այլ հետաքրքիր թեմաներին։
e-armenians.com-ը կարող է օգտակար լինել ինչպես վեբ կայքերի ոլորտում առաջին քայլերը կատարող անձանց, այնպես էլ ավելի փորձառուներին։ Ահա թե ինչու, այս պահի դրությամբ բլոգի RSS-ծանուցումից օգտվում են 235 մարդ, մեր ֆեյսբուքյան էջն ունի 280 համակիր, իսկ մեր թվիթներին հետևում են 286 մարդ։
Իմ և բլոգի մասին ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ այս էջում։
Եթե հավանում ես իմ բլոգը, ապա ինչո՞ւ այդ մասին չտեղեկացնել քո թվիթեր-հետևորդներին։



…Վերջերս (և այս օրերին նույնպես) հաքերները ակտիվացել են։ Ակտիվացել են նաև ադրեբջանցի և ադրբեջանամետ հաքերները։ Եվ դարձյալ հայկական կայքեր են կոտրվում։
…Դուք ցանկանում եք շատ այցելուներ։ Այցելուներ և էջերի դիտումներ։ Դուք միայնակ չեք, բոլորն են ցանկանում։ Բայց, ինքներդ էլ լավ գիտեք, որ դա քչերին է հաջողվում։