Կայքը թարմացվել է` 06.09.10

E-ARMENIANS.COM-ից օգտվելու պայմաններ

Հեղինակային իրավունքներ

e-Armenians.com կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են բացառապես e-Armenians.com-ի սեփականությունը եւ չեն կարող արտատպվել եւ տարածվել, առավել եւս օգտագործվել կոմերցիոն նպատակներով՝ առանց մեր համաձայնության։

Խնդրում ենք ի գիտություն ընդունել նաեւ այն, որ e-Armenians կայքը պատրաստված e-Armenians Team-ի կողմից տիրապետում է Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 3.0 Unported License-ին։

Այն հոդվածները, որոնք պատրաստվում եւ կայքում հրապարակվում են գրանցված անդամների կողմից, հանդիսանում են e-Armenians.com-ի եւ հեղինակների համասեփականությունը։

Գաղտնիության եւ անձեռնամխելիության պայմանները

Մեր աշխատակազմը հարգանքով է վերաբերվում E-ARMENIANS.COM-ի (այսուհետեւ՝ կայք) բոլոր ծառայություններից, այդ թվում՝ բլոգից, հայկական կայքերի ուղեցույցից, վեբ-գործիքներից օգտվող անձանց անհատական տվյալների գաղտնիության և անձեռնամխելիության սկզբունքներին։ Օգտվելով մեր կայքից եւ դրա միջոցով մատուցվող ծառայություններից, դուք համաձայնվում եք, որ ընդունում եք գաղտնիության եւ անհատական տվյալների անձեռնամխելիության համընդհանուր ընդունելություն ստացած միջազգային ու Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով ամրագրված կանոնները, ինչպես նաեւ բարոյական նորմերը։ Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում Ձեզ տեղեկացնել մեր աշխատանքի հետեւյալ առանցքային սկզբունքները։

  • Մենք չենք տարածում, առավել եւս մեր կայքի միջոցով կայքից օգտվող մյուս անձանց չենք տեղեկացնում Ձեր անձին (կամ կազմակերպությանն) առնչվող այնպիսի տվյալներ, որոնց վերաբերյալ չենք ստացել Ձեր նախնական թույլտվությունը (սովորաբար, էլեկտրոնային նամակի միջոցով)։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է Ձեր (կամ կազմակերպության) էլեկտրոնային փոստի հասցեին, հետադարձ կապի միջոցով Ձեզնից ստացված էլեկտրոնային նամակների բովանդակությանը, այլ տեղեկություններին, որոնք առնչվում են Ձեր (կամ Ձեր կազմակերպության) եւ մեր աշխատակազմի միջեւ ընթացող բանակցություններին, պայմանավորվածություններին, գործարքներին, պայմանագրերին եւ գործնական այլ փոխհարաբերություններին։
  • Ձեզնից ստացված այնպիսի տեղեկությունները, որոնք կարող են մեզ մատչելի դառնալ կայքից օգտվելիս (օրինակ` Ձեր անձի կամ կայքի գրանցում, մեկնաբանության կամ գրառման տեղադրում, այլ գործառույթներ) մենք բացառապես օգտագործում ենք կայքի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու և (կամ) պահպանելու նպատակով։ Մենք իրավասու չենք և չենք զբաղվում այդ տվյալները որեւէ երրորդ կողմին տրամադրելով, քանի դեռ չենք ստացել Ձեր նախնական թույլտվությունը։
  • Մենք իրավասու ենք վերլուծել, մշակել կամ ամփոփել Ձեզնից եւ կայքի մյուս անդամներից ստացված որոշ տվյալներ (այդ թվում` առցանց հարցման արդյունքերը)` միայն կայքի արդյունավետությունը բարձրացնելու եւ մեր հետագա գործելաոճը նախագծելու ու բարեփոխելու նպատակով։
  • Մենք պատասխանատու չենք կայքի գրանցման, ինչպես նաեւ մեկնաբանություններ, գրառումներ կամ հոդվածներ տեղադրելիս Ձեր տրամադրած ընդհանուր բնույթի տեղեկատվության գաղտնիության եւ (կամ) անձեռնամխելիության համար, որոնք կոչված են ներկայացնելու Ձեր խոսքը կայքից օգտվող մյուս անդամներին։ Հակառակ պարագայում, եթե դուք կարծում եք, որ պետք է պահպանել Ձեր գրառման կամ մեկնաբանության անձեռնամխելությունը կամ գաղտնիությունը, հրաժարվեք այն հրապարակելուց կամ նախապես տեղյակ պահեք մեր աշխատակազմին հրապարակվելիք տեղեկատվության վերաբերյալ Ձեր հեղինակային իրավունքների մասին` հստակ նշելով անհրաժեշտ մանրամասները։
  • Մենք պատասխանատու չենք այնպիսի դրամական առցանց գործարքների խափանման կամ խոչընդոտների համար, որոնք իրականացվում են երրորդ (միջնորդ) կազմակերպությունների կողմից։

IP (internet protocols) հասցեներ

Մեր կայքի անձնակազմը եւ կայքի կառավարման տեխնիկական համակարգը օգտվում են IP հասցեների գրանցման համակարգից` սերվերային աշխատանքներն իրականացնելու, կայքի գործունեությանը հետեւելու եւ այլ նպատակներով։ Այնուամենայնիվ, մենք չենք օգտագործում մեր կողմից տնօրինած IP հասցեները` կայքից օգտվող անդամների եւ կայքի այցելուների անձը նույնականացնելու նպատակով։

«Կուկիներ» (Cookies)

Կայքի կառավարման համակարգը օգտագործում է այսպես կոչված «կուկիները»` մեր անդամների մուտքանունները (username), գաղտնաբառերը (password) եւ մուտքագրված այլ տվյալները ժամանակավոր պահպանելու («հիշելու») համար։ Մենք խորհուրդ ենք տալիս «հիշել» Ձեր կողմից մուտքագրված տվյալները միայն Ձեր անձնական եւ ոչ թե խմբային կամ հանրային օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում, այլապես, այդ տվյալները կարող են հասանելի դառնալ նաեւ երրորդ կողմերին։

Համակարգչային (ինտերնետային) վիրուսներ եւ «սփամ»-եր

Մեր կայքի անձնակազմը մշտապես հետեւում է մեր սերվերի` համակարգչային (ինտերնետային) վիրուսներով, «որդերով» եւ համակարգի նորմալ աշխատանքը խաթարող այլ գործոններով հնարավոր վնասմանը եւ պարբերաբար իրականացնում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ։ Մենք նվազագույնի ենք հասցրել վերոնշյալ գործոններով մեր համակարգի վնասման հավանականությունը, թեեւ չենք կարող 100%-ով բացառել այն։ Այս իմաստով, մենք հայեցում ենք նաեւ Ձեր օժանդակությունը` հնարավոր դեպքերի մասին արագ արձագանքելով։

Պայմանների փոփոխությունները

Կայքից օգտվելու պայմանները կարող են փոփոխվել, որի մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով այս էջը։

Կայքի եւ պայմանների հետ կապված բոլոր տեսակի հարցերով մի հապաղեք գրել մեզ։

Թարմացվել է՝ հուլիս 5, 2010