Կայքը թարմացվել է` 06.09.10

E-ARMENIANS.COM-ից օգտվելու կանոններ

Բլոգից եւ ֆորումից օգտվելու կանոններ

E-Armenians բլոգում եւ ֆորումում տեղադրված գրառումներն արտահայտում են դրանց հեղինակների տեսակետը եւ պարտադիր չէ, որ համընկնեն կայքի ղեկավարների կարծիքի հետ։ Բացառություն են հանդիսանում միայն կայքի անձնակազմի կատարված հրապարակումները։

Գրանցվելով բլոգում կամ ֆորումում, դուք համաձայնվում եք երբեւէ չտեղադրել անբարո, իմաստազուրկ, վիրավորական, բռնություն արտահայտող եւ նման բնույթի գրառումներ եւ մեկնաբանություններ, ինչպես նաեւ գովազդել որեւէ ապրանք կամ ծառայություն։ Բլոգի եւ ֆորումի ղեկավարները եւ խմբագրերն իրենց իրավունք են վերապահում խմբագրել կամ լրիվությամբ հեռացնել սույն կանոններին չհամապատասխանող գրառումները, որի մասին այդ գրառումների հեղինակները կետղեկացվեն էլ. փոստի միջոցով։

Գրանցվելով բլոգում կամ ֆորումում, դուք պարտավոր եք նաեւ պահպանել հարգանքը մյուս բլոգերների, մեկնաբանողների եւ, ընդհանուր առմամբ, մեր կայքի բոլոր այցելուների նկատմամբ եւ բացառել անձնական վիրավորանքները։

Արդեն տեղադրված գրառումների կամ մեկնաբանությունների հեռացումը՝ դրանց հեղինակի պահանջով, միայն եւ միայն կայքի ղեկավարների քննարկման եւ որոշման լիազորությունների շրջանակում է։

Կայքերի ուղեցույցից օգտվելու կանոններ

E-armenians.com-ի սահմաններում ստեղծված եւ շուրջ երեք տարվա պատմություն ունեցող հայկական կայքերի ուղեցույցից օգտվելիս խնդրում ենք հետեւել ստորեւ դրույթներին։

Մեր ուղեցույցը ստեղծվել է բացառապես հայկական կայքերի համար: Սա նշանակում է, որ ուղեցույցում գրանցվող կայքը՝

  • պետք է լինի հայալեզու.
  • հակառակ դեպքում, կայքի բովանդակությունը պետք է որեւէ գործուն առնչություն ունենա Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական մշակույթի եւ այլ ոլորտների հետ։

Մեր ուղեցույցը որակյալ կայքերի շտեմարան է: Սա նշանակում է, որ մենք գրանցում ենք միայն այն կայքերը, որոնք՝

  • ունեն վերջնական ձեւավորում եւ հստակ բովանդակություն.
  • ունեն օգտագործողի համար հեշտ կառուցվածք եւ առկա բոլոր արտաքին եւ հատկապես հղումները ճիշտ են։

Ուղեցույցում ընդգրկվելու հնարավորություն գրեթե չունեն այն կայքերը, որոնք՝

  • ստեղծվել են բացառապես adsense կամ գովազդային նման նպատակների համար.
  • պարունակում են պոռնոգրաֆիկ, մանկապղծական եւ այլ անբարո նյութեր.
  • դեռեւս գտնվում են պատրաստման փուլում.
  • պարունակում են բազմաթիվ սխալ կամ չգործող հղումներ.
  • գրանցվելիս ընտրվել է ոչ պատշաճ բաժին.
  • որեւիցե կապ չունեն Հայաստանի կամ մեր մշակույթին առնչվող ոլորտների հետ։

Ուղեցույցում Ձեր կայքը գրանցելիս հիշեք պահպանել հետեւյալ կանոնները՝

  • գրանցվելիս նշեք ՄԻԱՅՆ կայքի ելակետային էջը (սովորաբար՝ index.html, index.php եւ այլն).
  • մի փորձեք գրանցել կայքի այլ էջեր կամ առանձին ֆոլդերներ.
  • մեկ կայքը գրանցեք միայն մեկ անգամ.
  • կայքի անվանումը պետք է կազմված լինի նվազագույնը 4 եւ առավելագույնը 300 տառից.
  • կայքի նկարագրությունը պետք է կազմված լինի առավելագույնը 600 տառից.
  • զերծ մնացեք բացականչական նշանի (!) բազմակի օգտագործումից.
  • զերծ մնացեք ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ բառերի կրկնակի օգտագործումից.
  • չմոռանաք գրանցումից հետո ավելացնել դեպի մեր ուղեցույց բերող հետադարձ հղումը։

Կայքէջի գրանցումն ինքնին հնարավորինս պարզեցված է: Եթե պատրաստ եք Ձեր կամ Ձեր մտերիմի կայքը գրանցելուն (ունեք պատրաստի հետադարձ հղում եւ Ձեր կայքը համապատասխանում է վերոնշյալ պահանջներին), ապա խնդրում ենք սեղմել այստեղ։

Կանոնների փոփոխությունները

Կայքից օգտվելու կանոնները կարող են փոփոխվել, որի մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով այս էջը։

Կայքից օգտվելու կանոնների հետ կապված բոլոր տեսակի հարցերով մի հապաղեք գրել մեզ։

Թարմացվել է՝ հուլիս 25, 2007