Կայքը թարմացվել է` 06.09.10

Հաճախակի տրվող հարցեր

Կառավարում եւ պահպանում

Բլոգից օգտվելու հիմնահարցեր

Հոդվածների ստեղծում եւ «հրապարակում»

Հայկական կայքերի ուղեցույցում նոր կայքի գրանցում

Կառավարում եւ պահպանում

Ի՞նչ կտա ինձ Е-ARMENIANS-ում գրանցվելը

Գրանցվելով Е-ARMENIANS բլոգում, դուք անմիջապես ստանում եք «հեղինակ» կամ «բլոգեր» կարգավիճակը։ Դուք այլեւս կկարողանաք ոչ միայն մեկնաբանել, այլ տեղադրել Ձեր սեփական գրառումները եւ հոդվածները։

Գրանցումը Е-ARMENIANS-ում անվճար է եւ Ձեզ հնարավորություն կտա ստեղծել եւ հետագայում փոփոխել իր անձնական հաշիվը, այդ թվում.

  • Е-ARMENIANS-ի սահմաններում ստեղծել եւ ցանկացած ժամանակ խմբագրել այցեքարտը (ստորագրություն, ավատար, ֆոտոնկար եւ այլն)
  • օգտվել անձնական նամակագրության ճկուն համակարգից (նամակագրություն եւ փոստարկղի լիարժեք կառավարում)
  • պատասխանել կամ մեկնաբանել մյուս բլոգերների աշխատանքները ավելի դյուրին եղանակով
  • ստեղծել «մտերիմների» ցուցակ կամ արգելափակել «անցանկալիներից» անձնական նամակների ստացումը եւ արագորեն ստուգել, թե ովքեր են նրանցից «օն-լայն»

Գրանցվելու համար, դուք պետք է մեզ տրամադրեք Ձեր գործող E-mail հասցեն, ընտրեք ծածկանուն (username, որը կցուցադրվի Ձեր գրառումների կամ մեկնաբանությունների կողքին), մուտքանուն (login) եւ գաղնաբառ (password). վերջին երկուսի մուտքագրմամբ էլ դուք մուտք կգործեք Ձեր հաշվի կառավարման համակարգ)։

Ձեր գործող էլ. փոստի հասցեն մեզ ընդամենը անհրաժեշտ է Е-ARMENIANS-ում Ձեր անհատական հաշիվն ակտիվացնելու համար։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ձեր կողմից էլ. փոստի հասցեի տրամադրումը վերջինս բնավ չի դարձնի «սփամ» նամակների նկատմամբ խոցելի, եթե գրանցվելիս (կամ ավելի ուշ) դուք ընտրեք «թաքցնել E-mail-ն բլոգի այլ անդամներից» տարբերակը։ Նման եղանակով դուք կարող եք նաեւ Ձեր էլ. փոստի հասցեն թաքցնել մյուս բլոգերներից կամ պատահական այցելուներից, որոնք կկարողանան ըստ Ձեր թույլտվության Ձեզ ուղարկել նամակներ՝ առանց տեսնելու էլ. փոստի հասցեն։


Արդյո՞ք Е-ARMENIANS-բլոգն օգտագործում է «cookie» -ներ

Մեր բլոգի սահմաններում «cookie»-ներից օգտվելը կամավոր բնույթ է կրում, սակայն այս մեթոդը կարող է բարձրացնել կայքից օգտվելու հարմարավետությունը։ «Cookie»-ների օգտագործմամբ ակտիվանում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ ավտոմատ գրանցումը, դիտելը, թե արդյո՞ք բլոգի էջերում Ձեր վերջին այցելությունից հետո տեղադրվել են նոր գրառումներ կամ մեկնաբանություններ եւ այլն։ Երբ դուք գրանցվում եք, տարբեր էջերի վրա դուք հնարավորություն ունեք նշել «Հիշե՞լ» վանդակը եւ հաջորդ անգամները նույն համակարգչից օգտվելուց շրջանցել գրանցման փուլը (այս դեպքում համակարգիչը հիշում է Ձեր ծածկանունը եւ գաղտնաբառը)։

Եթե Е-ARMENIANS-ում Ձեր անհատական կառավարման համակարգ եք մտնում ոչ Ձեր կամ ընդհանուր օգտագործման համակարգչից (ինտերնետ ակումբ, գրադարան եւ այլն), ապա մենք խորհուրդ կտայինք «չհիշել» Ձեր ծածկանունը եւ գաղտնաբառը, այլապես ավելի ուշ մեկ այլ անձ կարող է Ձեր անունից մուտք գործել Ձեր տվյալների կառավարման համակարգ։

Եթե դուք որոշել եք հրաժարվել «cookie»-ներից, ապա չի բացառվում, որ բլոգում աշխատելիս հանդիպեք ինտերնետային կապի որոշ խոչընդոտների, հատկապես, եթե Ձեր համակարգիչն ինտերնետին է միանում proxy-կապուղիներով կամ դուք այլ օգտագործողների հետ միաժամանակ օգտվում եք նույն proxy-ից։

Այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս օգտվել այս հնարավորությունից, հատկապես, եթե դուք ցանկացած պահի կարող եք մաքրել համակարգչի կողմից պահպանված «cookie»-ները։


Ինչպե՞ս մաքրել իմ համակարգչի «cookie»-ները

Դուք կարող եք հեռացնել Ձեր համակարգչի հիշողության մեջ կուտակված բոլոր «cookie»-ները՝ հետեւելով ստորեւ պարզ քայլերին։

Windows XP-ի Internet Explorer-ում կատարեք հետեւյալ գործողությունները.

  • սեղմեք «Tools»; մենյուն
  • հայտնված պատուհանի մենյուի մեջ ընտրեք «Internet Options»-ը
  • սեղմեք «General» ենթամենյուի «Delete Cookies» կոճակը։

Mozilla Firefox-ում կատարեք հետեւյալ գործողությունները.

  • սեղմեք «Options»-ը
  • ընտրեք ձախ կողմի «Privacy» ենթաբաժինը
  • տեք «Cookies» բաժինը եւ սեղմեք «Clear» կոճակը։

«Cookie»-ներից լիարժեք ձերբազատվելու համար դուք կարող եք նաեւ վերամիացնել (restart) Ձեր համակարգիչը։

Ի՞նչ է այցեքարտի «ստորագրությունը»

Գրանցվելուց հետո դուք կարող եք ստեղծել Ձեր «ստորագրությունը»։ Այն իրենից ներկայացնում է կարճ տեքստ կամ նկար, որը կարող է ըստ ցանկության ներկայացվել Ձեր ստեղծած բոլոր գրառումների վերջում որպես փոքրիկ ներդիր։

Դուք կարող եք ստեղծել եւ հետագայում խմբագրել Ձեր ստորագրությունը՝ մուտք գործելով Ձեր անհատական հաշվի կառավարման վահանակի Ղեկի «Խմբագրել ստորագրությունը» բաժինը։

Ի՞նչ է ավատարը

Ավատարը փոքր պատկեր է, որը հայտնվում է Ձեր բոլոր մեկնաբանությունների կողքին՝ աջ կողմից։ Ավատարի փոփոխության մենյուն գտնվում է Ձեր հաշվի կառավարման համակարգում՝ այցեքարտի խմբագրման մեջ։

Ի՞նչ քայլերի դիմել, եթե ես կորցրել եմ իմ հաշվի գաղտնաբառը

Մենք հոգ ենք տարել նաեւ նման դեպքերի մասին։ Եթե դուք մոռացել կամ կորցրել եք Е-ARMENIANS-ում Ձեր անհատական կառավարման համակարգի մուտքի գաղտնաբառը, առաջարկում ենք մուտքի վահանակի վրա սեղմել «Հիշեցնել գաղտնաբառը» հղումը։ Այս քայլով դուք կհայտնվեք մի էջում, որտեղ դուք պետք է մուտքագրեք Ձեր այն E-mail հասցեն, որը նշել էիք գրանցվելիս։ Վայրկյանների ընթացքում Ձեր E-mail-ին կուղարկվի նոր գաղտնաբառ սահմանելու վերաբերյալ համապատասխան հրահանգներ։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում «մտերիմների» եւ «արգելափակվածների» ցուցակները

«Մտերիմների» ցուցակից կարելի է օգտվել՝ մեր բլոգի սահմաններում Ձեր կողմից ընտրված ընկերների գրառումները ամփոփելու համար։ Ձեր հաշվի կառավաման վահանակից ընտրելով «Մտերիմների եւ արգելափակվածների ցուցակ» մենյուն, դուք կարող եք խմբագրել առկա տվյալները, ինչպես նաեւ տեսնել, թե ցուցակի անդամներից ովքեր են տվյալ պահին «օն-լայն» եւ նրանց ուղարկել անձնական նամակներ։ Դուք կարող եք «Մտերիմների ցուցակում» ավելացնել նոր բլոգերների անուններ եւ Ձեր անձնական նամակն ուղղել միաժամանակ մի քանիսին։

«Արգելափակվածների» կամ Ձեր համար «անցանկալի անդամների» ցուցակում կարող եք ավելացնել այն անդամների ծածկանունները, որոնց անձնական նամակները չեք ցանկանում ստանալ։


Բլոգից օգտվելու հիմնահարցեր

Ինչպե՞ս կազմակերպել որեւէ թեմայի որոնումը

Е-ARMENIANS-ի յուրաքանչյուր էջի վերին աջ անկյունում գտնվում է որոնման դաշտը, որի մեջ դուք պետք է լրացնեք որոնվող բառը եւ սեղմեք «Որոնել» կոճակը (կամ՝ պարզապես Enter)։

Ըստ տարբեր չափանիշների ավելի նպատակասլաց որոնում իրականացնելու (ըստ հեղինակի, գրառման ամսաթվի, վերնագրի, տեքստի եւ այլն) եւ արդյունքների ներկայացման կարգը սահմանելու համար պարզապես սեղմեք բլոգի յուրաքանչյուր էջի ստորին մասում տեղակայված «Ընդլայնված որոնում» հղումը։

Կարո՞ղ եմ արդյոք նամակ ուղարկել Е-ARMENIANS բլոգի որեւէ անդամի

Այո, կարող եք։ Դուք կարող եք անձնական նամակ ուղարկել մեկ այլ բլոգերի՝ կամ գտնելով նրան անդամների ցուցակից կամ էլ նրա կողմից տեղադրված գրառման մեջ սեղմելով ծածկանունը։

Եթե դուք գրանցված եք եւ մուտք եք գործել Е-ARMENIANS համակարգ (login), անհատական նամակ կարող եք ուղարկել նաեւ սեղելով կառավարման վահանակի համապատասխան մենյուն։ Նման դեպքերում բացվում է նոր նամակ գրելու էջը, որտեղ էլ կարող եք շարադրել Ձեր նամակի բովանդակությունը եւ վերջում սեղմել «Ուղարկել» կոճակը։ Նկատի ունեցեք, որ «սփամ» նամակների հոսքը կանխարգելելու նպատակով հաստեատիրոջ E-mail-ը կարող է եւ մնալ թաքնված։

Նկատի ունեցեք նաեւ, որ դուք կարող եք գրել այն բլոգերին, որի «անցանկալիների ցուցակում» Ձեր անունն ընդգրկված չէ։ Միեւնույն ժամանակ, դուք կարող եք պարզապես բլոգի մեկ այլ անդամի ուղարկել ըստ Ձեզ նրան հետաքրքրող գրառման հղումը։

Ի՞նչ է անձնական նամակագրությունը

Е-ARMENIANS-ի գրանցված անդամները հնարավորություն ունենեն իրար ուղարկել անձնական նամակներ, եթե ինչ-ինչ պատճառներով ադմինիստրատորն այդ ֆունկցիան չի արգելափակվել։

Նամակներն իրենցից ներկայացնում են փոքրիկ էլ. հաղորդագրություններ, որոնք մատչելի են միայն Е-ARMENIANS-ի գրանցված անդամներին։ Դուք կարող եք այդ հաղորդագրություններում ներդնել vB կոդ, «սմայլիկներ» եւ նկարներ։

Դուք կարող եք Е-ARMENIANS-ի այլ բլոգերի ուղարկել նամակ՝ սեղմելով Ձեր հաշվի կառավարման վահանակի նամակագրության բաժնում տեղադրված «Ուղարկել նամակ» հղումը կամ սեղմելով որեւէ գրառման հեղինակի անվանումը։ Դուք հնարավորություն ունեք նաեւ նույն նամակը միաժամանակ ուղարկել մի քանի անդամների։

Նամակն ուղարկելիս դուք հնարավորություն ունեք այդ նամակի պատճենը պահպանելու «Ուղարկված նամակներ» փաթեթում։

Е-ARMENIANS-ում գրանցվելիս Ձեզ անմիջապես տրամադրվում է անձնական նամակագրության երկու՝ ստացված եւ ուղարկված նամակների փաթեթներ։ Փոստարկղն (InBox) իրենից ներկայացնում է ստացված նամակների փաթեթը։ Այն պարունակում է Ձեր հասցեով ուղարկված նամակները՝ ներառյալ ուղարկող անդամի անունը, ուղարկման ամսաթիվը եւ ժամը։ Ուղարկված նամակների փաթեթը (Sent) պարունակում է Ձեր ուղարկած անձնական նամակների պատճեները, եթե, իհարկե, նամակների ուղարկման վահանակում դուք նշել էիք «Պահպանել պատճենը» վանդակը։ Դուք կարող եք նաեւ ինքներդ ստեղծել լրացուցիչ փաթեթ՝ սեղմելով «Փաթեթների կարգավորում» հղումը։

Յուրաքանչյուր փաթեթ օժտված է նամակները կարգավորող մի շարք հնարավորություններով, որը թույլ է տալիս ընտրել նամակները, տեղափոխել դրանք մի փաթեթից դեպի մյուսը կամ պարզապես հեռացնել այդ փաթեթից։ Ամենայն հավանականությամբ դուք կարիք կունենաք ժամանակ առ ժանամակ հեռացնել հին նամակները, որոնց թիվը վերոնշյալ փաթեթներում ադմինիստրատորի կողմից հավանաբար սահմանափակված կլինի։ Նամակների թվի թույլատրելի քանակն անցնելիս դուք հնարավորություն չեք ունենա ուղարկել կամ ստանալ նոր նամակներ։

Նոր նամակը կարդալուց հետո դուք կարող եք պատասխանել այդ նամակին կամ դրա պատճենը վերահասցեավորել (forward) Е-ARMENIANS-ի այլ անդամների։ Դուք կարող եք նաեւ ստացված նամակն արագորեն փոխանցել Ձեր «մտերիմների ցուցակի» անդամներին։

Ի՞նչ են կցորդ ֆայլերը

Կցորդ ֆայլերը (attachment) Ձեր կողմից գրված անձնական նամակին կցված ֆայլեր են, որնոնք նամակի հետ միասին ուղարկվում են հասցեատիրոջը։ Դուք մեկ նամակին կարող եք կցել ոչ ավելի, քան 3 ֆայլ։ Այսպիսի կցորդները կարող են լինել նկարներ, փաստաթղթեր, zip ֆայլեր եւ այլն։ Ձեր նոր գրառմանը որեւէ ֆայլ կցելու համար պարզապես գրառման շարադրման էջի ներքեւում սեղմեք [Attachments] կոճակը եւ Ձեր համակարգչից ընտրեք այն ֆայլը, որը ցանկանում եք կցել Ձեր գրառմանը։

Կոդային կոճակներ եւ «հույզիկներ»

Այս միջոցները թույլ են տալիս Ձեզ հեշտությամբ տեղադրել vBcode-եր Ձեր գրառումների եւ նամակների մեջ։ Այս հնարավորությունից օգտվելու համար պարզապես սեղմեք համապատասխան կոճակը կամ ցուցակից ընտրեք vBcode-ի տողը (օրինակ՝ [b]-ն համապատասխանում է հաստ տառաձեւին, [i]-ն` թեք տառաձեւին եւ այլն)։

«Հույզիկներն» (smiles) օգտագործելու համար պարզապես սեղմեք այն «հույզիկը», որը ցանկանում եք տեղադրել Ձեր նամակում։ «Հույզիկների» ամբողջական տարատեսակը դիտելու համար սեղմեք համապատասխան հղումը։

Հոդվածների ստեղծում եւ հրապարակում

Հոդվածի գրման եւ բլոգում տեղադրման սկզբունքները

Е-ARMENIANS-ը պարունակում է էլեկտրոնային խմբագրի հասարակ համակարգ, որը թույլ է տալիս «օն-լայն» ստեղծել գրառումներ եւ տեղադրել համապատասխան բաժնում։ Գրանցված բլոգերներն այս համակարգից օգտվելու հրահանգների մասին կստանան լրացուցիչ տեղեկատվություն։ Բոլոր դեպքերում, այս «օն-լայն» խմբագրից օգտվելն առանձնահատուկ դժվարություն չի ներկայացնի Ձեզնից շատերի համար։

Հայկական կայքերի ուղեցույցում նոր կայքի գրանցում

Կայքի գրանցում

Որպեսզի Ձեր կայքը հայտնվի հայկական կայքերիուղեցույցում, դուք պետք է այցելեք համապատասխան էջը, որը կազմված է տվյալ կայքի մասին ամփոփիչ տեղեկությունների մուտքագրման առանձին դաշտերից։ Պարտադիր լրացման ենթակա դաշտերը նշված են աստղանիշով (*)։

Կայքը գրանցելուց առաջ, խնդրում ենք այցելել Կանոնների էջը եւ ուշադրությամբ ծանոթանալ որոշ պահանջների հետ։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել նաեւ հետեւյալ հանգամանքների վրա`

  • համապատասխան դաշտերը (կայքի նկարագրություն եւ այլն) պարտադիր կերպով պետք է լրացվեն հայերեն լեզվով.
  • մինչեւ գրանցման կոճակի սեղմումը համոզվեք Ձեր մուտքագրած տվյալների ճշտության մեջ։ Մասնավորապես, ուշադրություն դարձրեք Ձեր կայքի եւ հետադարձ հղման URL-ների անսխալ լիելու մեջ։

Ինչ է իրենից ներկայացում հետադարձ հղումը եւ որտեղ տեղադրել այն

Հետադարձ հղումը (backlink) իրենից ներկայացնում է Ձեր կայքում տեղադրված տեքստային հղում դեպի Е-ARMENIANS հայկական կայքերի ուղեցույց։

Գրանցելով Ձեր կայքը մեր ուղեցույցում, Ձեր կայքի անվանումը (title)՝ կայքի գլխավոր էջի ինտերնետային հասցեով (URL), հղումով (link), նկարագրությամբ (description), ինչպես նաեւ մետա-բանալի բառերով (meta keywords) եւ մետա-նկարագրությամբ (meta description) հանգրվանում է ուղեցույցի համապատասխան բաժնում։ Այլ կերպ ասած, հայկակայն կայքերի եւ հղումների մեր ուղեցույցում տեղադրվում է Ձեր կայքի հղումը։ Սա նշանակում է, որ Ձեր կայքի մասին վերոնշյալ ամփոփիչ տեղեկությունները մատչելի են դառնում E-ARMENIANS-ի բոլոր այցելուներին։ Հասկանալի է, նման եղանակն իրենից ներկայացնում է Ձեր կայքի՝ ինտերնետային հանրությանը ներկայացնելու եւ գովազդելու յուրահատուկ միջոց, որը կարող է նպաստել կայքի այցելուների թվի մեծացմանը։

Այս ամենի համար մենք ընդամենը խնդրում ենք, որ Ձեր կայքն իր հերթին պարունակի փոքր տեքստային հղում դեպի մեր ուղեցույցը, որն արտաքինից կունենա հետեւյալ տեսքը` E-ARMENIANS Directory of Armenian Links

Դուք կարող եք տեղադրել մեր կայքին ուղղված հետադարձ հղումը (reciprocal link) Ձեր կայքի հետեւյալ էջերից որեւէ մեկում`

  • Ձեր կայքի գլխավոր էջում (1-ին մակարդակ, որը կերաշխավորի Ձեր կայքի գրանցման առավելագույնս վաղ գրանցումը)։ Եթե, օրինակի համար, Ձեր կայքի ինտերնետային հասցեն է http://www.yourdomain.am, ապա գրանցվելիս, որպես E-ARMENIANS ուղեցույցի հետադարձ հղում, դուք պետք է նշեք http://www.yourdomain.am կամ http://www.yourdomain.am/,
  • Ձեր կայքի 2-րդ մակարդակի որեւէ էջում, որը ԿԱՊՎԱԾ Է գլխավոր էջի հետ: Սովորաբար, նման դեպքերում հետադարձ հղումը տեղադրվում է «Հղումներ» կամ «Մեր գործընկերները»էջում, եւ մեր հղումը տեսանելի է լինում http://www.yourdomain.am/links.html-ում կամ նմանատիպ այլ 2-րդ խորության էջում։ Բնականաբար, գրանցվելիս, որպես E-ARMENIANS ուղեցույցի հետադարձ հղում, դուք պետք է նշեք հենց այդ էջը (մեր օրինակում՝ http://www.yourdomain.am/links.html

Տեղադրելով E-ARMENIANS ուղեցույցի հղումը, դուք Ձեր կայքի այցելուներին հնարավորություն կտաք տեղեկացնելու մեր մեր կայքի եւ նրանում տեղ գտած հարյուրավոր հայկական կայքերի, հղումների, ինչպես նաեւ բլոգրառումների ու մասին։

Գրանցումն ինքնին հնարավորինս պարզեցված է։ Եթե պատրաստ եք գրանցվելուն (ունեք պատրաստի հետադարձ հղում, Ձեր կայքը համապատասխանում է մեր կողմից սահմանված կանոններին եւ դուք համաձայն եք մեր ուղեցույցից օգտվելու պայմաններին), ապա խնդրում ենք տեղափոխվել դեպի գրանցման էջը։

Կայքի եւ գրանցման հետ կապված բոլոր տեսակի հարցերով մի հապաղեք գրել մեզ։

Այլ հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ։

Թարմացվել է՝ հունիս 1, 2009