Ովքե՞ր ենք մենք
E-armenians-ը ստեղծվել է երկու հայերի շնորհիվ՝ e-Admin-ի (Արթուր) անձնական նախաձեռնությամբ եւ նրա ընկերոջ՝ Դեյվի Մենասակայի տեխնիկական խորհրդատվությամբ։ Կայքի ստեղծման գաղափարը եղել եւ մնում է հայալեզու որակյալ առցանց նյութեր ստեղծելը եւ տրամադրելը վեբ-հանրությանը։ Մենք չենք ֆինանսավորվում որեւէ երրորդ կազմակերպության կողմից եւ բոլոր առումներով անկախ ենք։ Մենք ողջունում ենք ճիշտ համագործակցությունը, կայուն եւ փոխշահավետ գործընկերությունը եւ մերժում կեղծիքը, հեղինակային իրավունքների ոտնահարումը, առավել եւս՝ պարզունակ գրագողությունը։
Ինչո՞ւ e-armenians
Մենք ընտրել ենք «e-armenians» անվանումը՝ որպես «electronic armenians»-ի կարճ տարբերակ։ Մենք կփորձենք հայ այցելուներին ու կայքից օգտվող մեր հայրենակիցներին հնարավորինս օգտակար լինել էլեկտրոնային ու ինտերնետային հայալեզու տեղեկատվություն ու ծառայություններ մատուցելով։ Մեր նպատակն է առաջին հերթին օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր նոր են մուտք գործել ինտերնետային կայքերի, ու, ընդհանու առմամբ, ինտերնետի աշխարհ։ Մենք կփորձենք ստեղծել մեզ նման մտածող հայերի ինտերնետային համայք, ովքեր օգնության ձեռք կմեկնեն մեկմեկու, իսկ «առցանց» շփման միջոցով՝ նաեւ կայքի մյուս բոլոր այցելուներին։
Ինչո՞ւ բլոգ
Բլոգը ստեղծագործ մարդկանց շփվելու ամենապրոակտիվ մեթողներից մեկն է, եթե ոչ առաջինը։ Ընդհանուր առմամբ, բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ կայք է, որի բովանդակության ձեւավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգից բոլոր օգտվողները՝ ինչպես բլոգերները (գրառումներ կատարողները ու հոդվածներ ներկայացնողները), այնպես էլ կայքի մյուս այցելուները (որոնք կարող են հանդես գալ որեպս մեկնաբանողներ)։ Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսեւորման «օն-լայն» տարբերակ է, երբ Ձեր բոլոր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում ու իրենց կարծիքներն ու տպավորություններն են թողնում բոլորը։
Մեր կայքից օգտվող յուրաքանչյուր այցելու կարող է գրանցվել մեր համակարգում, բացել իր անձնական հաշիվը եւ իր կողմից ընտրած ծածկանվան (username) ներքո դառնալ մեր բլոգերներից մեկը՝ մեկնաբանելով բլոգի այլ անդամների գրառումները, ինչպես նաեւ հրապարակել իր սեփական մտքերը։
Ի՞նչ կապ կա e-Armenians-ի ու F5-directory-ի միջեւ
Մի բառով ասած՝ ուղղակի։
e-Armenians-ը ծնվել է F5-directory-ից, իսկ վերջինս հանդիսանում էր F5 բլոգի մի մասը եւ նպատակ ուներ վեբ-հմտությունների ոլորտում օգտակար կայք դառնալ։
E-Armenians-ը ստեղծվեց՝ նոր շունչ տալու այն նպատակներին, որոնք ի սկզբանե ունեցել է F5-directory-ն։
Աստված մեզ հետ։
Օգնեք մեր զարգացմանը
Եթե դուք կարծում եք, որ այս կայքն օգտակար է, մենք երախտապարտ կլինենք, եթե դուք տարածեք ստորեւ ներկայացված հղումը։
Վերեւի կոդը կունենա այսպիսի արտաքին տեսք։
Կանխավ շնորհակալ ենք։



