
Լինում է չի լինում, յոթը փողոց այն կողմ BlogNews.ամ անունով մի նոր քոփիփեյսթեր-կայք է ստեղծվում: Ծլում է ու փորձում աճել՝ մեծամեծ նպատակներով լի, բայց՝ ուրիշների հաշվին: Բայց չի զլանում նաև իր բոլոր էջերի ներքևում ավելացնել այսպիսի մի տող:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց XXX-ին հղման արգելվում է:
Հարց է առաջանում՝ կայքի հոդվածների՞, թե՞ այլ կայքերից առանց այդ կայքերի տերերի իմացության արտագրված հոդվածների:
Եվ երկրորդ հարցն է ծագում. եթե ես չեմ սեղմել այդ կայքի «Գրանցիր քո կայքը» հղումը ու չեմ գրանցել իմ բլոգը, էդ ինչի՞ց վերցրեցին, թե ես տենչում եմ, որպեսզի այս բլոգի հոդվածները արտագրվի իրենց մոտ:
Գոնե բարի լինեին, բացեին կայքից օգտվելու պայմանները ու կարդային այս տողերը՝
e-Armenians.com կայքում (այսուհետև՝ Կայք) տեղադրված նյութերը հանդիսանում են բացառապես e-Armenians.com կայքի տնօրենի սեփականությունը և չեն կարող արտատպվել և տարածվել, առավել ևս օգտագործվել եկամուտ հետապնդելու նպատակներով՝ առանց նրա համաձայնության
Չէ, բարձր նպատակներով տոգորված մարդիկ նման «չնչին» բաների վրա ծախսելու ժամանակ չեն ունենում:
Մի խոսքով: Ես BlogNews.ամ կայքի գլխավոր խմբագրից կոնկրետ պահանջել եմ, որ իրենց մոտից հեռացնեն այս բլոգի նյութերը: Կամ թող ինքը անի, կամ էլ հանձնարարի իր տեղակալներից մեկնումեկին:
Հ.Գ. Ձեզ գուցե հետաքրքրի նաև Արխանգելոյի ու Գրեգ Թամազյանի կարծիքները:
Հատուկ Բլոգնյուզ.ամ-ի համար. Ես թույլատրում եմ տանել այս հոդվածը ու տարածել ձեր կայքի միջոցով:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 544 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 235 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 33 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Նախքան քո մոտ մտնելը հենց նոր դա էի կարդում .
Ու մտածում, որ էս մարդիկ փաստորեն , հերիք չի առանց մեր գիտության մեր հոդվածները թռցնում ու հրապարակում են, մի հատ էլ իրավունք են վերապահում իրավունքներ սահմանելու այդ հոդվածների վրա:
Աբսուրսդ կատարյալ:
Արթուր ջան, իսկ զանգահարել ես իրենց՞
Ու հետաքրքիր է ինչ պատասխան են տվել՞
Փորձեմ ես էլ այդ հարցին պատասխանել. մարդկանցից պահանջում ենք, որ մեր գրառումները հանեն կայքից, իսկ մեզ էլ հեղինակների ցուցակից, ստանում ենք պատասխան. դուք իրավունք չունեք մեզանից այսպիսի բան պահանջելու:
Չեմ զանգել ու չեմ էլ զանգելու: Բայց պահանջս պետք է որ տեսած լինեն այստեղ, Arxangelo-ի մոտ ու ֆեյսբուքում: Ըստ այս ագրեգատոր-կայքի գլխավոր խմբագրի, իրենք պարզապես գրադարան են բացել:
Լավ կլիներ, որ բոլորդ էլ ակտիվ լինեիք այս ու նման հարցերում: Եթե չհանեն նույնիսկ մեր բլոգի նյութերը ու շարունակեն իրենց գործը, շատ չեմ զարմանա ու չեմ նեղանա, որովհետեւ նման երեւույթների նկատմամբ տառացիորեն մի քանի օր առաջ եմ տեսակետս ներկայացրել: Եթե շարունակելու են իրենց բռնած գործը, ուրեմն իրենց ուղեղի թռիչքն այդքան է պատում:
խնդրում եմ բոլորիցդ ով դեմ է այս ամենին գրանցեք ձեր ոչը այս հղման գրառման մեկնաբանություններում.
http://arxangelo.info/stop-plagiarism/
Կարելի է ընդհանուր սև ցուցակ կազմել, համատեղ ուժերով, առանց ակտիվ հղումների:
Թող մարդիկ իմանան դրանց մասին:
Վահան ջան, ասենք՝ կազմեցինք: Հետո՞, վիկիլիքսին տա՞նք:
Թող մարդիկ իմանան դրանց մասին:
Որոնողական համակարգերին էլ հոդվածների օրիգինալության մասին ճիշտ տվյալներ փոխանցելու և սխալմամբ օրինախախտի պիտակին չարժանանալու համար կարելի է օգտվել համապատասխան գործիքներից: Google-ը հաստատ գիտեմ, որ ունի նման հնարավորություններ, մնացածն էլ, ամենայն հավանականությամբ կունենան:
Գրիշ, որ խնդրեմ ինձ ու մյուսներին գուգլի այդ հղումը կտա՞ս:
ես էլ կուզեի դրա մասին իմանալ
https://support.google.com/webmasters/bin/answer.py?hl=ru&answer=1050724&topic=1724121&ctx=topic
Վերջից 3-րդ հարցը հենց հեղինակային իրավունքների խախտման մասին է և google-ի առաջարկած լուծումների: Նաև այս էջը կարող է օգտակար լինել հեղինակային իրավունքների պաշտպանման համար`
https://support.google.com/webmasters/bin/answer.py?hl=ru&answer=1408986
Միայն առանց խնդրելու
կարծես թե ծանոթ եմ սրան, եթե չեմ սխալվում լուրջ իրավաբանական հիմնավորումներ են պահանջում
Մանրամասները չգիտեմ, չեմ օգտվել, բայց, կարծում եմ հնարավորություն կունենան ծրագրային ապահովման միջոցով ճշտել տվյալները, առանց մարդկային գործոնի:
Blognews.am AMNIC -ի տվյալները նայեք, սխալ տվյալներա գրել
Մեկ բողոք և դոմեյնը կփակեն:
Ինչ կանե՞ն, կփակե՞ն: Կներես, Տիգրան ջան, բայց դա քեզ է թվում, որ կփակեն:
Ուզո՞ւմ ես լսել ռեգիստրարի պատասխանը: Դե հիացիր.
Մարդիկ դեռ տրանսլիտով են գրում, իսկ դու ասում ես…
Միանում եմ բոյկոտին: Հլը սրա խոսալու ձևը տեսեք մեր քոմենթներում: Խնդալուց մեռել էինք էսօր http://www.armcomedy.com/2012/01/25/newshab-031/
Նարեկ ջան, շնորհակալ եմ, որ արձագանքեցիր: Խնդում ենք, բայց իրականում մեր կողքին մի հոգի կործանվում է, կարծում ես հեշտ է՞ մարդուց մոլախոտ դառնալը: Ահագին հոգեբանական արգելքների միջով պիտի անցնի՝ դեռեալիզացիա, դեպերսոնալիզացիա ու վերջում էլ՝ դեգեներացիա…
Արթուր դու մոռանում ես ում հետ գործ ունես:
Արի մի պահ տեսնենք ով է կանգնած ձեր առաջ՝ մի տղա, ով ժամանակին Քվանտն է ավարտել, նույնիսկ մասնակցել Պատանեկան նվաճումների կազմակերպության Կիրառական տնտեսագիտության դասընթացներին, հետո, չգիտես ինչու, դարձել է տնտեսագետ (կառավարման ֆակուլտետ), հետո, մեկ էլ հոպ` դառնում է լրագրող:
Եվ սա այն դեպքում, եթե մի կողմ թողնենք նրա քաղաքական բեկգրաունդը: Ու չնայած նրան, որ վատ չի «լրագրում» նրան երկար ժամանակ ոչ ոք չգիտեր. ի՞նչ է հարկավոր նման դեպքերում՝ մի հատ ՊՌ ակցիա, դե ահա այստեղ է, որ դուք նրան պետք եկաք:
Կփորձեք նրան վնասել կամ հղկել մեծ քիթը՝ նրան արջի ծառայություն մատուցած կլինեք, առավել եւս նրան գովազդելով (մի մոռացեք թե կուսակցությունը եւ ուշադրություն դարձրեք ազգանվան վրա. սա փորձված մեթոդ է):
Ալեքսանդր, ո՞ւ, ի՞նչ ես առաջարկում: Ով ուզում է լինի: Դու ինչպե՞ս կվարվեիր, միգուցե օգնե՞ս ավելի դիպլոմատիկ տարբերակներ գտնել:
Հ.Գ. Ավելի վատ, որ այդքան սովորել է, բայց բարոյական մակարդակի բարձրացում չի գրանցվել:
Ռեգիստրարի պատասխանը չբավարարեց.
Դու պետք է Արթուր ջան, ոչ թե տեղեկատվության գողության մասին իրենց զգուշացնեիր, այլ նա, որ իրենք սուտ կոնտակտային տվյալներ են ներկայացրել իրենց AMNIC-ի դոմեյնի տվյլաների դաշտում:
Եղբայր, բայց ես որտեղի՞ց գիտեմ, թե որն է ճիշտն ու որն է սխալը:
Այնքանով, որ Հայաստանում չկա Քերու փողոց 1 հասցե…
“Qeri street, home 1″
Տիգրան ջան, ես որեւէ հույս չունեմ, որ հայաստանյան կառույցները որեւէ լուծում կտան այս ախմախ վիճակին, դրա համար արդեն իսկ դիմել եմ ոչ հայկական համապատասխան մարմիններին: Նրանք, ինչպես միշտ, արդեն իսկ իրենց նախնական ֆիդբեքը տվել են, այնպես որ, կարծում եմ, շուտով կտեսնենք նաեւ ռեալ արդյունքները:
Աղբյուր՝ AMNIC
Ապրես, հաշվի կառնեմ անպայման:
Ժողովուրդ, դատարանի ծախսերը որքան է կազմում, 5 բլոգ արդեն կա, որ այս ամենին դեմ է, մարդը մի քանի հազար դրամ փող ծախսեք, դատը շահեք, թող փոխհատուցի, իր կայքն էլ փակեն, ամենաճիշտ լուծումը դա է: Մեկ էլ բոլորդ ձեր բլոգների տակը գրեք, որ արտատպումը, մեջբերելը կամ հեռուստառադիոընթերցումը, առանց մեր թույլտվության արգելվում է: Եվ այդքանով պարզ է, որ դա փաբլիկ չէ: Ինչպես ասում են, մեր ժամանակների մոնիտորի ետևում ապրող հերոս տղաները, որոնց վրա թքում ես, բայց կոշիկի չոտկով մաքրում են:
Արա ոնց եմ զզվում ես ձեր նման երևույթներից… Որ գիտեք դուք տղա եք, բայց հոգով, սրտով ու էությամբ լրիվ նոթբուքի USB բնիկ եք:
Իմը բլոգիս ծնունդից ի վեր էտ զգուշացումը նշված ա: Իսկ դատի պահով համամիտ եմ
Լավ, մի՞թե հնարավոր չէ այդ մարդու հետ լեզու գտնել:
Նառա, եթե դիմացինդ մարդ է ոչ թե անձնագրով, այլ էությամբ, ապա լեզու գտնելը դժվար չէ: Իսկ եթե դիմացինդ անձնագրով կենդանի-շնչող արարած է, բայց մարդ չէ, ապա ի՞նչ լեզու գտնելու մասին է խոսքը:
Չգիտեմ, այս պահին գուցե հաց ես ուտում, կներես իհարկե, բայց երբ հատակին անդուր միջատ ես տեսնում, ասենք՝ ոջիլ կամ տիզ, դժվար թե կարողանաս համոզել, որ դուռը բացես, ինքն էլ դուրս գա: Շատ-շատ պիտի ճզմես, կամ, եթե կենդանիների պաշտպանության ակտիվիստ ես, ուրեմն թերթով վերցնես ու հայդա դուրս…
Ինչպես պաշտպանել ձեր կայքը գողերից
http://hightech.am/f64/804.html#post8599
Մերսիներ, համ էլ քո մոտ քոմենթ եմ թողել:
Դատարանի մասին մոռացեք: նախ՝
ա/ երիտասարդին հենց դա էլ պետք է
բ/ ծախսերը մի քանի անգամ առավել կլինեն, եթե փորձեք գիտակից փաստաբան վարձել
գ/ հեղինակային իրավունքների մասին տեղյակ չեմ, բայց հաստատ վնասի /մոռալնիի/ փոխհատուցում չեք կարող պահանջել, քանի որ ՀՀ օրենք չի տալիս վնասի գնահատման մեխանիզմ, որպես արդյունք երիտասարդ լրագրողին ՊՌ արած կլինեք, բայց ոչ ավելի:
Ավելի լավ կլինի պապային զանգեք եվ ասեք, որ տղան իրեն խելոք չի պահում
2 Tigran Leyloyan
-dempros.am/arm/contacts.html
ենթադրում եմ, որ վսյո տակի «քեռու 1» հասցե գոյություն ունի