
Արդեն մի քանի օր է, որ ֆեյսբուքյան իմ հաշվից ընկերներիս պատերին ամեն օր կամ օրական մի քանի անգամ գրվում են ինչ-որ անհարկի պոռնո-խզբզոցներ: Չգիտեմ էլ՝ որդ է, ճիճու է, թե վիրուս է:
Ինչ ասես փորձել եմ. համակարգիչս եմ մաքրել (ու ոչ մի բան չեմ գտել), զեկուցել եմ այդ մասին (Ֆեյսբուքում էլ դարդ ու ցավ չունեն, նստած իմ ռեփորթին էին սպասում), հեռացրել եմ իմ պատի վրայից այդ անառկաբարո տեսանյութերը:
Կարծես թե ազատվել էի այսօրվանից: Ու մեկ էլ զանգում է վաղեմի ընկերներիցս մեկը, թե՝ այսօր 17:00-ի կողմերն էլի նույն նյութն է ստացել:
Ելնելով նման իրավիճակից, կփորձեմ մի քանի օր ֆեյսբուք ընդհանրապես չմտնել:
Եթե գիտեք խնդրի լուծման ինչ-որ մի ձև, կխնդրեի կիսվել ձեր փորձով:
Կանխավ շնորհակալ եմ ու հայցում եմ ձեր ներողամտությունը:
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 4 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Ես նկատել էի.. ու մտածում էի դուք այդ տեսանյութի վրա կլիկ եք արել…
Ես ել մտա ձեր պատից բայց երևի շուտ նկատեցի ու չսեղմեցի.. նայել եք ձեր facebook յան ծրագրերը, հնարավոր է որ վիրուսը այդտեղ լինի
Չէ, վեբ-ծրագրերից բացի այլ Apps-ից չեմ օգտվում:
Բայց Արթուր ջան էս արդեն 2 օր եղավ, դու դեռ խուժանական նկարներ չես տեղադրել իմ պատին
Երևի թե հախից արդեն էկել ես:
Արթ ջան, բա ոնց անենք, որ մենք էլ ստանանք
Լուրջ, ոչ մի բան էլ քեզնից չեմ ստացել: