Կայքը թարմացվել է` 01.09.10

Վեբ-բլոգ

Ինչպես «չափել» կայքի հաջողությունը

Բլոգի որոշ հոդվածներում արդեն քննարկվել է որոնման արդյունքներում կայքէջի վարկանիշի  (կամ դիրքի) եւ PageRank-ի կանխորոշիչ  դերը կայքի հաջողության հասնելու գործում։ Այնուամենայնիվ, այս երկու հանրահայտ ցուցանիշների կողքին ոչ պակաս նշանակություն ունեն այլ գործոններ, եւ որեւէ կայքի «հաջողակ» լինելու կամ չլինելու մասին դատելիս, պետք է հիմնվել բոլոր (այդ թվում՝ քննարկումներում ոչ հաճախ շոշափվող) գնահատիչների հանրագումարի վրա։ Եվ իրոք, բիզնես-ոլորտի ոչ մի կայքի սեփականատեր չի ցանկանա ունենալ PR7-անոց կայք, որը որեւէ վաճառք կամ եկամուտ չի ապահովում. հակառակը, նա երջանիկ կլիներ, եթե իր PR3-անոց կայքը լիներ կայուն եկամտաբեր։ Եկեք տեսնենք, թե ինչպիսի ցուցանիշներ պետք է ձեռքի տակ ունենալ՝ գնահատելու որեւէ կայքի հաջողությունը (որից ավելի ու ավելի հաճախ են օգտվում՝ այս կամ այն կայքը գնելիս)։ Դրանք կարելի է բաժանել 4 խմբի՝ գործարարության, օգտագործման (կամ կիրառելիության), SEO եւ սոցիալական մեդիայի չափորոշիչներ։

Գուգլ-ի հերթական թարմացումը

Կարծես թե սկսել են նշմարվել գուգլի օգոստոսյան թարմացման առաջին նշանները։ Ինքս այնքան էլ տեղյակ չեմ՝ սկսվե՞լ, թե՞ ավարտվել է գուգլի բազայի թարմացումը, սակայն նկատել եմ որոշ տեղաշարժեր։

Սուբդոմեյն թե ֆոլդեր

Թերեւս, ոչ միանշանակ պատասխան ունեցող այս հարցն իրենց առջեւ բարձրացրել են բազմաթիվ վեբ-վարպետներ։ Նույն այս հարցին ժամանակին անդրադարձել է նույն ինքը՝ հանրահայտ Մատ Կուտսը, նշելով, որ մի դոմեյնի սահմաններում առանձին ենթադոմեյն (սուբդոմեյն) կարելի է բացել այն դեպքերում, երբ խոսք է գնում լիարժեք տարբերվող բովանդակությամբ, սակայն տվյալ կայքի (դոմեյնի հետ) կապված «ենթակայք» ստեղծելու մասին։ Ինքը, Կուտսը, որպես օրինակ, բերում է իր հարազատ գուգլը, որն առանձին սուբդոմեյններում տեղադրել է նորությունների բաժինը (news.google.com), քարտեզները (maps.google.com) եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է մեր կայքին՝ e-armenians.com -ին, ինքս դեռեւս հարմար չեմ գտել բացել սուբդոմեյն, այլ ամբողջ պարունակությունը տեղադրել եմ ըստ բաժինների, առանձին սուբդիրեկտորիաներում, որոնք իրենցից ներկայացնում են առանձին ֆոլդերներ։ Օրինակ՝ բլոգը տեղադրված է http://www.e-armenians.com/blogs/ -ում, գործիքները՝ http://www.e-armenians.com/tools/ -ում։ Ինչեւէ, եկեք միասին դիտարկենք երկու հնարավորությունների «կողմ» եւ «դեմ» տեսակետները։

Պոլ Ալլենը հայցն ընդդեմ 10 գերհսկաների

Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, Մայքրոսոֆտ ընկերության համահիմնադիրներից Պոլ Ալլենը հայց է ներկայացրել ներկայիս ինտերնետային ոլորտի շուրջ 10 գիգանտների դեմ, պնդելով, որ վերջիններս օգտագործում են որոշ տեխնոլոգիաներ, որոնց հեղինակն ինքն է, եւ պահանջելով հեղինակային իրավունքների խախտման փոխհատուցում։

Հեշտ ընկալելի էջեր

Եկեք վերհիշենք, թե ինչ ենք ինքներս անում՝ բացելով որեւէ անծանոթ կայքի էջերից մեկը։ Սկսում ենք անմիջապես ընթերցե՞լ առկա տեքստը կամ հոդվածը. կարծում եմ, որ՝ ոչ։  Առաջին հերթին, մենք փորձում ենք ընդհանուր առմամբ՝ կայքի եւ մասնավորապես՝ տվյալ էջի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմել։ Այլ կերպ ասած՝ մենք մի քանի ակնթարթ տեւող «սքան» ենք անում այդ էջը եւ նոր միայն որոշում՝ ընթերցե՞լ հոդվածն ամբողջությամբ, թե՞ ոչ։ Ըստ որում, նման որոշումը կայացնում ենք մի քանի վայրկյանի ընթացքում ելնելով մի շարք հանգամանքներից եւ «սքանով» ստացված տեղեկություններից՝ ինչի մասին է այս էջը, կգտնենք արդյոք այդ էջում մեզ հետաքրքրող կամ, ծայրահեղ դեպքում, որեւէ հետաքրքիր տեղեկություն։ Ուստի, կարելի է օգնել մեր այցելուին, որպեսզի նա նման որոշումը կայացնի ավելի հեշտ եւ ավելի արագ։

Հեռախոսազանգ՝ Gmail-ից

Գուգլի պաշտոնական բլոգից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում Gmail-ում հաշիվ ունեցողներն այլեւս կկարողանան կատարել հեռախոսազանգեր՝ անմիջականորեն իրենց Gmail էջից։ Սա թերեւս կարելի է դիտարկել որպես Gmail-ում դեռեւս 2008-ին նախաձեռնված ձայնային եւ տեսա-chat հնարավորությունների զարգացման տրամաբանական հաջորդ փուլը։

Բինգը ամրապնդվում է ԱՄՆ-ում

Ինչպես տեղեկանում ենք Nielsen-վիճակագրությունից, ԱՄՆ-ում բինգի մասնաբաժինը վեբ-որոնման շուկայում վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 51%-ով՝ նախորդ տարվա 9%-ից այս տարվա հուլիսին դառնալով 13.6%։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին բինգը միայն 2 ամսվա պատմություն ուներ,  եւ նման մուտքը որոնող համակարգերի շուկա կարելի է գնահատել ավելի քան հաջողված։

Յահու-Բինգ միաձուլումն՝ այլեւս իրականություն

Yahoo! Search Products-ի ավագ փոխնախագահ Շաշի Սեթը երեկ հայտարարել է, որ այսուհետեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում յահու որոնող համակարգը կգործի Մայքրոսոֆտի պլատֆորմի վրա՝ Բինգի տեխնիկական միջոցների հաշվին։ Խոսքը վերաբերում է ինչպես վեբ, այնպես էլ նկարների եւ հոլովակների որոնմանը համակարգիչներով կամ բջջայիններով։ Գործնականում սա նշանակում է, որ այս երկու երկրներում Յահու-որոնում կատարելիս արդյունքները կներկայացվեն Բինգի կողմից։

Վերաուղղում դեպի մոբայլ

Ավելի ու ավելի մեծ թվով կայքեր այսօր ստեղծում են իրենց «թեթեւ կրկնօրինակները»՝ բջջայինների, սմարտֆոնների, iPhone-ների ու այլ PDA-ների համար, եւ սա հասկանալի է։ Բջջային ինտերնետը վաղուց արդեն դարձել է միլիոնավոր մարդկանց առօրյայի բաղկացուցիչ մասը (ինքս կուզենայի հավատալ, որ հայ պատանիները «ադնակլասնիկ»-ից բացի, իրենց բջջայիններով թերթում են նաեւ այլ ինտերնետային էջեր)։ Սակայն ոչ միշտ է, երբ բջջայինով փորձում ես բացել այս կամ այն էջը եւ հանդիպում ես տվյալ էջի բջջային տարբերակին։ Ավելի հաճախ բջջայինի փոքր էկրանին սկսում է դանդաղորեն բացվել հիմնական «մեծ» էջը. սա ոչ միայն ծախսատար է (լրացուցիչ տրաֆիկի հաշվին), այլ նաեւ՝ տվյալ էջը դիտելու-ընթերցելու համար անհարմար։ Ի ուրախություն մեզ, կան որոշ տեխնիկական հնարքներ, որոնց միջոցով կարելի է Ձեր կայքը բջջայինով բացող այցելուին վերաուղղել դեպի «բջջային տարբերակ», իսկ համակարգչով բացելիս՝ հիմնական (կամ «լիարժեք») էջը։ Որոշակի կոդավորման միջոցով խելամիտ վերաուղղումների մասին է այս հոդվածը։

Հեղինակության բարձրացում եւ բրենդավորում

Ժամանակակից շուկան պահանջում է, որ յուրաքանչյուր առանձին վերցրած գործարարություն դառնա բրենդ ու տարբերակվի մրցակիցներից իր հեղինակությամբ, առաջարկվող ապրանքների կամ ծառայության գնով, որակով եւ, իհարկե, հաճախորդների գոհունակությամբ։ Այս ամենը հաճախորդների հիշողության մեջ ամրապնդելու լավագույն տարբերակը կազմակերպության կամ ապրանքի բրենդավորումն է, երբ անվանումը դառնում է «ամեն ինչ ասող»՝ Կոկա-կոլա, Մերսեդես-բենց, Ադիդաս...։ Նույն տրամաբանությունը գործում է առցանց բիզնեսում՝ Գուգլ, Վորդպրես, Վիկիպեդիա...։ Որքան հաջող ստացվի բրենդավորումը եւ տվյալ բրենդի հեղինակության (ռեպուտացիա) բարձրացումը, այդքան այդ բիզնեսը առաջ կպոկվի առկա եւ ապագա մրցակիցներից եւ, վերջին հաշվով, կդառնա կայուն եկամուտներ ապահովող։


Ինտերնետ կապի արագությունը ստուգելու համար անհրաժեշտ Flash 8 Վարբեռնել վերջին Flash-ը.

Armenian Social Network


quality certification