Բինգի պաշտոնական բլոգից տեղեկանում ենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից սկսած MSNBot-ը փոխարինվելու Bing-ի բոտով։ Ինչպես վստահեցնում են բինգի տեխնիկական պատասխանատուները, խոսքը միայն «մեկը մյուսով փոխարինելու» մասին չէ, այլ որակի եւ տեխնիկական հնարավորությունների ընդլայնման։
Վեբ-բլոգ
Վորդպրեսս եւ ջումլա թեմաներ
Սա զուտ մեր կայքին վերաբերող նորություն է։ Ելնելով այն իրողությունից, որ հայալեզու կայքեր ստեղծողների մեծ մասն օգտվում է WordPress կամ Joomla վեբ-ծրագրերից, մենք որոշեցինք մեր կայքի սահմաններում տեղադրել որոշ հղումներ՝ այս վեբ-ծրագրերից օգտվողներին հնարավորություն տալու ծանոթանալ արդեն իսկ պատրաստի գործերի հետ։ Խոսքը դեռեւս վորդպրեսս եւ ջումլա ծրագրերի թեմաների (themes) մասին է, սակայն ապագայում նախատեսվում է նաեւ տրամադրել տարբեր մոդուլների, պլագինների եւ այլ աղբյուրների վարբեռնելի հղումները։
Բանալի բառը դոմեյն անվանման կազմում
Առանձին կայքէջի վերնագիրը պետք է առավելագույնս համապատասխանի այդ էջի բովանդակությանը։ Եվ այն, որ խելամիտ ընտրված բանալի բառ կամ արտահայտություն պարունակող վերնագիրը կարող է նպաստավոր գործոն դառնալ տվյալ էջի բարձր վարկանիշի համար, խոսվել է առանձին հոդվածում։ Սակայն, որքան էլ պրպտեցի նախորդ գրառումներս, չհանդիպեցի այնպիսի մի հոդվածի, որտեղ առանձնահատուկ խոսք կգնար ոչ թե էջի անվանման կամ առնաձին էջերի URL հղումների, այլ՝ կայքի դոմեյն անվանման դերի մասին։ Սա, թերեւս, իմ բացթողումն էր, որը կփորձեմ լրացնել այս էջում։ Այն, որ կայքի դոմեյն անվանումը կարեւոր է եւ այն, որ դոմեյն ավանումը պետք է լինի ինչ-որ ձեւով «իմաստավորված», ոչ մեկս չենք էլ կասկածում, սակայն հարցն այն է, թե ինչ չափի նշանակության մասին է խոսքը. զգալի՞, թե՞ որոշիչ։
Ինչպես «չափել» կայքի հաջողությունը
Բլոգի որոշ հոդվածներում արդեն քննարկվել է որոնման արդյունքներում կայքէջի վարկանիշի (կամ դիրքի) եւ PageRank-ի կանխորոշիչ դերը կայքի հաջողության հասնելու գործում։ Այնուամենայնիվ, այս երկու հանրահայտ ցուցանիշների կողքին ոչ պակաս նշանակություն ունեն այլ գործոններ, եւ որեւէ կայքի «հաջողակ» լինելու կամ չլինելու մասին դատելիս, պետք է հիմնվել բոլոր (այդ թվում՝ քննարկումներում ոչ հաճախ շոշափվող) գնահատիչների հանրագումարի վրա։ Եվ իրոք, բիզնես-ոլորտի ոչ մի կայքի սեփականատեր չի ցանկանա ունենալ PR7-անոց կայք, որը որեւէ վաճառք կամ եկամուտ չի ապահովում. հակառակը, նա երջանիկ կլիներ, եթե իր PR3-անոց կայքը լիներ կայուն եկամտաբեր։ Եկեք տեսնենք, թե ինչպիսի ցուցանիշներ պետք է ձեռքի տակ ունենալ՝ գնահատելու որեւէ կայքի հաջողությունը (որից ավելի ու ավելի հաճախ են օգտվում՝ այս կամ այն կայքը գնելիս)։ Դրանք կարելի է բաժանել 4 խմբի՝ գործարարության, օգտագործման (կամ կիրառելիության), SEO եւ սոցիալական մեդիայի չափորոշիչներ։
Գուգլ-ի հերթական թարմացումը
Կարծես թե սկսել են նշմարվել գուգլի օգոստոսյան թարմացման առաջին նշանները։ Ինքս այնքան էլ տեղյակ չեմ՝ սկսվե՞լ, թե՞ ավարտվել է գուգլի բազայի թարմացումը, սակայն նկատել եմ որոշ տեղաշարժեր։
Սուբդոմեյն թե ֆոլդեր
Թերեւս, ոչ միանշանակ պատասխան ունեցող այս հարցն իրենց առջեւ բարձրացրել են բազմաթիվ վեբ-վարպետներ։ Նույն այս հարցին ժամանակին անդրադարձել է նույն ինքը՝ հանրահայտ Մատ Կուտսը, նշելով, որ մի դոմեյնի սահմաններում առանձին ենթադոմեյն (սուբդոմեյն) կարելի է բացել այն դեպքերում, երբ խոսք է գնում լիարժեք տարբերվող բովանդակությամբ, սակայն տվյալ կայքի (դոմեյնի հետ) կապված «ենթակայք» ստեղծելու մասին։ Ինքը, Կուտսը, որպես օրինակ, բերում է իր հարազատ գուգլը, որն առանձին սուբդոմեյններում տեղադրել է նորությունների բաժինը (news.google.com), քարտեզները (maps.google.com) եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է մեր կայքին՝ e-armenians.com -ին, ինքս դեռեւս հարմար չեմ գտել բացել սուբդոմեյն, այլ ամբողջ պարունակությունը տեղադրել եմ ըստ բաժինների, առանձին սուբդիրեկտորիաներում, որոնք իրենցից ներկայացնում են առանձին ֆոլդերներ։ Օրինակ՝ բլոգը տեղադրված է http://www.e-armenians.com/blogs/ -ում, գործիքները՝ http://www.e-armenians.com/tools/ -ում։ Ինչեւէ, եկեք միասին դիտարկենք երկու հնարավորությունների «կողմ» եւ «դեմ» տեսակետները։
Պոլ Ալլենի հայցն ընդդեմ 10 գերհսկաների
Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, Մայքրոսոֆտ ընկերության համահիմնադիրներից Պոլ Ալլենը հայց է ներկայացրել ներկայիս ինտերնետային ոլորտի շուրջ 10 գիգանտների դեմ, պնդելով, որ վերջիններս օգտագործում են որոշ տեխնոլոգիաներ, որոնց հեղինակն ինքն է, եւ պահանջելով հեղինակային իրավունքների խախտման փոխհատուցում։
Հեշտ ընկալելի էջեր
Եկեք վերհիշենք, թե ինչ ենք ինքներս անում՝ բացելով որեւէ անծանոթ կայքի էջերից մեկը։ Սկսում ենք անմիջապես ընթերցե՞լ առկա տեքստը կամ հոդվածը. կարծում եմ, որ՝ ոչ։ Առաջին հերթին, մենք փորձում ենք ընդհանուր առմամբ՝ կայքի եւ մասնավորապես՝ տվյալ էջի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմել։ Այլ կերպ ասած՝ մենք մի քանի ակնթարթ տեւող «սքան» ենք անում այդ էջը եւ նոր միայն որոշում՝ ընթերցե՞լ հոդվածն ամբողջությամբ, թե՞ ոչ։ Ըստ որում, նման որոշումը կայացնում ենք մի քանի վայրկյանի ընթացքում ելնելով մի շարք հանգամանքներից եւ «սքանով» ստացված տեղեկություններից՝ ինչի մասին է այս էջը, կգտնենք արդյոք այդ էջում մեզ հետաքրքրող կամ, ծայրահեղ դեպքում, որեւէ հետաքրքիր տեղեկություն։ Ուստի, կարելի է օգնել մեր այցելուին, որպեսզի նա նման որոշումը կայացնի ավելի հեշտ եւ ավելի արագ։
Հեռախոսազանգ՝ Gmail-ից
Գուգլի պաշտոնական բլոգից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում Gmail-ում հաշիվ ունեցողներն այլեւս կկարողանան կատարել հեռախոսազանգեր՝ անմիջականորեն իրենց Gmail էջից։ Սա թերեւս կարելի է դիտարկել որպես Gmail-ում դեռեւս 2008-ին նախաձեռնված ձայնային եւ տեսա-chat հնարավորությունների զարգացման տրամաբանական հաջորդ փուլը։
Բինգը ամրապնդվում է ԱՄՆ-ում
Ինչպես տեղեկանում ենք Nielsen-վիճակագրությունից, ԱՄՆ-ում բինգի մասնաբաժինը վեբ-որոնման շուկայում վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 51%-ով՝ նախորդ տարվա 9%-ից այս տարվա հուլիսին դառնալով 13.6%։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին բինգը միայն 2 ամսվա պատմություն ուներ, եւ նման մուտքը որոնող համակարգերի շուկա կարելի է գնահատել ավելի քան հաջողված։




