Բլոգինգ, բրենդինգ և վեբ բիզնես
Ցանկանո՞ւմ ես իմանալ, թե ինչպես ինտերնետում քո կայքով փող աշխատել։
Ինտերնետ։ Քո կայքը։ Փող աշխատել։
Հետաքրքիր է հնչում, չէ՞։
Բառերի ինչպիսի՜ հաճելի համադրություն։ Բայց չէ՞ որ բառերը կարող են գործ ու գործարարություն դառնալ, իսկ մտահաղացումները՝ վերածվել ցանկալի իրականության։
Սակայն… այս կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում (նույնիսկ՝ եթե ինչ-որ մի միլիոնատեր իր ողջ ունեցվածքը նվիրել է քեզ)։
Մինչև մի բան անելը, դեռ պետք է իմանալ, թե ինչպես դա անել։
Ես ուզում եմ հավատալ, որ «ինտերնետում փող աշխատել» ասելով դու նկատի չունես կոպեկներ կամ լումաներ ձեռք գցելը։ Խնդրում եմ՝ վեր բարձրացիր նման մանրուքներից, քանի որ դու կարող ես ավելին։
Ահա սկսնակ բլոգերների ու կայքատերերի համար այբբենարանի նշանակության մի շարք նյութեր։
- Պատասխան պահանջող 3 հարց՝ մինչև կբացեք Ձեր բլոգը
- Անվճար բլոգը vs. սեփական բլոգի
- Ո՞վ ասաց, թե գրելը դժվար է… Դժվարը մինչև գրելն է
- Ճանաչված բլոգեր դառնալու երկու փուլերը
- ԿայքԷջի օպտիմալ ձեւավորում
- Ընթեռնելի էջեր
- Արդյունավետ գրելու 1 պարզագույն մեթոդ
- Եթե ցանկանում եք, որ Ձեր գրառումն ընթերցեն
- Ինչպե՞ս չխորտակվել տեղեկատվական հորձանուտում
- Ինչպես կայքը դարձնել հարմարավետ. 3 անհայտով հավասարում
- Այցելուի վստահությունը կորցնելու 10 ուղիները
- Ինչո՞ւ է այցելուն լքում մեր կայքը
- Ինչպես անել, որ առաջին տպավորությունը չդառնա վերջինը. վեբ դիզայներական 5 լուծումներ
- Ինչպե՞ս 2 վրկ.-ում բարեկարգել բլոգը
- Ինչպե՞ս հրապուրել այցելուներին 1-2 վայրկյանի ընթացքում
- Ինչու և ինչպես տարբերվել մյուսներից
Ի՞նչ է թաքնված հաջողության հիմքում
Պարզապես պետք է ընկալել ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ։
Ոչ ոք քեզ լուրջ չի ընդունի, քանի դեռ կայքդ չես դարձրել մարդկանց ուղեղում ֆիքսված բրենդ։
Ու սա ճիշտ է բոլոր տեսակի կայքերի համար՝ լինի դա բլոգ, թե առցանց խանութ (որոնց 99%-ը փակվում է ավելի հեշտությամբ, քան բացվել էր)։
Արի մի պահ վերադառնանք մեր առօրյան, քանի որ վիրտուալը ռեալ կյանքի արտացոլումն է։ Եվ վեբ-ոլորտում գործում են բիզնեսի ու մարքեթինգի բոլոր սկզբունքները։
Ոչ ոք քեզնից և ոչ մի ապրանք չի գնի, եթե չգիտի, թե ով ես դու։
Օրինակ, երբ մտնում ես խանութ, ապա՝
- շատ հաճախ (որպես կանոն), ՄԻՆՉԵՎ խանութ մտնելը գիտես, թե ինչ ես գնելու և ում արտադրանքը (ավելին, դու գիտես, թե ինչ խանութ ես մտնելու և ինչքան ես ծախսելու)
- ավելի հազվադեպ, խանութում տեսնում ու գնում ես նոր ու անծանոթ արտադրողի ապրանքը, որի մասին լսել ես վստահելի աղբյուրներից
- եզակի դեպքերում, խանութ մտնելիս տեսնում ու գնում ես քո իմացած ապրանքին փոխարինող լրիվ նոր, անծանոթ արտադրողի ապրանք:
Հետևությունը մեկն է. հաջողակ գործարարության համար պետք շատ մարդիկ իմանան ու վստահեն քեզ ու քո ապրանքը։ Քո դեպքում, բլոգդ, կայքդ կամ առաջարկվող ծառայությունները ոչ մի բանով չեն տարբերվում խանութում վաճառովող ապրանքից, քանի որ սկզբունքերը նույնն են։
Ահա վեբ ոլորտում հաստատվելու գաղտնիքները բացահայտող մի շարք օգտակար նյութեր։
- Սկսնակ գործարարի թիվ մեկ հարցը
- 1 պարզագույն հարց, որը կարող է փոխել ամեն ինչ
- Ճիշտ սկիզբ՝ հաջող ընթացք
- Հեղինակության բարձրացում եւ բրենդավորում
- «Լուզեր» չդառնալու 4 նախապայմանները
- Հոգնեցնող վեբ երեւույթներ
- Ինչպես բարձրացնել կայքի հեղինակությունը. 4 հնարքներ
- Առցանց բիզնես-ռազմավարություն
- Ինչո՞վ է բլոգը տարբերվում այլ կայքերից
- Պատասխան պահանջող 10 հարցեր
- Այցելուների նախընտրած բովանդակությունը
- Մեր այցելուները՝ մեր հաջողության բանալին
Վերադառնանք քո կայքը
Կարևոր չէ՝ բլոգ է, թե մեկ այլ բնույթի կայք։ Եվ այնքան էլ կարևոր չէ՝ ցանկանում ես փող աշխատել, թե ոչ։
Բոլոր դեպքերում, քեզ առաջին հերթին հետաքրքրում են այցելություններն ու քլիքերը։
Եթե բլոգ է, ապա դժվար թե չցանկանաս, որ քեզ շատերն ընթերցեն։ Շատերն ընթերցեն ու բոլոր գրածներդ կարդան մինչև վերջ։ Հավանեն նյութերդ ու կարծիքներ փոխանակեն։ Վստահեն ու ազդվեն։ Տարածեն սոցիալական ցանցերով։ Պատմեն իրենց ընկերներին։
Սա և գիտություն է, և արվեստ։ Եվ հաջողության հասնելու համար հավասարապես պետք են հմտություններ և փորձառություն։
Բայց այս ամենը դառնում է անիմաստ, քանի դեռ չեք գործել։
Ի՞նչ եմ առաջարկում
Աջ կողմում ես եմ։ Եկել եմ, որպեսզի քո հետ պայման կապեմ։
Ես քեզ կաջակցեմ տեսությամբ և իմ փորձով, իսկ դու պետք է գործես։ Գործես՝ իմացածիդ և փորձիդ, նաև՝ այլոց փորձի վրա հիմնվելով։
Ես առաջարկում եմ իմ այս բլոգը՝ որպես ինքնակատարելագործման հարթակ, որտեղ կարող ես մտնել ամեն օր և ամեն ժամ։
Բլոգն այցելիր հնարավորինս հաճախակի (որպես կանոն, նոր հոդվածները «լույս են տեսնում» երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին) և առանձնակի ուշադրություն դարձրու այս բաժինների հոդվածներին՝
Չմոռանաս ներբեռնել ու ընթերցել իմ գրքերը։
Գիտեմ, որ ժամանակդ սուղ է։ Ուստի առաջարկում եմ նաև գրանցվել ու նոր գրառումներ հրապարակվելուց րոպեներ հետո ստանալ էլեկտրոնային ծանուցում (նաև՝ այլ օգտակար տեղեկություններ)։
Պարզապես նշիր քո էլ. հասցեն և սեղմիր «Ուղարկել» կոճակը։
Սկսիր հենց հիմա և մնա կապի մեջ։
