
SEO-հնարքները եւ առաջնահերթությունները տարիների ընթացքում վերանայվում են, որը պայմանավորված է որոնող համակարգերի կողմից ներկայացվող տեխնիկական լուծումների, նախապատվությունների ու պահանջմունքների փոփոխություններով։ 1990-ականներին մեծ տեղ էր տրվում բանալի բառերին եւ նույնիսկ առաջատար կայքերը աչքի չէին ընկնում իրենց բարձրորակ բովանդակությամբ։ Սակայն, շուկայագիտության ոլորտում հաճախորդների կարիքները ու պահանջները բավարարելուն գերապատվություն տալուն զուգահեռ որոնող համակարգերը նույնպես կայքի այցելուներին «մղեցին» առաջին պլան եւ կայքի որակյալ բովանդակությունը դարձավ ինտերնետ գործարարության մեջ հաջողության հասնելու թիվ մեկ երաշխիքը։ Եվ սա տրամաբանական է. անհնար է կատարելագործել, քարոզել ու առաջ մղել մի բան, որը «մահացած» է՝ ի դեմս կայքի բովանդակության: Եվ հակառակը. եթե կայքը ունի մշտապես թարմացվող, հետաքրքիր ու օգտակար էջեր, ապա դա թույլ կտա հաջողության մեծ հավանականությամբ գործի դնել SEO մյուս տեխնիկական միջոցները։
Եկեք վեր հանենք ու քննարկենք արդյունավետ SEO-ի 5 ուղղությունները՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ բնույթի վեբ-կայքի մասին է խոսքը՝ բլոգ, ֆոտոբլոգ, լրատվական եւ այլ նորություններ, մասնագիտացված էջեր եւ այլն: Չէ՞ որ, անկախ կայքի տեսակից եւ ուղղվածությունից, գուգլը «գնահատում» եւ վարկանիշավորում է՝ ելնելով նույն չափորոշիչներից։
1. Վերնագիր
Վերնագրի SEO-դերի մասին մեր բլոգում հրապարակվել է առանձին մի հոդված այն մասին, թե ինչու է կարեւորվում կայքի առանձին էջերի վերնագրերում բանալի բառեր ներառելը։ Որոշ փորձագետներ, ավելի առաջ անցնելով, խորհուրդ են տալիս տվյալ էջին համապատասխանող բանալի բառերը հնարավորինս ներդնել վերնագրի սկզբում։ Իհարկե, ցանկալի կլինի, որ այդ բառերը «երեւան» նաեւ տվյալ էջի URL հասցեում (որն, իհարկե, հայերեն լեզվով բառերի դեպքում շատ անգամ անհնար է), սակայն, սա մեկ այլ քննարկման թեմա է։ Ժամանակակից բլոգ համակարգերը թույլ են տալիս առանձին հոդվածի վերնագիրը «դարձնել» այդ հոդվածի էջի վերնագիր, եւ սա լայն հնարավորություն է ընձեռնում հրապարակողին ընտրել SEO-իմաստով լավագույն վերնագիրը։ Սակայն, թերթելով հայալեզու կայքերը, վստահաբար կարող եմ պնդել, որ ոչ բոլոր հրապարակողներն են տեղյակ վերնագրի «մոգական ուժի» մասին։
Եկեք նկատի ունենանք նաեւ, որ, եթե որեւէ մեկ այլ կայք ցանկանում է տեղադրել Ձեր կայքի այս կամ այն էջի հղումը, ապա, ամենայն հավանականությամբ, որպես տեքստային հղում կօգտագործվի Ձեր կայքի տվյալ էջի վերնագիրը: Ուստի, վերնագրում ներառելով բանալի բառեր, Ձեր կայքին ուղղված հետադարձ հղումը կդառնա գուգլի կողմից բարձր գնահատվող տեքստային հղում։
Վերջապես, եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ վերնագիրը գուգլի եւ մյուս որոնող համակարգերի արդյունքների ցանկում Ձեր կայքէջը ներկայացնող առաջին ու ամենակարեւոր տողն է։ Որեւէ մեկը գուգլում այս կամ այն բառը կամ արտահայությունը որոնելիս կգտնի ու «կբացի» Ձեր կայքէջը, եթե նրա կողմից որոնվող եւ Ձեր էջի վերնագրում տեղադրված բանալի բառերը համընկնեն։



Âí³ñÏí³Í 5 Ï»ï»ñÁ ËÇëï ϳñևáñ »Ý, ÉÇáíÇÝ Ñ³Ù³Ó³ÛÝ »Ù, ë³Ï³ÛÝ ï³ñµ»ñ ë³ÛûñáõÙ Áݹ·ÍíáõÙ ¿ ݳև Ù»ï³ µ³Ý³ÉÇ µ³é»ñÇ Ù³ëÇÝ (meta-keywords), áñÇ Ù³ëÇÝ Ñá¹í³ÍáõÙ áñև¿ ïáÕ ã·ï³
¸Çï³íáñÛ³É »ù µ³ó ÃáÕ»±É, û± Ùáé³ó»É »ù å³ñ½³å»ë: