
Ինչքան էլ հուզախառն բառերով փորձենք ներկայացնել, թե ինչու ենք մենք բլոգ պահում, միևնույն է, բլոգինգը շատերիս համար մնում է որպես հոբբի: Այնպիսի մի նախասիրություն, ինչպիսիք են ֆուտբոլով կամ մեկ այլ մարզաձևով հետաքրքրվելը, ձկնորսությունը, ճանապարհորդելը և այլն: (Օրինակ, վերջերս ես խիստ հետաքրքրվում եմ պատմական նշանավող դեպքերով):
Որպես հոբբի, բլոգինգը կարող է օգնել մեր ինքնահաստատմանը, ինքնակատարելագործմանը, լայնացնել մեր աշխարահայացքը, ինչու չէ՝ օգնել նոր կապերի ստեղծմանը: Նաև՝ լցնել մեր ազատ ժամանակը: Մի խոսքով, բլոգինգը շատ նորմալ և օգտակար ժամանց է:
Իհարկե, մեզանից ոմանք իրենց բլոգին տալիս են ավելի մեծ կշիռ, քան զուտ հոբբի լինելը: Բայց, եկեք ազնիվ լինենք ու ընդունենք, որ, քանի դեռ բլոգինգը մեր հիմնական զբաղմունքը չէ և ոչ էլ մեր ապրուստի հիմնական միջոցը, մեր բլոգը չի կարող լինել հոբբիից ավելի բարձր մի բան:
[ շարունակել կարդալ… ]
Հեղինակ՝ Artur · 26-03-2012 (Թարմացվել է՝ 26-03-12)
Բաժին՝ Տարբեր

Քանի դեռ բլոգգերները մասնակցում են օնլայն հարցմանը (մնացել է 5 օր!), ձեր ուշադրություն կուղղեմ սկզբունքային մի հարցի վրա:
Գաղտնիք չէ, որ բոլորս էլ ձգտում ենք մեր կայքերն օժտել քանակական բարձր ցուցանիշներով՝ այցելուներ ու այցելություններ, մեկնաբանությունների ու լայքերի թիվ և այլն: Տրաֆիկն այսօրվա թիվ մեկ նպատակն է: Եթե խոսքը կոմերցիոն կայքի մասին է, ապա առաջին պլան են մղվում վճարովի ներբեռնումների թիվը, գնումների ծավալը և, ընդհանուր առմամբ, կայքի շահութաբերությունը:
Եթե այս ամենն ի մի բերենք, ապա կարելի է ասել, որ մենք փորձում ենք հասնել կայքի ակտիվության ցանկալի մակարդակի:
Այստեղից էլ ծագում է հաջորդ հարցը: Ո՞ր մոտեցումն է ճիշտ՝ ստեղծելով վեբ-որակ, ստանալ քանակական արդյունքնե՞ր, թե՞ ի սկզբանե զարկ տալ քանակին: Միգուցե երկուսն է՞լ:
[ շարունակել կարդալ… ]

Այսօր կրկին փիլիսոփայելու եմ: Լավատեսությունս դնելու եմ մի կողմ ու ներկայացնեմ այն, ինչ կա: Իսկ իրականությունն այն է, որ կյանքը լի է աղբով: Սկսած ռեալից՝ վերջացրած վիրտուալից:
Բայց ցավը դա չէ, այլ այն, որ, եզակի բացառություններից զատ, մարդկանց մոտ իսպառ բացակայում է ձգտումը դեպի լավը: Իսկ ամենաահավորն այն է, որ անորակությունն ու անճաշակությունը դարձել են նորմա: Իսկ եթե մի բան նորմա է ու նորմալ է, ինչո՞ւ փոփոխվել կամ ինչո՞ւ փոխել…
Արխանգելոն օրեր առաջ շատ հետաքրքիր (բայց՝ ցավալի) միտք հայտնեց: Մեջբերում եմ՝
…Հասարակ մի բան՝ ուշադիր նայեք ո՞ր բլոգներն են այսօր Հայաստանում ամենահանրահայտն ու ամենաշատ այցելվողները. ըստ իս ամենաանճաշակ, խառախուռա, հազիվ երկու բառ իրար ետևից շարած և այլն և այլն…
Խնդիրն այն չէ, որ կան անճաշակ կայքեր: Իսկական խնդիրն այն է, որ… նման կայքերն ունեն մեծ պահանջարկ:
Եվ այս տխուր նոտայի վրա էլ սկսեմ բուն փիլիսոփայությունը: 
[ շարունակել կարդալ… ]

Կախված մեր ժամանակից, հնարավորություններից, տրամադրվածությունից ու նպատակներից, մենք մեր բլոգում նոր գրառումներն ավելացնում ենք տարբեր հաճախականություններով: Մեկն օրական մի քանի նոր նյութ է տեղադրում, իսկ մյուսը շաբաթներով լռում է:
Նույն կերպ, մեզանից մեկը սիրում է «գրել», մյուսը՝ «տեղադնել»: Նկատի ունեմ, որ մեկի համար բլոգն առաջին հերթին տեքստային բովանդակությունն է, մյուսի համար՝ մեդիա-նյութերը: Իսկ երրորդը հաճույքով օգտվում է երկուսից էլ:
Վերջապես, մենք տարբերվում ենք նաև բլոգի ուղղվածության ընտրությամբ: Մեկը բավարարվում է մեկ կամ մի քանի միմյանց հետ կապված ոլորտներով, մյուսի մոտ թեմաների շրջանակն ավելի լայն է, իսկ երրորդն էլ, թվում է, թե անընդհատ թեմատիկ փնտրտուքների մեջ:
Այս գրառման նպատակն այն չէ, թե ով է ճիշտ և ով՝ սխալ: Ես պարզապես ցանկանում եմ ի մի բերել վերևում բարձրացրած հարցերի վերաբերյալ ինձ ընթերցող բլոգերների մտքերը:
[ շարունակել կարդալ… ]
Հեղինակ՝ Artur · 19-03-2012 (Թարմացվել է՝ 18-03-12)
Բաժին՝ Տարբեր

Եկավ հերթական ծանր երկուշաբթին, և ես կփորձեմ ծանր գործ վերցնել իմ վրա: Այսօր ցանկանում եմ դիտարկել ու գնահատել WordPress բլոգ-հարթակը: Այս միտքն իմ գլխում մշտապես «սավառնում» էր, բայց վերջին գրառման մեկ-երկու մեկնաբանությունները «ստիպեցին» ինձ անդրադառնալ վորդպրեսի թեմային հենց այսօր:
Ինքս այս բլոգը կառուցել եմ վորդպրեսի հիմքի վրա, և ինձ շատ դժվար կլինի մնալ 100%-ոց անաչառ: Ուստի կխնդրեմ վորդպրես չսիրողներին կամ ատողներին՝ մի՛ թողեք, որպեսզի ինքս վերածվեմ վորդպրեսի «կույր» գովաբանողի (հատկապես, որ WP-ն այս առումով իմ կարիքն ընդհանրապես չունի): Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ վորդպրեսի համակիրներն ինձ մենակ կթողնեն:
Ամեն դեպքում, երկու կողմերին էլ կխնդրեմ՝ ներկայացնել հնարավորինս հիմնավորված դրույթներ ու զերծ մնալ դեկլարատիվ բնույթի հայտարարություններից (սա հարցում չէ, այլ՝ քննարկում ակնկալող հոդված):
Դե ինչ, երևի սկսեմ ներկայացնել ողջ ճշմարտությունը վորդպրեսի մասին:
[ շարունակել կարդալ… ]