Գուգլը շարունակում է վերացնել իր արտադրանքներից մեկի՝ քրոմ բրաուզերի անվտանգության հետ կապված թերությունները։ Հուլիսի 5-ին հանրությանը ներկայացված թարմացումը լուծում է քրոմի առկա «խոցելի կետերից» 10-ը, որոնցից միայն 4-ը գրանցվել էր այցելուների կողմից քրոմ բրաուզերի միջոցով այնպիսի կայքէջերի դիտման ժամանակ, որոնցում առկա էին ոչ լիարժեք կամ վնաս հասցնող կառուցված ունեցող PNG պատկերներ։ [ շարունակել կարդալ… ]

Վեբկայքի տնօրենները եւ վեբ-վարպետները կհաստատեն, որ որոնող համակարգերում (հատկապես՝ գուգլում) իրենց կայքերի համար հնարավորինս բարձր վարկանիշ ապահովելն առաջնահերթ խնդիր է։ Եվ նրանք ուշի-ուշով հետեւում են գուգլի կողմից pagerank-ի հերթական «թարմացմանը» (վարկանիշի ցուցանիշները վերջին անգամ «վերանայվել» են բոլորովին վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ)։ [ շարունակել կարդալ… ]

Գուգլ-ը Չինաստանի կառավարության կողմից դեռեւս չի ստացել այս երկրում google.cn որոնող համակարգի վերագործարկման լիցենզիայի ստացման վերաբերյալ որեւէ վերջնական պատասխան։ Նման իրավիճակի պատճառը չինական իշխանությունների կողմից գուգլին «պատժելու» քաղաքականությունն է՝ ի պատասխան վերջինիս կողմից Չինաստանի օրենքներին «չհնազանդվելու» գործելակերպին։ [ շարունակել կարդալ… ]

Նախորդ հոդվածով ներկայացվեց թվիտերի միկրոբլոգի էությունը եւ հիմքերը։ Ժամանակն է տեսնել, թե ինչպես կարող է օգտագործվել այս գերհզոր սոցիալական ցանցը՝ Ձեր կայքը քարոզելու համար, ինչու չէ, կայքի միջոցով նաեւ այս կամ այն ծառայությունը կամ ապրանքը գովազդելու համար։ [ շարունակել կարդալ… ]

Սոցիալական ցանցերը եւ սոցիալական էջանշումը դարձել են այսօրվա վեբ-իրականության անբաժանելի մասը։ Ներկայումս գրեթե անհնար է համաշխարհային ոստայնում գտնել հոդվածներ, առցանց լուսանկարներ կամ հոլովակներ ցուցադրող մի կայէջ, որը չի առաջարկում այդ էջի «սոցիալիզացիա»՝ տեղեկացում այլ մարդկանց հանրահայտ սոցիալական ցանցերի միջոցով։ Այս ոլորտում վերջին տարիներին հատկապես աճել է թվիտեր (twitter) ցանցի ներկայությունը եւ դերը։ [ շարունակել կարդալ… ]