Artur Potosyan-ի մասին

Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:

Artur-ը մինչ օրս e-Armenians.com-ում հրապարակել է 544 հոդված

Ինչ է պետք իմանալ «բաց տարածքների» մասին

Հեղինակ՝ Artur  ·  22-02-2012 (Թարմացվել է՝ 21-02-12)

Բաժին՝ Վեբ դիզայն

սպիտակ տարածք

Վերջերս անգլախոս մի դիզայների բլոգն էի թերթում: Նրա գրառումների մեջ մի հոդված կար, որն ընթերցելով հասկացա, թե ինչու եմ որոշ կայքերում ինձ «նեղված» զգում:

«Նեղված»՝ բառիս բուն իմաստով, երբ վայրկյան առաջ ցանկանում ես փակել էջը ու վերջ տալ ներքին տհաճ զգացումներիդ: Եթե անկեղծ, ապա ես չէի կարողանում մինչև վերջ հասկանալ այդ կայքերի վանող լինելու բուն պատճառը:

Խոսքը բովանդակության մասին չէ, դա մի կողմ: Զգում էի, որ մի բան խանգարում է, բայց կոնկրետ ինչ՝ չէի գտնում: Ոչ հազվադեպ փորձել եմ նաև կայքէջի գույների ու երանգների հետ կապել իմ «նեղվածությունը»:

Եվ հիմա, դիզայների հոդվածն ընթերցելուց հետո, նոր եմ հասկանում, որ ինձ տանջողն այդ կայքերում «ազատ տարածքների» բացակայությունն էր: Օդ չլինե՛լն էր:

Եթե կցանկանաք՝ մանրամասնեմ:
[ շարունակել կարդալ… ]

{ 1 մեկնաբանություն }

Օրվա սփամականխիչ խոսքը #64

Հեղինակ՝ Artur  ·  21-02-2012 (Թարմացվել է՝ 21-02-12)

Բաժին՝ Այսօրվա խոսքը

սփամ եւ սփամեր

Ողջույն, հայեր,

այսօր նոր գրառման օր չէ (մի քիչ էլ դիմացեք, մինչև ժամը 00.01):

Ես պարզապես ցանկանում եմ բոլորիդ տեղեկացնել, որ հաջողության բլոգում հրապարակվել է իմ հերթական գրառումը՝ սփամեր չդառնալու 2 «ոսկե» կանոնների մասին:

Առաջարկում եմ ընթերցել այն և թողնել ձեր կարծիքները:

Վերջում հիշեցնեմ, որ ձեզ սփամող մարդկանց կամ կազմակերպությունների տվյալները կարող եք ներկայացնել մեր ֆորումի «Ովքեր են ինձ սփամում» թեմայի ներքո:

{ 2 մեկնաբանություն }

Ինչպե՞ս 10 վրկ-ում բացահայտել կայքէջի թերությունները

Հեղինակ՝ Artur  ·  20-02-2012 (Թարմացվել է՝ 19-02-12)

Բաժին՝ Վեբ դիզայն

էջի կառուցվածք

Եկավ հերթական երկուշաբթին, ու սկսվեց նոր աշխատանքային շաբաթը:

Այսօր ծանր օր է, ուստի ձեզ կառաջարկեմ ձեր կայքէջի ձևավորումը գնահատելու մի խիստ հեշտ մեթոդ: Այն չի պահանջի որևէ արտակարգ հմտություն ու կտևի ոչ ավելի, քան 10 վայրկյան:

10 վայրկյան, և դուք կստանաք ձեր կայքէջն «այլ տեսնակյունից» զննելու հնարավորություն: 10 վայրկյան, և ձեր էջի բոլոր լավ ու վատ կողմերը «ջրի երես» կելնեն:

Ունե՞ք այդ 10 վայրկյանը. դե, սկսեցինք:
[ շարունակել կարդալ… ]

{ 0 մեկնաբանություն }

Դուք և աշխարհը

Հեղինակ՝ Artur  ·  17-02-2012 (Թարմացվել է՝ 17-02-12)

Բաժին՝ Հավաստագիր

Դուք և աշխարհը

«Դուք և աշխարհը» կայքը ստացավ e-armenians.com-ի SEO-հավաստագիրը:

Դուք ևս կարող եք դիմել մեր SEO Certified անվճար ծառայությանը, գնահատել Ձեր կայքը և ստանալ SEO-հավաստագիր: Դիմեք հենց հիմա:
[ շարունակել կարդալ… ]

{ 0 մեկնաբանություն }

Ինչու և ինչպես է ինտերնետը փչացնում ինձ ու քեզ

Հեղինակ՝ Artur  ·  17-02-2012 (Թարմացվել է՝ 17-02-12)

Բաժին՝ Վերլուծական

ինտերնետի վնասները

Այսօր ուրբաթ է, ու ես «ուրբաթախոսությունս» մի կողմ եմ դնելու և անցնելու եմ լուրջ քննարկման: Վերլուծելու եմ ինձ, վերլուծելու եմ ձեզ, անդրադառնալու եմ բոլորիս:

Երբ տասնամյակներ առաջ ստեղծվեց ինտերնետը, համայն մարդկության պատմությունը կիսվեց երկու մասի՝ «մինչև ինտերնետն» ու «դրանից հետո»: «Մինչև Քրիստոսի ծնունդը» և «Քրիստոսի ծնունդից հետո» զրոյական սահմանակետը մոռացվեց ու դարձավ 404 էջի նման մի բան:

Առաջներում, քանի դեռ ինտերնետը «օդ ու ջուր» չէր, մարդկային ամենատարրական հարաբերություններն ու մոտեցումներն այլ էին: Ես ինքս բախտ եմ ունեցել ապրելու նման ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ իրական էր և ոչ թե եթերային: Այն ժամանակ դու գիտեիր, թե ով է դիմացդ կանգնած անհատը, դու տեսնում էիր նրա աչքերի խորքը և կարող էիր սեղմել նրա ձեռքը:

Հիմա ամեն ինչ այլ է: Հիմա ամեն ինչ վիրտուալ է, անգամ՝ զգացմունքները: Դու կարող ես ընկերանալ մեկի հետ ու այդպես էլ չսեղմել քո վիրտուալ ընկերոջ ձեռքը: Դու կարող ես թշնամանալ մեկի հետ՝ այդպես էլ չհասկանալով, թե առանց ծանոթանալու ինչպե՞ս այդքան ատելությամբ լցվեցիր: Դու կարող ես հաջող գործընկերություն նախաձեռնել և կայուն օնլայն եկամուտներ ունենալ:

Գուցե պնդեք, թե՝ ինտերնետը ռեալ կյանքի հայելի՞ն է:

Թույլ տվեք չհամաձայնվել: Նույնիսկ եթե այդպես է, ապա գուցե ավելի ճիշտ կլինի ասել, որ ինտերնետը մեր կյանքի աղավաղված հայելին է: Կամ էլ՝ մեր կյանքը աղավաղող հայելի: Որը կցանկանաք, դա էլ ընտրեք (ըստ ճաշակի):

Ասեմ, թե ինչու եմ այդպես մտածում:
[ շարունակել կարդալ… ]

{ 8 մեկնաբանություն }